-
Գործուներ 15
- 1 Ոմանք՝ իջնելով Հրէաստանէն՝ կը սորվեցնէին եղբայրներուն ու կ՚ըսէին. «Եթէ Մովսէսի աւանդած սովորութեան համաձայն չթլփատուիք, չէք կրնար փրկուիլ»:
- 2 Ուստի, երբ Պօղոս ու Բառնաբաս սաստիկ ընդվզեցան եւ վիճաբանեցան անոնց հետ, վճռեցին որ Պօղոս ու Բառնաբաս, նաեւ անոնցմէ քանի մը ուրիշներ, բարձրանան Երուսաղէմ՝ առաքեալներուն ու երէցներուն քով՝ այս հարցին համար:
- 3 Անոնք ալ՝ եկեղեցիէն ուղարկուած՝ անցան Փիւնիկէէն եւ Սամարիայէն, ու պատմելով հեթանոսներուն դարձի գալը՝ մեծապէս ուրախացուցին բոլոր եղբայրները:
- 4 Երբ հասան Երուսաղէմ, ընդունուեցան եկեղեցիէն, առաքեալներէն ու երէցներէն, եւ պատմեցին ինչ որ Աստուած ըրեր էր իրենց հետ:
- 5 Բայց Փարիսեցիներու աղանդէն քանի մը հաւատացեալներ կայնեցան եւ ըսին. «Պէտք է թլփատել զանոնք, ու պատուիրել՝ որ պահեն Մովսէսի Օրէնքը»:
- 6 Ուստի առաքեալներն ու երէցները հաւաքուեցան՝ նկատի առնելու համար այս բանը:
- 7 Շատ վիճաբանութիւն ըլլալէ ետք, Պետրոս կանգնեցաւ եւ ըսաւ անոնց. «Մարդի՛կ եղբայրներ, դուք գիտէք թէ առաջին օրերէն ի վեր Աստուած ընտրեց զիս մեր մէջէն, որպէսզի իմ բերանովս հեթանոսները լսեն աւետարանին խօսքը, ու հաւատան:
- 8 Սրտագէտն Աստուած վկայեց անոնց՝ Սուրբ Հոգին տալով անոնց, ինչպէս մեզի ալ,
- 9 ու ո՛չ մէկ խտրութիւն դրաւ մեր եւ անոնց միջեւ՝ մաքրելով անոնց սիրտերը հաւատքով:
- 10 Ուստի հիմա ինչո՞ւ կը փորձէք Աստուած, աշակերտներուն վիզին վրայ դնելով այնպիսի լուծ մը, որ ո՛չ մեր հայրերը, ո՛չ ալ մենք կարողացանք կրել:
- 11 Բայց կը հաւատանք թէ Տէր Յիսուսի շնորհքո՛վ կը փրկուինք մենք, ինչպէս նաեւ անոնք»:
- 12 Ամբողջ բազմութիւնը լռեց, ու մտիկ կ՚ընէր Բառնաբասի եւ Պօղոսի, որոնք կը պատմէին թէ Աստուած ո՛րչափ նշաններ եւ սքանչելիքներ գործած էր հեթանոսներուն մէջ՝ իրենց միջոցով:
- 13 Երբ անոնք լռեցին, Յակոբոս ըսաւ. «Մարդի՛կ եղբայրներ, ինծի՛ մտիկ ըրէք.
- 14 Շմաւոն պատմեց թէ ի՛նչպէս Աստուած առաջին անգամ այցելեց հեթանոսներուն, որպէսզի անոնց մէջէն առնէ ժողովուրդ մը՝ կրելու համար իր անունը:
- 15 Այս բանին հետ կը համաձայնին մարգարէներուն խօսքերն ալ, ինչպէս գրուած է.
- 16 “Ասկէ ետք պիտի վերադառնամ ու պիտի վերակառուցանեմ Դաւիթի փլած խորանը. պիտի վերակառուցանեմ անոր աւերակները եւ վերականգնեմ զայն,
- 17 որպէսզի մնացած մարդիկը փնտռեն Տէրը, նաեւ բոլոր հեթանոսները՝ որոնք իմ անունովս կոչուած են՝՝,- կ՚ըսէ Տէրը՝ որ կ՚ընէ այս բոլոր բաները”:
- 18 Աստուած գիտէ իր բոլոր գործերը՝ դարերու սկիզբէն ի վեր:
- 19 Ուստի ես յարմար կը դատեմ չնեղել անոնք՝ որ հեթանոսներէն կը դառնան Աստուծոյ.
- 20 հապա նամակ մը գրել անոնց՝ որ ետ կենան կուռքերու պղծութիւններէն, պոռնկութենէ, խեղդուածէ եւ արիւնէ:
- 21 Որովհետեւ Մովսէս նախկին սերունդներէն ի վեր ունի զինք քարոզողներ ամէն քաղաքի մէջ, ու կը կարդացուի ժողովարաններու մէջ ամէն Շաբաթ օր»:
- 22 Այն ատեն առաքեալներուն ու երէցներուն՝ ամբողջ եկեղեցիին հետ՝ հաճելի թուեցաւ, որ մարդիկ ընտրեն իրենցմէ եւ Անտիոք ղրկեն՝ Պօղոսի ու Բառնաբասի հետ.- Բարսաբա մականուանեալ Յուդան եւ Շիղան, որոնք կառավարող մարդիկ էին եղբայրներուն մէջ:
- 23 Անոնց միջոցով ղրկեցին նամակ մը՝ սա՛պէս գրուած. «Առաքեալներէն, երէցներէն ու եղբայրներէն՝ ողջո՜յն Անտիոքի, Սուրիայի եւ Կիլիկիայի մէջ եղող եղբայրներուն, որոնք հեթանոսներէն դարձած են:
- 24 Քանի լսեցինք թէ մեր մէջէն ելած ոմանք՝ վրդոված են ձեզ խօսքերով, ու ցնցած ձեր անձերը՝ ըսելով թէ պէտք է թլփատուիլ եւ Օրէնքը պահել,- որոնց մենք այսպէս չպատուիրեցինք,-
- 25 մեզի՝ միաբանութեամբ հաւաքուածներուս՝ յարմար թուեցաւ, որ մարդիկ ընտրելով ղրկենք ձեզի, մեր սիրելիներուն՝ Բառնաբասի ու Պօղոսի հետ,
- 26 որոնք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունին համար իրենց անձերը ընծայած մարդիկ են:
- 27 Ուստի ղրկեցինք Յուդան եւ Շիղան, որպէսզի իրենք ալ բերանով նոյն բաները պատմեն ձեզի:
- 28 Որովհետեւ յարմար թուեցաւ Սուրբ Հոգիին ու մեզի ալ՝ աւելի ծանրութիւն չդնել ձեր վրայ, սա՛ հարկաւոր բաներէն զատ.-
- 29 ետ կենալ կուռքերու զոհուածէ, արիւնէ, խեղդուածէ եւ պոռնկութենէ: Գոհ կ՚ըլլաք՝՝ եթէ հեռու մնաք՝՝ ատոնցմէ: Ո՛ղջ եղէք»:
- 30 Անոնք ալ՝ բաժնուելով՝ գացին Անտիոք, ու հաւաքելով բազմութիւնը՝ տուին նամակը:
- 31 Երբ կարդացին՝ ուրախացան տրուած մխիթարութեան համար:
- 32 Իսկ Յուդա եւ Շիղա, իրենք ալ մարգարէ ըլլալով, շատ խօսքերով յորդորեցին եղբայրները, ու ամրացուցին:
- 33 Ժամանակ մը հոն կենալէ ետք՝ եղբայրներէն խաղաղութեամբ ուղարկուեցան, եւ առաքեալներուն դարձան:
- 34 Բայց Շիղայի հաճելի թուեցաւ հոն մնալ:
- 35 Պօղոս ու Բառնաբաս ալ Անտիոքի մէջ կը կենային, եւ ուրիշ շատերու հետ կը սորվեցնէին ու կ՚աւետէին Տէրոջ խօսքը:
- 36 Քանի մը օր ետք՝ Պօղոս ըսաւ Բառնաբասի. «Վերադառնա՛նք եւ այցելե՛նք եղբայրներուն՝ այն բոլոր քաղաքներուն մէջ, ուր Տէրոջ խօսքը հռչակեցինք, ու տեսնենք թէ ի՛նչպէս են:
- 37 Բառնաբաս կ՚ուզէր առնել Յովհաննէսն ալ, որ Մարկոս կը կոչուէր.
- 38 բայց Պօղոս մտածեց թէ լաւ չէ իրենց հետ առնել Պամփիւլիայի մէջ իրենցմէ հեռացողը եւ իրենց հետ գործի չգացողը:
- 39 Այսպէս՝ տարակարծութիւն եղաւ անոնց միջեւ, այն աստիճան՝ որ զատուեցան իրարմէ: Բառնաբաս առաւ Մարկոսը եւ նաւարկեց դէպի Կիպրոս:
- 40 Պօղոս ալ ընտրեց Շիղան ու մեկնեցաւ, եղբայրներէն յանձնարարուած ըլլալով Աստուծոյ շնորհքին,
- 41 եւ կը շրջէր Սուրիայի ու Կիլիկիայի մէջ՝ ամրացնելով եկեղեցիները:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.