-
Գործուներ 7
- 1 Քահանայապետը ըսաւ. «Այդ բաները ա՞յդպէս են ի՛րապէս»:
- 2 Ան ալ ըսաւ. «Մարդի՛կ եղբայրներ ու հայրե՛ր, մտի՛կ ըրէք. փառքի Աստուածը երեւցաւ մեր հօր՝ Աբրահամի, երբ Միջագետքի մէջ էր, դեռ Խառանի մէջ չբնակած, եւ ըսաւ անոր.
- 3 “Ելի՛ր քու երկրէդ ու ազգականներէդ, եւ գնա՛ այն երկիրը՝ որ ես պիտի ցուցնեմ քեզի”:
- 4 Այն ատեն՝ ելլելով Քաղդէացիներու երկրէն՝ բնակեցաւ Խառանի մէջ, եւ անոր հօր մեռնելէն ետք՝ անկէ փոխադրեց զայն այս երկիրը, ուր դուք կը բնակիք հիմա:
- 5 Ո՛չ մէկ ժառանգութիւն տուաւ անոր այս երկրին մէջ, ո՛չ իսկ ոտքի քայլի մը չափ տեղ. բայց խոստացաւ ասիկա իբր կալուած տալ իրեն, եւ իրմէ ետք՝ իր զարմին, երբ դեռ ինք զաւակ չունէր:
- 6 Աստուած սա՛պէս խօսեցաւ. “Անոր զարմը պանդուխտ պիտի ըլլայ օտար երկրի մը մէջ, ու զայն ստրուկ պիտի ընեն եւ չարչարեն չորս հարիւր տարի:
- 7 Բայց ե՛ս պիտի դատեմ այն ազգը՝ որուն ստրուկ պիտի ըլլան,- ըսաւ Աստուած,- եւ անկէ ետք պիտի ելլեն ու այս տեղին մէջ պիտի պաշտեն զիս”:
- 8 Անոր տուաւ թլփատութեան ուխտը, եւ յետոյ Աբրահամ ծնաւ Իսահակը, ու թլփատեց զայն ութերորդ օրը: Իսահակ ծնաւ Յակոբը, Յակոբ ալ՝ տասներկու նահապետները:
- 9 «Նահապետները՝ նախանձելով Յովսէփի՝ ծախեցին զայն Եգիպտոս տարուելու համար. բայց Աստուած անոր հետ էր,
- 10 ու ազատեց զայն իր բոլոր տառապանքներէն: Շնորհք եւ իմաստութիւն տուաւ անոր Եգիպտոսի Փարաւոն թագաւորին առջեւ. ան ալ կառավարիչ նշանակեց զայն Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրայ:
- 11 Երբ Եգիպտոսի եւ Քանանի ամբողջ երկրին մէջ սով եղաւ, ու մեծ տառապանք, մեր հայրերը ուտելիք չէին գտներ:
- 12 Յակոբ՝ երբ լսեց թէ Եգիպտոսի մէջ ցորեն կը գտնուի՝ առաջին անգամ ճամբեց մեր հայրերը:
- 13 Երկրորդ անգամ՝ Յովսէփ ճանչցուց ինքզինք իր եղբայրներուն, եւ Յովսէփի ցեղը յայտնի եղաւ Փարաւոնի:
- 14 Յովսէփ մարդ ղրկեց ու կանչեց իր հայրը՝ Յակոբը, եւ բոլոր ազգականները՝ եօթանասունհինգ անձ:
- 15 Յակոբ իջաւ Եգիպտոս, ուր վախճանեցան ինք ու մեր հայրերը,
- 16 եւ փոխադրուելով Սիւքէմ՝ դրուեցան այն գերեզմանին մէջ, որ Աբրահամ արծաթով գնած էր Սիւքէմի հօր՝ Եմովրի որդիներէն:
- 17 Երբ մօտեցաւ ժամանակը խոստումին՝ որուն համար Աստուած երդում ըրած էր Աբրահամի, ժողովուրդը աճեցաւ ու բազմացաւ Եգիպտոսի մէջ՝
- 18 մինչեւ որ ուրիշ թագաւոր մը ելաւ, որ չէր ճանչնար Յովսէփը:
- 19 Ան խորամանկութեամբ վարուեցաւ մեր ցեղին դէմ եւ չարչարեց մեր հայրերը, մինչեւ անգամ անոնց երախաները դուրս նետել տալով, որպէսզի չապրեցնէ:
- 20 «Այդ ատեն Մովսէս ալ ծնաւ, որ գեղեցիկ էր Աստուծոյ առջեւ, ու երեք ամիս մեծցաւ իր հօր տունը:
- 21 Երբ ան դուրս դրուեցաւ, Փարաւոնի աղջիկը տարաւ զայն եւ մեծցուց իբր իր որդին:
- 22 Մովսէս կրթուեցաւ Եգիպտացիներուն ամբողջ իմաստութեամբ, ու զօրաւոր էր իր խօսքերով եւ գործերով:
- 23 Երբ լման քառասուն տարեկան եղաւ, իր սիրտը փափաքեցաւ այցելել իր եղբայրներուն՝ Իսրայէլի որդիներուն:
- 24 Անիրաւուած տեսնելով Իսրայելացիներէն մէկը՝ պաշտպանեց զայն, եւ ընկճուածին վրէժը առաւ՝ զարնելով Եգիպտացին:
- 25 Կը կարծէր թէ իր եղբայրները պիտի հասկնային թէ Աստուած իրենց փրկութիւն պիտի տար իր ձեռքով. բայց անոնք չհասկցան:
- 26 Հետեւեալ օրը հանդիպեցաւ անոնց՝ երբ կը կռուէին, եւ ուզեց հաշտեցնել զանոնք՝ ըսելով. “Մարդի՛կ, դուք եղբայրնե՛ր էք. ինչո՞ւ կ՚անիրաւէք զիրար”:
- 27 Բայց ան որ կ՚անիրաւէր ընկերը՝ վանեց զինք ու ըսաւ. “Ո՞վ քեզ պետ եւ իրաւարար նշանակեց մեր վրայ:
- 28 Զի՞ս ալ կ՚ուզես սպաննել, ինչպէս երէկ սպաննեցիր Եգիպտացին”:
- 29 Այս խօսքէն ետք Մովսէս փախաւ ու պանդխտացաւ Մադիամի երկրին մէջ, ուր ծնաւ երկու որդի:
- 30 Երբ քառասուն տարին լրացաւ, Տէրոջ հրեշտակը երեւցաւ անոր Սինա լերան անապատին մէջ՝ մորենիի կրակի բոցով:
- 31 Մովսէս ալ՝ երբ նշմարեց՝ զարմացաւ այդ տեսիլքին վրայ, ու երբ մօտեցաւ դիտելու՝ Տէրոջ ձայնը եկաւ անոր, որ կ՚ըսէր.
- 32 “Ե՛ս եմ քու հայրերուդ Աստուածը, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”: Մովսէս ալ՝ վախէն դողալով՝ չէր յանդգներ դիտել:
- 33 Տէրը ըսաւ անոր. “Հանէ՛ ոտքերուդ կօշիկները, որովհետեւ սուրբ երկիր է այն տեղը՝ ուր կայնած ես:
- 34 Ի՛րապէս տեսայ Եգիպտոսի մէջ եղող ժողովուրդիս չարչարանքը, լսեցի անոնց հառաչանքը, եւ իջայ զանոնք ազատելու. ու հիմա եկո՛ւր, քեզ ղրկեմ Եգիպտոս”:
- 35 «Այս Մովսէսը, որ ուրացան՝ ըսելով. “Ո՞վ պետ եւ իրաւարար նշանակեց քեզ”, զա՛յն ղրկեց Աստուած իբր պետ եւ ազատարար՝ այն հրեշտակին ձեռքով, որ երեւցաւ անոր մորենիին մէջ:
- 36 Անիկա՛ դուրս հանեց զանոնք, սքանչելիքներ ու նշաններ ցոյց տալով Եգիպտոսի երկրին եւ Կարմիր ծովուն, ու քառասուն տարի՝ անապատին մէջ:
- 37 Այս Մովսէսն է որ ըսաւ Իսրայէլի որդիներուն. “Տէրը՝ ձեր Աստուածը՝ ձեր եղբայրներէն պիտի հանէ ձեզի մարգարէ մը՝ ինծի նման. մտի՛կ ըրէք անոր”:
- 38 Ասիկա ա՛ն է որ համախմբումին մէջ էր՝ անապատը, Սինա լերան վրայ իրեն խօսող հրեշտակին եւ մեր հայրերուն հետ: Ան կենարար պատգամներ ընդունեց՝ մեզի տալու.
- 39 բայց մեր հայրերը չուզեցին անոր հնազանդիլ, հապա զայն վանեցին իրենցմէ ու Եգիպտոս դարձան իրենց սիրտին մէջ՝
- 40 ըսելով Ահարոնի. “Աստուածնե՛ր շինէ մեզի, որպէսզի երթան մեր առջեւէն. որովհետեւ այդ Մովսէսը՝ որ հանեց մեզ Եգիպտոսի երկրէն, չենք գիտեր թէ ի՛նչ եղաւ անոր”:
- 41 Այն օրերը շինեցին հորթ մը, զոհ մատուցանեցին կուռքին, եւ կ՚ուրախանային իրենց ձեռքերուն գործերով:
- 42 Աստուած ալ երես դարձուց ու մատնեց զանոնք պաշտելու երկինքի աստղերը, ինչպէս գրուած է Մարգարէներու գիրքին մէջ. “Միթէ ինծի՞ մատուցանեցիք մորթուած անասուններ եւ զոհեր՝ քառասուն տարի անապատին մէջ, ո՛վ Իսրայէլի տունը:
- 43 Հապա կրեցիք Մողոքի վրանը ու ձեր Հռեմփա աստուծոյն աստղը, ձեր կերտած պատկերները՝ անոնց երկրպագելու համար: Ես ալ պիտի տարագրեմ ձեզ Բաբելոնի միւս կողմը”:
- 44 «Անապատին մէջ՝ մեր հայրերը ունէին վկայութեան խորանը, ինչպէս Մովսէսի հետ խօսողը պատուիրած էր որ շինէ զայն՝ տեսած տիպարին պէս:
- 45 Անոնց յաջորդող մեր հայրերն ալ՝ զայն ստանալով՝ Յեսուի հետ մտցուցին կալուածը այն հեթանոսներուն, որ Աստուած վանեց մեր հայրերուն առջեւէն: Հոն մնաց մինչեւ Դաւիթի օրերը,
- 46 որ Աստուծոյ առջեւ շնորհք գտաւ եւ ուզեց բնակարան մը կառուցանել Յակոբի Աստուծոյն.
- 47 բայց Սողոմո՛ն տուն մը կառուցանեց անոր:
- 48 Սակայն Ամենաբարձրը չի բնակիր ձեռակերտ տաճարներու մէջ, ինչպէս մարգարէն կ՚ըսէ.
- 49 “Երկինքը իմ գահս է, ու երկիրը իմ ոտքերուս պատուանդանն է. ինչպիսի՞ տուն պիտի կառուցանէք ինծի,- կ՚ըսէ Տէրը,- կամ ի՞նչպէս պիտի ըլլայ իմ հանգստավայրիս տեղը.
- 50 միթէ իմ ձեռքս չէ՞ շիներ այս բոլորը”:
- 51 «Խստապարանոցնե՛ր ու սիրտով եւ ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ կ՚ընդդիմանաք Սուրբ Հոգիին, ինչպէս ձեր հայրերը՝ այնպէս ալ դուք:
- 52 Մարգարէներէն ո՞րը չհալածեցին ձեր հայրերը, ու չսպաննեցին անոնք՝ որ նախապէս ծանուցանեցին այն Արդարին գալուստը: Անոր մատնիչները եւ սպաննողները եղաք հիմա,
- 53 դո՛ւք՝ որ ստացաք Օրէնքը հրեշտակներու կարգադրութեամբ, բայց չպահեցիք զայն»:
- 54 Այս բաները լսելով՝ անոնք կը մոլեգնէին իրենց սիրտերուն մէջ եւ կը կրճտէին իրենց ակռաները անոր դէմ:
- 55 Բայց ան՝ լեցուած Սուրբ Հոգիով՝ ակնապիշ նայեցաւ դէպի երկինք, տեսաւ Աստուծոյ փառքը ու Յիսուսն ալ՝ որ Աստուծոյ աջ կողմը կայնած էր, եւ ըսաւ. «Ահա՛ կը տեսնեմ երկինքը բացուած, ու մարդու Որդին՝ Աստուծոյ աջ կողմը կայնած»:
- 56 Իսկ անոնք բարձրաձայն աղաղակելով՝ գոցեցին իրենց ականջները, եւ բոլորը միաբանութեամբ խուժեցին անոր վրայ,
- 57 ու քաղաքէն դուրս հանելով՝ քարկոծեցին զայն. եւ վկաները իրենց հանդերձները պահ դրին երիտասարդի մը ոտքերուն քով, որ կը կոչուէր Սօղոս:
- 58 Ու կը քարկոծէին Ստեփանոսը, որ կը գոչէր. «Տէ՛ր Յիսուս, ընդունէ՛ իմ հոգիս»:
- 59 Եւ ծնրադրելով՝ բարձրաձայն աղաղակեց. «Տէ՛ր, այս մեղքը մի՛ սեպեր ատոնց»: Ասիկա ըսելով՝ ննջեց: Սօղոս ալ կամակից էր անոր սպաննուելուն: Եւ ծնրադրելով՝ բարձրաձայն աղաղակեց. «Տէ՛ր, այս մեղքը մի՛ սեպեր ատոնց»: Ասիկա ըսելով՝ ննջեց: Սօղոս ալ կամակից էր անոր սպաննուելուն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.