-
Գործուներ 20
- 1 Աղմուկին դադրելէն ետք՝ Պօղոս իրեն կանչեց աշակերտները, ու բարեւելով զանոնք՝ մեկնեցաւ որ Մակեդոնիա երթայ:
- 2 Այդ վայրերը շրջելէ եւ շատ խօսքերով զանոնք յորդորելէ ետք՝ Յունաստան գնաց,
- 3 ու երեք ամիս հոն կեցաւ: Երբ պիտի նաւարկէր դէպի Սուրիա՝ Հրեաները դաւադրեցին իրեն դէմ. ուստի որոշեց վերադառնալ՝ Մակեդոնիայէն անցնելով:
- 4 Բերիացի (Պիռոսի որդին) Սոպատրոս՝ մինչեւ Ասիա իրեն հետ գնաց, նաեւ Թեսաղոնիկեցիներէն՝ Արիստարքոս ու Սեկունդոս, Գայիոս Դերբացին, Տիմոթէոս, իսկ Ասիայէն՝ Տիւքիկոս եւ Տրոփիմոս:
- 5 Ասոնք նախապէս գացին ու Տրովադայի մէջ սպասեցին մեզի:
- 6 Մենք ալ՝ Բաղարջակերքի օրերէն ետք՝ Փիլիպպէէն նաւարկեցինք, հինգ օրուան մէջ հասանք Տրովադա՝ անոնց քով, ու հոն կեցանք եօթը օր:
- 7 Մէկշաբթի օրը, երբ հաւաքուած էինք՝՝ հաց կտրելու, Պօղոս կը քարոզէր անոնց, որովհետեւ հետեւեալ օրը պիտի մեկնէր. ու խօսքը երկարեց մինչեւ կէս գիշեր:
- 8 Շատ լապտերներ կային այն վերնատունը՝ ուր մենք հաւաքուած էինք:
- 9 Երիտասարդ մը՝ Եւտիքոս անունով, որ պատուհանին մէջ նստած էր, մտաւ խորունկ քունի մէջ: Երբ Պօղոս երկարեց քարոզը, ան՝ տարուած քունէն՝ ինկաւ երրորդ յարկէն վար, ու մեռած վերցուցին զայն:
- 10 Պօղոս վար իջաւ, ինկաւ անոր վրայ, գրկեց զայն եւ ըսաւ. «Մի՛ վրդովիք, որովհետեւ անոր հոգին իր մէջն է»:
- 11 Ուստի՝ երբ վեր ելաւ՝ կտրեց հացը, ճաշակեց, ու երկար խօսեցաւ՝ մինչեւ առտու. յետոյ մեկնեցաւ:
- 12 Իսկ այդ պատանին ողջ բերին, եւ չափազանց մխիթարուեցան:
- 13 Իսկ մենք՝ նախապէս նաւ մտնելով՝ մեկնեցանք դէպի Ասոս, ուրկէ պիտի առնէինք Պօղոսը, որովհետեւ ա՛յդպէս պատուիրած էր. քանի որ ինք պիտի երթար ցամաքով:
- 14 Երբ Ասոսի մէջ միացաւ մեզի, առինք զինք եւ գացինք Միտիլինէ:
- 15 Անկէ ալ նաւարկելով՝ հետեւեալ օրը հասանք Քիոսի դիմաց. միւս օրը հասանք Սամոս, ու գիշերը մնալով Տրոգիլիոն՝ յաջորդ օրը գացինք Միլետոս:
- 16 Արդարեւ Պօղոս որոշած էր նաւարկել Եփեսոսի քովէն, որովհետեւ չէր ուզեր ժամանակ անցընել Ասիայի մէջ, քանի որ կ՚աճապարէր Երուսաղէմ ըլլալ Պենտեկոստէի օրը՝ եթէ կարելի ըլլար իրեն:
- 17 Ուստի Միլետոսէն մարդ ղրկեց Եփեսոս, ու կանչեց եկեղեցիին երէցները:
- 18 Երբ եկան իր քով, ըսաւ անոնց. «Դուք գիտէ՛ք թէ ի՛նչպէս վարուեցայ ձեզի հետ ամբողջ ժամանակը, առաջին օրէն ի վեր երբ Ասիա եկայ,
- 19 ծառայելով Տէրոջ լման խոնարհութեամբ, եւ շատ արցունքով ու փորձութիւններով՝ որոնք պատահեցան ինծի Հրեաներուն դաւադրութիւններով.
- 20 ի՛նչպէս չընկրկեցայ օգտակար բաներէն որեւէ մէկը հաղորդելէ եւ սորվեցնելէ ձեզի՝ հրապարակաւ ու տուներու մէջ,
- 21 վկայելով թէ՛ Հրեաներուն եւ թէ Յոյներուն՝ դէպի Աստուած ապաշխարութեան ու մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատքին մասին:
- 22 Եւ հիմա ահա՛ կ՚երթամ Երուսաղէմ՝ հոգիով կապուած, ու չեմ գիտեր թէ հոն ի՛նչ պիտի պատահի ինծի.
- 23 սակայն Սուրբ Հոգին կը վկայէ ամէն քաղաքի մէջ, եւ կ՚ըսէ թէ կապեր ու տառապանքներ կը սպասեն ինծի:
- 24 Բայց ես ո՛չ մէկ բան կը հաշուեմ, ո՛չ ալ ինծի համար պատուական կը նկատեմ՝՝ իմ անձս, որպէսզի ուրախութեամբ աւարտեմ ընթացքս, նաեւ այն սպասարկութիւնը որ ստացայ Տէր Յիսուսէն՝ վկայ ըլլալու Աստուծոյ շնորհքի աւետարանին:
- 25 Ու հիմա ահա՛ ես գիտեմ թէ դուք բոլորդ՝ որոնց մէջ շրջեցայ Աստուծոյ թագաւորութիւնը քարոզելով, ա՛լ իմ երեսս պիտի չտեսնէք:
- 26 Ուստի այսօր կը վկայեմ ձեզի թէ ես անպարտ եմ բոլորին արիւնէն.
- 27 որովհետեւ չընկրկեցայ Աստուծոյ ամբողջ ծրագիրը հաղորդելէ ձեզի:
- 28 Ուրեմն ուշադի՛ր եղէք դուք ձեզի եւ ամբողջ հօտին, որուն վրայ Սուրբ Հոգին տեսուչ դրաւ ձեզ՝ հովուելու Աստուծոյ եկեղեցին, որ ստացաւ իր արիւնով:
- 29 Քանի որ գիտեմ թէ իմ մեկնումէս ետք՝ ձեր մէջ պիտի մտնեն յափշտակող գայլեր, որոնք պիտի չխնայեն հօտին:
- 30 Ու ձեզմէ ալ պիտի ելլեն այնպիսի՛ մարդիկ, որոնք պիտի խօսին խոտոր բաներ՝ քաշելու համար աշակերտները իրենց ետեւէն:
- 31 Ուստի արթո՛ւն կեցէք, եւ յիշեցէ՛ք թէ երեք տարի, գիշեր ու ցերեկ, չդադրեցայ ձեզմէ իւրաքանչիւրը արցունքով խրատելէ:
- 32 Եւ հիմա, եղբայրնե՛ր, կը յանձնեմ ձեզ Աստուծոյ ու անոր շնորհքի խօսքին, որ կարող է շինել եւ ձեզի ժառանգութիւն տալ՝ բոլոր սրբացածներուն հետ:
- 33 Ո՛չ մէկուն արծաթին, կամ ոսկիին, կամ պատմուճանին ցանկացի:
- 34 Դուք ձեզմէ գիտէք թէ այս ձեռքե՛րս հոգացին իմ ու ինծի հետ եղողներուն կարիքները:
- 35 Ամէն բան ցոյց տուի ձեզի, թէ ա՛յսպէս պէտք է աշխատիլ եւ օգնել տկարներուն, ու յիշել Տէր Յիսուսի խօսքը՝ որ ի՛նք ըսաւ. “Աւելի՛ երանելի է տա՛լը՝ քան ստանալը”»:
- 36 Երբ այսպէս խօսեցաւ, ծնրադրեց եւ բոլորին հետ աղօթեց:
- 37 Բոլորն ալ շատ լացին, ու Պօղոսի վիզին վրայ իյնալով՝ համբուրեցին զայն:
- 38 Կը մորմոքէին մա՛նաւանդ այն խօսքին համար, որ ըսաւ թէ ա՛լ պիտի չտեսնէին իր երեսը: Եւ ուղեկցեցան անոր մինչեւ նաւը:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.