-
Գործուներ 5
- 1 Բայց մարդ մը՝ Անանիա անունով, իր կնոջ՝ Սափիրայի հետ ստացուածք մը ծախեց,
- 2 անոր հասոյթէն խորեց իր կնոջ գիտակցութեամբ, ու մաս մը բերելով՝ դրաւ առաքեալներու տրամադրութեան տակ՝՝:
- 3 Պետրոս ըսաւ. «Անանիա՛, ինչո՞ւ Սատանան լեցուց սիրտդ, որ ստես Սուրբ Հոգիին եւ խորես արտին հասոյթէն:
- 4 Քուկդ չէ՞ր ան՝ քանի կեցած էր, ու ծախուած ալ՝ իշխանութեանդ տակ էր: Ինչո՞ւ այս բանը դրիր սիրտիդ մէջ. դուն ստեցիր ո՛չ թէ մարդոց, հապա՝ Աստուծոյ»:
- 5 Անանիա՝ լսելով այս խօսքերը՝ ինկաւ եւ շունչը փչեց. ու մեծ վախ համակեց բոլոր անոնք՝՝ որ լսեցին ասիկա:
- 6 Երիտասարդները կանգնեցան, պատանքով փաթթեցին զայն, եւ դուրս հանելով թաղեցին:
- 7 Գրեթէ երեք ժամ ետք՝ անոր կինը ներս մտաւ, չգիտնալով պատահածը:
- 8 Պետրոս ըսաւ անոր. «Ըսէ՛ ինծի, արտը ա՞յդ գինով ծախեցիք»: Ան ալ ըսաւ. «Այո՛, ա՛յդ գինով»:
- 9 Ուստի Պետրոս ըսաւ անոր. «Այդ ի՞նչ է, որ դուք համաձայնեցաք՝ Տէրոջ Հոգին փորձելու. ահա՛ ամուսինդ թաղողներուն ոտքերը դրան քով են, քե՛զ ալ պիտի հանեն դուրս»:
- 10 Եւ անմի՛ջապէս կինը ինկաւ անոր ոտքերուն քով ու շունչը փչեց: Երիտասարդները՝ ներս մտնելով՝ մեռած գտան զայն, եւ դուրս հանելով՝ թաղեցին իր ամուսինին քով:
- 11 Մեծ վախ մը համակեց ամբողջ եկեղեցին, ու բոլոր անոնք՝ որ լսեցին այս բաները:
- 12 Շատ նշաններ եւ սքանչելիքներ կը գործուէին առաքեալներուն ձեռքով՝ ժողովուրդին մէջ, ու բոլորը միաբանութեամբ Սողոմոնի սրահին մէջ էին:
- 13 Ուրիշներէն ո՛չ մէկը կը յանդգնէր յարիլ անոնց, բայց ժողովուրդը կը մեծարէր զանոնք:
- 14 Տէրոջ հաւատացողները ա՛լ աւելի կը շատնային, այր մարդիկ ու կիներ՝ բազմութեամբ.
- 15 այնպէս որ հիւանդները կը հանէին հրապարակները եւ կը դնէին պատգարակներով ու մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ատեն՝ գոնէ անոր շուքը իյնայ անոնցմէ մէկուն վրայ:
- 16 Շրջակայ քաղաքներուն բազմութիւնը Երուսաղէմ կը համախմբուէր՝ հիւանդներ եւ անմաքուր ոգիներէ տանջուողներ բերելով, որոնք բոլորն ալ կը բուժուէին:
- 17 Իսկ քահանայապետն ու բոլոր իրեն հետ եղողները, որոնք Սադուկեցիներու աղանդէն էին, կանգնեցան՝ նախանձով լեցուած,
- 18 ձեռք բարձրացուցին առաքեալներուն վրայ եւ դրին զանոնք հանրային արգելարանը:
- 19 Բայց Տէրոջ հրեշտակը գիշերուան մէջ բացաւ բանտին դռները, ու դուրս հանելով զանոնք՝ ըսաւ.
- 20 «Գացէ՛ք, եւ տաճարին մէջ կայնելով՝ ժողովուրդին քարոզեցէ՛ք այս կեանքին բոլոր խօսքերը»:
- 21 Երբ լսեցին ասիկա, տաճարը մտան առտուն կանուխ, եւ կը սորվեցնէին: Իսկ քահանայապետը եկաւ, նաեւ իրեն հետ եղողները, ժողովի կանչեցին ատեանը եւ Իսրայէլի որդիներուն ամբողջ ծերակոյտը, ու մարդ ղրկեցին բանտը՝ որպէսզի բերեն զանոնք:
- 22 Երբ սպասաւորները գացին, չգտնելով զանոնք բանտին մէջ՝ վերադարձան, պատմեցին
- 23 եւ ըսին. «Իրաւ է թէ գտանք բանտը՝ ամէն ապահովութեամբ գոցուած, ու պահապանները՝ դռներուն առջեւ կայնած. բայց բանալով՝ ո՛չ մէկը գտանք ներսը»:
- 24 Երբ մեծ քահանան եւ տաճարին մեծաւորն ու քահանայապետները լսեցին այս խօսքերը, կը տարակուսէին թէ ի՛նչ եղած էր անոնց:
- 25 Մէկը եկաւ եւ պատմեց իրենց. «Ահա՛ այն մարդիկը՝ որ բանտը դրած էիք, տաճարը կայնած են ու ժողովուրդին կը սորվեցնեն»:
- 26 Այն ատեն մեծաւորը գնաց սպասաւորներուն հետ եւ բերաւ զանոնք առանց բռնութեան, որովհետեւ կը վախնային ժողովուրդէն՝ որ չքարկոծուին:
- 27 Երբ բերին զանոնք՝ ներկայացուցին ատեանին, ու քահանայապետը հարցուց անոնց.
- 28 «Սաստիկ չպատուիրեցի՞նք ձեզի, որ չսորվեցնէք այդ անունով. բայց դուք Երուսաղէմը լեցուցիք ձեր ուսուցումով, եւ կը փափաքիք մեր վրայ բերել այն մարդուն արիւնը»:
- 29 Պետրոս եւ միւս առաքեալները պատասխանեցին. «Աստուծո՛յ պէտք է հնազանդիլ՝ փոխանակ մարդոց:
- 30 Մեր հայրերուն Աստուածը Յիսուսը յարուցանեց, որ դուք սպաննեցիք՝ փայտէն կախելով:
- 31 Աստուած իր աջ ձեռքով բարձրացուց զայն՝ իբր Ռահվիրայ ու Փրկիչ, որպէսզի ապաշխարութիւն ու մեղքերու ներում տայ Իսրայէլի:
- 32 Եւ մենք անոր վկաներն ենք՝ այս բաներուն համար, նաեւ Սուրբ Հոգին՝ որ Աստուած տուաւ իրեն հնազանդ եղողներուն»:
- 33 Իսկ անոնք լսելով ասիկա՝ սաստիկ գրգռուեցան, ու խորհրդակցեցան որ սպաննեն զանոնք:
- 34 Բայց փարիսեցի մը՝ որուն անունը Գամաղիէլ էր, Օրէնքի վարդապետ մը, պատուաւոր մէկը՝ ամբողջ ժողովուրդին առջեւ, կանգնեցաւ ատեանին մէջ, եւ հրամայեց որ առաքեալները կարճ պահ մը դուրս հանեն.
- 35 ապա ըսաւ. «Իսրայելացի՛ մարդիկ, դուք ձեզի ուշադի՛ր եղէք թէ ի՛նչ պիտի ընէք այս մարդոց հանդէպ:
- 36 Քանի որ այս օրերէն առաջ Թեւդաս ելաւ, իր մասին ըսելով թէ երեւելի մէկն է, ու թիւով չորս հարիւրի չափ մարդիկ յարեցան իրեն. ինք սպաննուեցաւ, եւ բոլոր անոնք որ անսացին իրեն՝ ցրուեցան ու ոչնչացան:
- 37 Անկէ ետք Յուդա Գալիլեացին ելաւ՝ աշխարհագիր եղած օրերը, եւ շատ ժողովուրդ քաշեց իր ետեւէն. ի՛նք ալ կորսուեցաւ, ու բոլոր անոնք որ անսացին իրեն՝ ցրուեցան:
- 38 Եւ հիմա կ՚ըսեմ ձեզի. “Հեռո՛ւ մնացէք՝՝ այդ մարդոցմէն, ու թողուցէ՛ք զանոնք. որովհետեւ եթէ այդ ծրագիրը կամ գործը մարդոցմէ է՝ պիտի քանդուի,
- 39 իսկ եթէ Աստուծմէ է՝ չէք կրնար քանդել ատիկա. որպէսզի Աստուծոյ դէմ իսկ կռուող չգտնուիք”»:
- 40 Անոնք ալ անսացին անոր. եւ առաքեալները կանչելով՝ ծեծեցին, ու պատուիրելով որ այլեւս Յիսուսի անունով չխօսին՝ արձակեցին զանոնք:
- 41 Իրենք ալ մեկնեցան ատեանին առջեւէն, ուրախանալով որ արժանացան Տէրոջ անունին համար անպատուուելու:
- 42 Ու ամէն օր տաճարը եւ տուներուն մէջ չէին դադրեր սորվեցնելէ ու Յիսուս Քրիստոսը աւետելէ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.