-
Գործուներ 13
- 1 Քանի մը մարգարէներ ու վարդապետներ կային Անտիոք եղող եկեղեցիին մէջ.- Բառնաբաս, Շմաւոն՝ որ Նիգեր կը կոչուէր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայէն՝ Հերովդէս չորրորդապետին սննդակիցը, եւ Սօղոս:
- 2 Մինչ անոնք Տէրոջ պաշտօն կը կատարէին ու ծոմ կը պահէին, Սուրբ Հոգին ըսաւ. «Զատեցէ՛ք ինծի Բառնաբասը եւ Սօղոսը՝ այն գործին համար, որուն ես կանչած եմ զանոնք»:
- 3 Ուստի՝ ծոմ պահելով ու աղօթելով՝ ձեռք դրին անոնց վրայ եւ ուղարկեցին:
- 4 Անոնք ալ Սուրբ Հոգիէն ղրկուած՝ Սելեւկիա իջան, եւ անկէ նաւարկեցին դէպի Կիպրոս:
- 5 Հասնելով Սաղամինա՝ կը հռչակէին Աստուծոյ խօսքը Հրեաներու ժողովարաններուն մէջ. Յովհաննէս ալ կը սպասաւորէր իրենց:
- 6 Շրջելով այդ (ամբողջ) կղզին մինչեւ Պափոս՝ գտան մոգ մը, Հրեայ սուտ մարգարէ մը, որուն անունը Բարեյեսու էր.
- 7 ան փոխ-հիւպատոսին հետ էր, որ կը կոչուէր Սերգիոս Պօղոս, խելացի մարդ մը: Ասիկա՝ կանչելով Բառնաբասը եւ Սօղոսը՝ ուզեց լսել Աստուծոյ խօսքը:
- 8 Սակայն անոնց ընդդիմացաւ Եղիմաս մոգը (որովհետեւ ա՛յսպէս կը թարգմանուի անոր անունը), որ կը ջանար խոտորեցնել փոխ-հիւպատոսը հաւատքէն:
- 9 Բայց Սօղոս, որ Պօղոս ալ կը կոչուի, Սուրբ Հոգիով լեցուած՝ ակնապիշ նայեցաւ անոր
- 10 ու ըսաւ. «Ո՛վ ամէն նենգութեամբ եւ ամէն չարագործութեամբ լեցուն Չարախօսի՛ որդի, թշնամի ամբողջ արդարութեան, պիտի չդադրի՞ս խեղաթիւրելէ Տէրոջ ուղիղ ճամբաները:
- 11 Ահա՛ հիմա Տէրոջ ձեռքը քու վրադ է. կոյր պիտի ըլլաս եւ ատեն մը պիտի չտեսնես արեւը»: Անմի՛ջապէս մթութիւն ու խաւար իջաւ անոր վրայ, եւ շրջելով մէկը կը փնտռէր՝ որ ձեռքէն բռնելով տանէր զինք:
- 12 Այն ատեն փոխ-հիւպատոսը հաւատաց՝ երբ տեսաւ կատարուածը, մեծապէս ապշելով Տէրոջ ուսուցումին վրայ:
- 13 Պօղոս եւ իր ընկերակիցները նաւարկեցին Պափոսէն, ու գացին Պամփիւլիայի Պերգէն. բայց Յովհաննէս՝ զատուելով անոնցմէ՝ վերադարձաւ Երուսաղէմ:
- 14 Անոնք ալ գացին Պերգէէն եւ հասան Պիսիդիայի Անտիոքը, ու Շաբաթ օրը մտնելով ժողովարանը՝ նստան:
- 15 Օրէնքին եւ Մարգարէներուն կարդացուելէն ետք՝ ժողովարանին պետերը մարդ ղրկեցին իրենց ու ըսին. «Մարդի՛կ եղբայրներ, եթէ դուք յորդորական խօսք մը ունիք ժողովուրդին՝ ըսէ՛ք»:
- 16 Ուստի Պօղոս կանգնեցաւ, եւ շարժելով ձեռքը՝ ըսաւ. «Իսրայելացի՛ մարդիկ, ու դո՛ւք՝ որ կը վախնաք Աստուծմէ, մտի՛կ ըրէք:
- 17 Այս ժողովուրդին՝ Իսրայէլի Աստուածը ընտրեց մեր հայրերը, բարձրացուց ժողովուրդը՝ երբ անոնք պանդխտացած էին Եգիպտոսի երկրին մէջ, եւ զօրաւոր բազուկով դուրս հանեց զանոնք:
- 18 Գրեթէ քառասուն տարի կերակրեց զանոնք անապատին մէջ:
- 19 Քանանի երկրին մէջ, բնաջնջելով եօթը ազգ, անոնց երկիրը տուաւ իրենց՝ որ ժառանգեն:
- 20 Անկէ ետք՝ գրեթէ չորս հարիւր յիսուն տարի՝ դատաւորներ տուաւ իրենց, մինչեւ Սամուէլ մարգարէն:
- 21 Յետոյ թագաւոր ուզեցին, եւ Աստուած տուաւ իրենց Կիսի որդին՝ Սաւուղը, Բենիամինի տոհմէն մարդ մը, քառասուն տարի:
- 22 Երբ պաշտօնէ հեռացուց զայն, Դաւիթը նշանակեց իրենց վրայ իբր թագաւոր, որուն մասին վկայելով՝ ըսաւ. «Յեսսէի որդին՝ Դաւիթը գտայ, իմ սիրտիս համաձայն մարդ մը, որ պիտի գործադրէ իմ ամբողջ կամքս»:
- 23 Ասո՛ր զարմէն Աստուած՝ իր խոստումին համաձայն՝ հանեց Իսրայէլի Փրկիչ մը, Յիսուսը:
- 24 Դեռ ան չեկած, Յովհաննէս նախապէս քարոզեց ապաշխարութեան մկրտութիւնը՝ Իսրայէլի ամբողջ ժողովուրդին:
- 25 Երբ Յովհաննէս կը լրացնէր իր ընթացքը՝ ըսաւ. “Ո՞վ կը կարծէք՝ թէ եմ. ես Քրիստոսը չեմ, հապա ահա՛ իմ ետեւէս կու գայ մէկը՝ որուն ոտքերուն կօշիկները քակելու արժանի չեմ”:
- 26 Մարդի՛կ եղբայրներ, Աբրահամի ցեղին որդինե՛ր, այս փրկութեան խօսքը ղրկուեցաւ ձեզի՛, եւ անոնց՝ որ ձեր մէջ աստուածավախ են:
- 27 Քանի որ Երուսաղէմ բնակողները եւ անոնց պետերը՝ ո՛չ զայն ճանչցան, ո՛չ ալ մարգարէներուն ձայները՝ որոնք կը կարդացուին ամէն Շաբաթ օր. բայց իրագործեցին գրուածները՝ դատելով զայն:
- 28 Թէպէտ չգտան մահուան արժանի պատճառ մը, խնդրեցին Պիղատոսէն՝ որ ան սպաննուի:
- 29 Երբ գործադրեցին ամէն ինչ որ գրուած էր անոր մասին, վար իջեցնելով փայտէն՝ դրին գերեզմանի մը մէջ:
- 30 Բայց Աստուած մեռելներէն յարուցանեց զայն:
- 31 Ան շատ օրեր երեւցաւ անոնց՝ որ Գալիլեայէն Երուսաղէմ ելեր էին իրեն հետ. անոնք են հիմա իր վկաները ժողովուրդին առջեւ:
- 32 Մե՛նք ալ կ՚աւետենք ձեզի այն խոստումը՝ որ եղած էր հայրերուն.
- 33 Աստուած իրագործեց զայն մեզի համար՝ որ անոնց զաւակներն ենք, յարուցանելով Յիսուսը՝ ինչպէս գրուած ալ է երկրորդ Սաղմոսին մէջ. “Դուն իմ Որդիս ես, ա՛յսօր ծնայ քեզ”:
- 34 Ան սա՛ կ՚ըսէ զինք մեռելներէն յարուցանելու մասին՝ որ անգա՛մ մըն ալ ապականութեան չվերադառնայ. “Ձեզի պիտի տամ Դաւիթի մնայուն կարեկցութիւնները”:
- 35 Այս մասին ուրիշ Սաղմոսի մը մէջ ալ կ՚ըսէ. “Պիտի չթոյլատրես որ քու Սուրբդ ապականութիւն տեսնէ”:
- 36 Որովհետեւ Դաւիթ ննջեց՝ Աստուծոյ ծրագիրով սպասաւորելէ ետք իր սերունդին, դրուեցաւ իր հայրերուն քով եւ ապականութիւն տեսաւ:
- 37 Բայց ա՛ն՝ որ Աստուած յարուցանեց, ապականութիւն չտեսաւ:
- 38 Ուրեմն գիտցէ՛ք, մարդի՛կ եղբայրներ, թէ ասո՛ր միջոցով մեղքերու ներում կը հռչակուի ձեզի,
- 39 եւ թէ իրմո՛վ ամէն հաւատացեալ կ՚արդարանայ այն բոլոր բաներէն՝ որոնցմէ չկրցաք արդարանալ Մովսէսի Օրէնքով:
- 40 Ուրեմն զգուշացէ՛ք, որպէսզի ձեզի չպատահի՝՝ ի՛նչ որ ըսուած է Մարգարէներուն մէջ.
- 41 “Տեսէ՛ք, արհամարհողներ, եւ զարմացէ՛ք ու ոչնչացէ՛ք. որովհետեւ պիտի կատարեմ արարք մը՝ ձեր օրերուն մէջ, այնպիսի արարք մը, որ եթէ մէկը պատմէ ձեզի՝ պիտի չհաւատաք”»:
- 42 Երբ անկէ դուրս ելան՝ կ՚աղաչէին, որ հետեւեալ Շաբաթ ալ քարոզեն իրենց նոյն խօսքերը:
- 43 Երբ ժողովուրդը արձակուեցաւ, Հրեաներէն եւ բարեպաշտ նորահաւատներէն շատեր հետեւեցան Պօղոսի ու Բառնաբասի, որոնք կը խօսէին անոնց հետ եւ կը յորդորէին զանոնք, որ յարատեւեն Աստուծոյ շնորհքին մէջ:
- 44 Հետեւեալ Շաբաթ օրը, գրեթէ ամբողջ քաղաքը հաւաքուեցաւ՝ լսելու Աստուծոյ խօսքը:
- 45 Իսկ Հրեաները՝ երբ տեսան բազմութիւնները՝ լեցուեցան նախանձով, ու դէմ կը խօսէին Պօղոսի ըսածներուն՝ հակաճառելով եւ հայհոյելով:
- 46 Ուստի Պօղոս ու Բառնաբաս համարձակելով ըսին. «Հարկ էր որ Աստուծոյ խօսքը քարոզուէր նախ ձեզի՛. բայց քանի որ կը վանէք զայն ձեզմէ, եւ դուք ձեզ արժանի չէք սեպեր յաւիտենական կեանքի, ահա՛ մենք կը դառնանք հեթանոսներուն:
- 47 Որովհետեւ Տէրը սա՛ պատուիրած է մեզի. “Քեզ իբր լոյս դրի հեթանոսներուն, որպէսզի դուն փրկութեան պատճառ ըլլաս՝ մինչեւ երկրի ծայրերը”»:
- 48 Լսելով ասիկա՝ հեթանոսները կ՚ուրախանային ու կը փառաւորէին Աստուծոյ խօսքը, եւ անոնք որ սահմանուած էին յաւիտենական կեանքին՝ հաւատացին:
- 49 Տէրոջ խօսքը կը տարածուէր ամբողջ երկրամասին մէջ:
- 50 Բայց Հրեաները գրգռեցին բարեպաշտ եւ մեծայարգ կիներն ու քաղաքին գլխաւորները, եւ Պօղոսի ու Բառնաբասի դէմ հալածանք հանելով՝ իրենց հողամասէն դուրս դրին զանոնք:
- 51 Անոնք ալ՝ իրենց ոտքերուն փոշին թօթուելով անոնց դէմ՝ գացին Իկոնիոն.
- 52 իսկ աշակերտները լեցուած էին ուրախութեամբ եւ Սուրբ Հոգիով՝՝:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.