-
1 Պետրոս 1
- 1 Պետրոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ, Պոնտոսի, Գաղատիայի, Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի մէջ ցրուած գաղթականներուն,
- 2 որոնք ընտրուած են Հայր Աստուծոյ կանխագիտութեան համաձայն՝ Հոգիին սրբացումով, Յիսուս Քրիստոսի հնազանդութեան եւ արիւնին սրսկումին համար. շնորհք ու խաղաղութիւն թող շատնան ձեր վրայ:
- 3 Օրհնեա՜լ ըլլայ Աստուած, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համաձայն վերստին ծնաւ մեզ կենարար յոյսի մը համար՝ Յիսուս Քրիստոսի մեռելներէն յարութեամբ,
- 4 եւ անեղծանելի, անարատ ու անթառամ ժառանգութեան մը համար՝ որ երկինքը վերապահուած է ձեզի:
- 5 Դուք Աստուծոյ զօրութեամբ ու հաւատքով պահպանուած էք փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ատենը.
- 6 ուստի ցնծացէ՛ք անով, թէպէտ հիմա՝ քիչ մը ատեն, եթէ պէտք ըլլայ, կը տրտմիք բազմազան փորձութիւններով,
- 7 որպէսզի ձեր հաւատքին փորձը (որ կորստական ոսկիէն շատ աւելի պատուական է, թէպէտ ան կը փորձարկուի կրակով,) գտնուի գովեստով, պատիւով եւ փառքով՝ Յիսուս Քրիստոսի յայտնութեան ատենը:
- 8 Դուք կը սիրէք զայն՝ չտեսած. կը հաւատաք անոր՝ թէպէտ հիմա չէք տեսներ զայն, եւ կը ցնծաք անպատմելի ու փառաւոր ուրախութեամբ,
- 9 ստանալով ձեր անձերուն փրկութիւնը՝ որպէս վախճանը ձեր հաւատքին:
- 10 Այդ փրկութիւնը փնտռեցին եւ զննեցին մարգարէները, որոնք մարգարէացան ձեզի սահմանուած շնորհքին մասին:
- 11 Կը զննէին թէ ի՛նչ կամ ինչպիսի՛ ատեն կը բացայայտէր իրենց մէջ եղած Քրիստոսի Հոգին, երբ կանխաւ կը վկայէր Քրիստոսի չարչարանքներուն եւ անոնց հետեւող փառքին մասին:
- 12 Անոնց յայտնուեցաւ թէ ո՛չ թէ իրե՛նց՝ հապա մեզի՛ կը սպասարկէին այն բաները, որոնք հիմա հաղորդուեցան ձեզի անո՛նց միջոցով՝ որ աւետարանեցին ձեզի երկինքէն ղրկուած Սուրբ Հոգիով: Այդ բաներո՛ւն է որ հրեշտակները կը ցանկան ակնկառոյց նայիլ:
- 13 Ուստի գօտեպնդեցէ՛ք ձեր միտքին մէջքը, զգա՛ստ եղէք, ու կատարե՛լապէս յուսացէք այն շնորհքին՝ որ պիտի տրուի ձեզի Յիսուս Քրիստոսի յայտնութեան ատենը:
- 14 Հնազանդ զաւակներու պէս՝ մի՛ համակերպիք ձեր անգիտութեան ատենուան նախկին ցանկութիւններուն:
- 15 Հապա, ինչպէս ձեզ կանչողը սուրբ է, դո՛ւք ալ սո՛ւրբ եղէք ձեր ամբողջ վարքին մէջ:
- 16 Որովհետեւ գրուած է. «Սո՛ւրբ եղէք, քանի որ ես սուրբ եմ»:
- 17 Եթէ Հայր կը կոչէք ա՛ն՝ որ առանց աչառութեան կը դատէ իւրաքանչիւրին արարքին համեմատ, երկիւղածութեա՛մբ ընթացէք հոս՝ ձեր պանդխտութեան ժամանակ:
- 18 Որովհետեւ դուք գիտէք թէ ո՛չ թէ ապականացու արծաթով կամ ոսկիով ազատագրուեցաք ձեր հայրերէն աւանդուած փուճ վարքէն,
- 19 հապա Քրիստոսի պատուական արիւնով՝ որպէս անարատ եւ անբիծ գառի մը արիւնը:
- 20 Արդարեւ ան նախապէս ճանչցուած էր՝ աշխարհի հիմնադրութենէն առաջ, բայց այս վերջին ժամանակները երեւցաւ ձեզի համար:
- 21 Անոր միջոցով հաւատացիք Աստուծոյ, որ մեռելներէն յարուցանեց զայն եւ փառաւորեց զայն, որպէսզի ձեր հաւատքն ու յոյսը ըլլան Աստուծոյ վրայ:
- 22 Մաքուր սիրտով՝ ջերմեռանդութեա՛մբ սիրեցէք զիրար, քանի որ մաքրագործեցիք ձեր անձերը անկեղծ եղբայրսիրութեան համար՝ ճշմարտութեան հնազանդելով Հոգիին միջոցով,
- 23 ու վերստին ծնած ըլլալով՝ ո՛չ թէ ապականացու հունտէն, հապա՝ անապականէն - Աստուծոյ խօսքով՝ որ կ՚ապրի ու կը մնայ յաւիտեան:
- 24 Արդարեւ «ամէն մարմին խոտի պէս է, ու մարդուն ամբողջ փառքը՝ խոտի ծաղիկի պէս. խոտը կը չորնայ եւ անոր ծաղիկը կը թափի,
- 25 բայց Տէրոջ խօսքը կը մնայ յաւիտեան»: Եւ ա՛յս խօսքն է՝ որ աւետարանուեցաւ ձեզի:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.