-
2 Պետրոս 1
- 1 Սիմոն Պետրոս, ծառայ եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, անոնց՝ որոնց վիճակուած է նոյն պատուական հաւատքը մեզի հետ, Աստուծոյ ու մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի արդարութեամբ.
- 2 շնորհք եւ խաղաղութիւն թող շատնան ձեր վրայ Աստուծոյ եւ մեր Տէրոջ՝ Յիսուսի ճանաչումով:
- 3 Արդարեւ իր աստուածային զօրութիւնը պարգեւեց մեզի ամէն ինչ՝ որ կը վերաբերի կեանքի ու բարեպաշտութեան, ճանչցնելով ա՛ն՝ որ կանչեց մեզ փառքի եւ առաքինութեան:
- 4 Ասոնցմով ամենամեծ ու պատուական խոստումներ պարգեւուած են մեզի, որպէսզի անոնցմով հաղորդակցիք աստուածային բնութեան՝ փախչելով ապականութենէն, որ ցանկութենէն յառաջացած է աշխարհի մէջ:
- 5 Ասոր համար ալ՝ ամբողջ փութաջանութեամբ աւելցուցէ՛ք ձեր հաւատքին վրայ առաքինութիւն, առաքինութեան վրայ՝ գիտութիւն,
- 6 գիտութեան վրայ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեան վրայ՝ համբերութիւն, համբերութեան վրայ՝ բարեպաշտութիւն,
- 7 բարեպաշտութեան վրայ՝ եղբայրսիրութիւն, ու եղբայրսիրութեան վրայ՝ սէր:
- 8 Որովհետեւ եթէ այս բաները ըլլան ձեր մէջ եւ աւելնան, անգործ ու անպտուղ չեն ըներ ձեզ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի ճանաչումով:
- 9 Բայց ա՛ն՝ որուն մէջ այս բաները չկան՝ կոյր է, կարճատես, եւ մոռցած է իր հին մեղքերէն մաքրուած ըլլալը:
- 10 Ուստի, եղբայրնե՛ր, առաւելապէս ջանացէ՛ք՝ որ հաստատէք ձեր կոչումն ու ընտրութիւնը, որովհետեւ ասիկա ընելով՝ բնա՛ւ պիտի չսայթաքիք.
- 11 արդարեւ ա՛յսպէս է որ ճոխութեամբ պիտի հայթայթուի ձեզի մեր Տէրոջ ու Փրկիչին՝ Յիսուս Քրիստոսի յաւիտենական թագաւորութեան մուտքը:
- 12 Ուստի երբեք անհոգ պիտի չըլլամ միշտ յիշեցնելու ձեզի այս բաները, թէպէտ գիտէք եւ ամրացած էք ներկայ ճշմարտութեան մէջ:
- 13 Իրաւացի կը համարեմ, այնքան ատեն որ այս մարմինին մէջ եմ, յիշեցնելով ձեզ արթուն պահել,
- 14 գիտնալով թէ շուտով պիտի լքեմ այս մարմինս, ինչպէս մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս բացայայտեց ինծի:
- 15 Ուստի պիտի ջանամ որ միշտ յիշէք այս բաները՝ այս աշխարհէն մեկնելէս ետքն ալ:
- 16 Արդարեւ մենք չհետեւեցանք յերիւրածոյ առասպելներու, երբ գիտցուցինք ձեզի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի զօրութիւնն ու գալուստը, հապա ականատես եղանք անոր մեծափառութեան:
- 17 Որովհետեւ ինք պատիւ եւ փառք ստացաւ Հայր Աստուծմէ, երբ այն մեծավայելուչ փառքէն այսպիսի ձայն մը եկաւ իրեն. «Ա՛յս է իմ սիրելի Որդիս՝ որուն ես հաճեցայ»:
- 18 Ու մենք լսեցինք երկինքէն եկած այս ձայնը, երբ անոր հետ էինք սուրբ լերան վրայ:
- 19 Նաեւ ունինք մարգարէական խօսքը՝ որ աւելի հաստատուն է, ու նպաստաւոր է՝՝ ուշադիր ըլլալ անոր, որպէս թէ մութ տեղը լուսաւորող ճրագի մը, մինչեւ որ օրը լուսնայ եւ արուսեակը ծագի ձեր սիրտերուն մէջ:
- 20 Բայց նախ սա՛ գիտցէք՝ թէ Գիրքերուն ո՛չ մէկ Մարգարէութիւնը ունի իր յատուկ մեկնութիւնը.
- 21 որովհետեւ Մարգարէութիւնը երբեք չտրուեցաւ մարդոց կամքին համաձայն, հապա Աստուծոյ սուրբ մարդիկը խօսեցան՝ մղուած Սո՛ւրբ Հոգիէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.