-
Գործուներ 22
- 1 «Մարդի՛կ եղբայրներ եւ հայրե՛ր, լսեցէ՛ք հիմա իմ ջատագովականս՝ ուղղուած ձեզի»:
- 2 (Երբ լսեցին թէ եբրայական բարբառով կը խօսէր իրենց, ա՛լ աւելի հանդարտ կեցան:)
- 3 Եւ ան ըսաւ. «Ես հրեայ մարդ մըն եմ՝ ծնած Կիլիկիայի Տարսոնին մէջ, բայց մեծցած հոս՝ այս քաղաքին մէջ՝ Գամաղիէլի ոտքը, եւ ճշգրտապէս կրթուած մեր հայրերու Օրէնքին համաձայն: Նախանձախնդիր էի Աստուծոյ, ինչպէս այսօր դուք բոլորդ:
- 4 Այր մարդիկ ու կիներ կապելով եւ բանտերու մատնելով՝ այս ճամբան հալածեցի մինչեւ մահ,
- 5 ինչպէս քահանայապետն ալ կը վկայէ իմ մասիս, եւ ամբողջ երէցներու ժողովը. նաեւ անոնցմէ նամակներ ընդունելով՝ Դամասկոս կ՚երթայի, որպէսզի հոն եղածներն ալ կապուած բերեմ Երուսաղէմ՝ որ պատժուին»:
- 6 «Մինչ կ՚երթայի ու մօտեցայ Դամասկոսի, կէսօրուան ատենները յանկարծ երկինքէն մեծ լոյս մը փայլատակեց իմ շուրջս,
- 7 եւ գետին ինկայ ու լսեցի ձայն մը՝ որ կ՚ըսէր ինծի. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ կը հալածես զիս»:
- 8 Ես ալ պատասխանեցի. «Դուն ո՞վ ես, Տէ՛ր»: Ան ալ ըսաւ ինծի. «Ես Յիսուս Նազովրեցին եմ, որ դուն կը հալածես»:
- 9 Անոնք որ ինծի հետ էին՝ արդարեւ տեսան լոյսը ու վախցան, սակայն չլսեցին ինծի խօսողին ձայնը:
- 10 Իսկ ես ըսի. «Ի՞նչ ընեմ, Տէ՛ր»: Տէրը ըսաւ ինծի. «Կանգնէ՛, գնա՛ Դամասկոս, ու հոն պիտի խօսուի քեզի այն բոլոր բաներուն մասին, որոնք որոշուած են քեզի համար՝ որպէսզի ընես»:
- 11 Քանի չէի տեսներ՝ այդ լոյսին փառաւորութեան պատճառով, ինծի հետ եղողներուն ձեռքէն բռնելով՝ մտայ Դամասկոս:
- 12 Անանիա անունով մարդ մը, Օրէնքին համեմատ բարեպաշտ, եւ բարի վկայուած Դամասկոս բնակող բոլոր Հրեաներէն,
- 13 եկաւ ինծի ու կայնելով քովս՝ ըսաւ ինծի. «Սաւո՛ւղ եղբայր, վերստացի՛ր տեսողութիւնդ»:
- 14 Նոյն ժամուն վերստացայ տեսողութիւնս եւ նայեցայ իրեն. ինք ալ ըսաւ. «Մեր հայրերուն Աստուածը նախապէս սահմանեց քեզ որ գիտնաս իր կամքը, տեսնես այն Արդարը եւ լսես անոր ձայնը՝ իր բերանէն.
- 15 քանի որ բոլոր մարդոց առջեւ պիտի ըլլաս իր վկան այն բաներուն մասին՝ որ տեսար ու լսեցիր:
- 16 Եւ հիմա ա՛լ ինչո՞ւ կը յամենաս. կանգնէ՛, մկրտուէ՛ ու լուա՛ մեղքերդ՝ կանչելով իր անունը»:
- 17 Երբ վերադարձայ Երուսաղէմ, մինչ կ՚աղօթէի տաճարին մէջ՝ վերացում ունեցայ
- 18 ու տեսայ զինք՝ որ կ՚ըսէր ինծի. «Աճապարէ՛, շուտո՛վ դուրս ելիր Երուսաղէմէն, որովհետեւ պիտի չընդունին քու վկայութիւնդ՝ իմ մասիս»:
- 19 Ես ալ ըսի. «Տէ՛ր, իրենք լաւ գիտեն թէ ե՛ս էի՝ որ կը բանտարկէի քեզի հաւատացողները եւ կը ծեծէի ժողովարաններուն մէջ.
- 20 երբ քու Ստեփանոս վկայիդ արիւնը կը թափուէր՝ ես ինքս ալ ներկայ էի, կամակից ըլլալով անոր սպաննուելուն՝՝, ու ե՛ս կը պահէի զայն սպաննողներուն հանդերձները»:
- 21 Բայց ըսաւ ինծի. «Գնա՛, որովհետեւ ես պիտի ղրկեմ քեզ հեռաւոր հեթանոսներուն»:
- 22 Անոնք մտիկ ըրին իրեն մինչեւ այս խօսքը, յետոյ բարձրացուցին իրենց ձայները եւ ըսին. «Վերցո՛ւր աշխարհէն այդպիսի մարդ մը, քանի որ չի պատշաճիր անոր ապրիլ»:
- 23 Մինչ կը պոռային, իրենց հանդերձները կը նետէին ու փոշի կը ցանէին օդին մէջ,
- 24 հազարապետը հրամայեց որ բերդը մտցնեն զայն, եւ ըսաւ որ խարազանելով հարցաքննեն զայն, որպէսզի գիտնայ թէ ինչո՛ւ ա՛յդպէս կը գոչէին անոր դէմ:
- 25 Երբ կապեցին զինք փոկերով, Պօղոս ըսաւ վերակացու հարիւրապետին. «Արտօնուա՞ծ է ձեզի՝ խարազանել մարդ մը, որ Հռոմայեցի է ու դատապարտուած ալ չէ»:
- 26 Երբ հարիւրապետը լսեց ասիկա, մօտեցաւ ու պատմեց հազարապետին՝ ըսելով. «Ի՞նչ պիտի ընես, որովհետեւ այս մարդը Հռոմայեցի է»:
- 27 Ուստի հազարապետը գնաց անոր քով եւ ըսաւ. «Ըսէ՛ ինծի, դուն Հռոմայեցի՞ ես»: Ան ալ ըսաւ. «Այո՛»:
- 28 Հազարապետը պատասխանեց. «Ես մեծ գումարով տիրացայ այս քաղաքացիութեան»: Պօղոս ըսաւ. «Իսկ ես ծնունդո՛վ եմ»:
- 29 Ուստի անոնք որ պիտի հարցաքննէին զինք՝ իսկոյն հեռացան իրմէ. հազարապետն ալ վախցաւ՝ երբ գիտցաւ թէ Հռոմայեցի է, որովհետեւ կապած էր զայն:
- 30 Հետեւեալ օրը, ուզելով գիտնալ ստոյգը՝ թէ ինչո՛ւ ան ամբաստանուած էր Հրեաներէն, արձակեց զայն եւ հրամայեց որ քահանայապետներն ու ամբողջ ատեանը գան. եւ իջեցնելով Պօղոսը՝ ներկայացուց անոնց:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.