-
Գործուներ 18
- 1 Ասկէ ետք Պօղոս՝ հեռանալով Աթէնքէն՝ եկաւ Կորնթոս,
- 2 գտաւ Հրեայ մը՝ Ակիւղաս անունով, ծնունդով՝ Պոնտացի, որ իր Պրիսկիղա կնոջ հետ նոր եկած էր Իտալիայէն (քանի որ Կղօդիոս պատուիրած էր բոլոր Հրեաներուն՝ հեռանալ Հռոմէն), եւ գնաց անոնց քով:
- 3 Քանի ինք արհեստակից էր, անոնց քով բնակեցաւ եւ աշխատեցաւ, որովհետեւ արհեստով վրանագործ էին:
- 4 Իսկ ամէն Շաբաթ օր կը խօսէր ժողովարանին մէջ, եւ կը համոզէր Հրեաներն ու Յոյները:
- 5 Երբ Շիղա եւ Տիմոթէոս իջան Մակեդոնիայէն, Պօղոս հոգիի կսկիծով կը վկայէր Հրեաներուն թէ Յիսուս՝ Քրիստո՛սն է:
- 6 Բայց երբ անոնք ընդդիմացան ու կը հայհոյէին, իր հանդերձները թօթուելով՝ ըսաւ անոնց. «Ձեր արիւնը ձեր գլո՛ւխը ըլլայ, ես անպարտ եմ. ասկէ ետք՝ հեթանոսներո՛ւն պիտի երթամ»:
- 7 Եւ մեկնելով անկէ՝ մտաւ Յուստոս անունով մէկու մը տունը, որ աստուածապաշտ էր. անոր տունը ժողովարանին կից էր:
- 8 Ժողովարանին պետը՝ Կրիսպոս՝ հաւատաց Տէրոջ իր ամբողջ ընտանիքով: Կորնթացիներէն շատեր ալ լսելով՝ հաւատացին ու մկրտուեցան:
- 9 Գիշերը տեսիլքի մէջ Տէրը ըսաւ Պօղոսի. «Մի՛ վախնար, հապա խօսէ՛ եւ լուռ մի՛ կենար.
- 10 որովհետեւ ես քեզի հետ եմ, ու ո՛չ մէկը ձեռքը վրադ պիտի դնէ՝ քեզի վնասելու համար. քանի որ ես շատ ժողովուրդ ունիմ այս քաղաքին մէջ»:
- 11 Հոն տարի մը ու վեց ամիս կեցաւ, եւ Աստուծոյ խօսքը կը սորվեցնէր անոնց մէջ:
- 12 Աքայիայի փոխ-հիւպատոսին՝ Գաղիոնի օրերը, Հրեաները միաբանելով՝ ըմբոստացան Պօղոսի դէմ, եւ դատարանը տարին զայն՝
- 13 ըսելով. «Ասիկա կը համոզէ մարդիկը՝ որ պաշտեն Աստուած Օրէնքին հակառակ կերպով»:
- 14 Երբ Պօղոս պիտի բանար իր բերանը, Գաղիոն ըսաւ Հրեաներուն. «Եթէ անիրաւութեան մը կամ չար լրբութեան մը համար ըլլար, ո՛վ Հրեաներ, կ՚արժէր որ հանդուրժէի ձեզի.
- 15 բայց եթէ հարցը՝ խօսքի, անուններու եւ ձեր Օրէնքին մասին է, դուք ձեզմէ՛ տեսէք դատը. որովհետեւ ես չեմ փափաքիր այդպիսի բաներու դատաւոր ըլլալ».
- 16 ու զանոնք վռնտեց դատարանէն:
- 17 Ուստի բոլոր Յոյները բռնեցին Սոսթենէսը, ժողովարանին պետը, եւ ծեծեցին դատարանին առջեւ: Բայց Գաղիոն բնա՛ւ հոգ չէր ըներ այս մասին:
- 18 Իսկ Պօղոս, տակաւին շատ օրեր հոն մնալէ ետք, հրաժեշտ առաւ եղբայրներէն ու նաւարկեց դէպի Սուրիա - Պրիսկիղա եւ Ակիւղաս ալ իրեն հետ -, նախապէս իր գլուխը խուզած ըլլալով Կենքրեայի մէջ, որովհետեւ ուխտ ըրած էր:
- 19 Երբ հասաւ Եփեսոս՝ հոն ձգեց զանոնք, իսկ ինք մտնելով ժողովարանը՝ կը խօսէր Հրեաներուն հետ:
- 20 Իրեն թախանձեցին որ աւելի՛ երկար ժամանակ մնայ իրենց քով. բայց չհաւանեցաւ,
- 21 հապա հրաժեշտ առաւ անոնցմէ՝ ըսելով. «Պէտք է որ անպատճառ այս յառաջիկայ տօնը կատարեմ Երուսաղէմի մէջ, բայց՝՝ Աստուծոյ կամքով դարձեալ պիտի վերադառնամ ձեզի»: Ու Եփեսոսէն նաւարկեց
- 22 եւ Կեսարիա հասնելով՝ Երուսաղէմ բարձրացաւ, բարեւեց եկեղեցին, ու յետոյ իջաւ Անտիոք:
- 23 Ժամանակ մը հոն կենալէ ետք՝ մեկնեցաւ, եւ կարգով Գաղատացիներուն երկիրն ու Փռիւգիա կը շրջէր՝ բոլոր աշակերտները ամրացնելով:
- 24 Ապողոս անունով Հրեայ մը, ծնունդով՝ Աղեքսանդրացի, ճարտասան մարդ մը՝ որ հմուտ էր Սուրբ Գիրքերուն, եկաւ հասաւ Եփեսոս:
- 25 Ան կրթուած էր Տէրոջ ճամբային մէջ, ու եռանդուն հոգիով՝ կը խօսէր եւ ճշգրտութեամբ կը սորվեցնէր Տէրոջ մասին. բայց ինք գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը:
- 26 Ան սկսաւ ժողովարանին մէջ քարոզել համարձակութեամբ: Երբ Ակիւղաս ու Պրիսկիղա լսեցին զայն՝ իրենց քով առին զինք, եւ աւելի ճշգրտութեամբ բացատրեցին իրեն Աստուծոյ ճամբան:
- 27 Երբ ան փափաքեցաւ երթալ Աքայիա, եղբայրները նամակ գրեցին ու խրախուսեցին այնտեղի աշակերտները՝ որ ընդունին զինք: Եւ հոն հասնելով՝ Աստուծոյ շնորհքով շատ օգտակար եղաւ հաւատացեալներուն.
- 28 քանի որ հրապարակաւ ուժգնօրէն կը համոզէր Հրեաները, Սուրբ Գիրքերէն ցոյց տալով թէ Յիսուս՝ Քրիստո՛սն է:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.