-
Գործուներ 10
- 1 Մարդ մը կար Կեսարիայի մէջ՝ Կոռնելիոս անունով, հարիւրապետ՝ Իտալական կոչուած գունդին մէջ,
- 2 բարեպաշտ, եւ աստուածավախ՝ իր ամբողջ տունով. ան շատ ողորմութիւններ կու տար ժողովուրդին ու ամէն ատեն կ՚աղերսէր Աստուծոյ:
- 3 Գրեթէ օրուան իններորդ ժամուն՝՝ տեսիլքի մէջ ան բացայայտօրէն տեսաւ Աստուծոյ հրեշտակը, որ մտաւ իր քով եւ ըսաւ իրեն. «Կոռնելիո՛ս»:
- 4 Երբ ակնապիշ նայեցաւ անոր՝ վախցած ըսաւ. «Ի՞նչ է, Տէ՛ր»: Իսկ ան ըսաւ անոր. «Քու աղօթքներդ ու ողորմութիւններդ բարձրացան Աստուծոյ առջեւ՝ յիշատակի համար:
- 5 Հիմա մարդի՛կ ղրկէ Յոպպէ, եւ կանչէ՛ Սիմոն անունով մէկը՝ որ Պետրոս մականուանեալ է:
- 6 Ան հիւրընկալուած է Սիմոն անունով կաշեգործի մը քով, որուն տունը ծովուն մօտ է»:
- 7 Երբ իրեն հետ խօսող հրեշտակը մեկնեցաւ, կանչեց իր տան ծառաներէն երկուքը, նաեւ իրեն տրամադրուած զինուորներէն բարեպաշտ մէկը՝՝,
- 8 եւ ամէն բան պատմելով՝ ղրկեց զանոնք Յոպպէ:
- 9 Հետեւեալ օրը, մինչ անոնք կը ճամբորդէին ու կը մօտենային քաղաքին, Պետրոս՝ վեցերորդ ժամու՝՝ ատենները՝ տանիքը բարձրացաւ աղօթելու:
- 10 Շատ անօթեցած ըլլալով՝ կ՚ուզէր ճաշակել. մինչ ճաշը կը պատրաստուէր, վերացում ունեցաւ:
- 11 Տեսաւ երկինքը բացուած, ու չորս ծայրերէն կապուած անօթ մը՝ մեծ լաթի մը պէս՝ որ իջաւ երկրի վրայ.
- 12 անոր մէջ կային երկրի ամէն տեսակ չորքոտանիները, գազաններն ու սողունները, նաեւ երկինքի թռչունները:
- 13 Եւ ձայն մը եկաւ իրեն. «Կանգնէ՛, Պետրո՛ս, մորթէ՛ ու կե՛ր»:
- 14 Բայց Պետրոս ըսաւ. «Ամե՛նեւին, Տէ՛ր. որովհետեւ ես բնա՛ւ չեմ կերեր պիղծ կամ անմաքուր բան»:
- 15 Դարձեալ ձայնը կրկին եկաւ իրեն. «Ի՛նչ որ Աստուած մաքրեց, դուն պիղծ մի՛ սեպեր»:
- 16 Ասիկա պատահեցաւ երեք անգամ, յետոյ անօթը դարձեալ վերացաւ երկինք:
- 17 Մինչ Պետրոս ինքնիրեն կը տարակուսէր թէ ի՛նչ կրնար ըլլալ իր տեսած այս տեսիլքը, ահա՛ Կոռնելիոսէ ղրկուած մարդիկը՝ հարցնելով Սիմոնի տան մասին՝ կայնեցան դրան առջեւ,
- 18 եւ կանչելով հարցափորձեցին. «Սիմոնը, որ Պետրոս մականուանեալ է, հո՞ս հիւրընկալուած է»:
- 19 Մինչ Պետրոս կը մտածէր տեսիլքին մասին, Սուրբ Հոգին ըսաւ անոր. «Ահա՛ երեք մարդիկ քեզ կը փնտռեն:
- 20 Հետեւաբար կանգնէ՛, իջի՛ր, ու գնա՛ անոնց հետ՝ առանց տատամսելու, որովհետեւ ե՛ս ղրկեցի զանոնք»:
- 21 Պետրոս ալ իջաւ այդ մարդոց քով՝ եւ ըսաւ. «Ահա՛ ես եմ ա՛ն՝ որ կը փնտռէք. ինչո՞ւ եկած էք»:
- 22 Անոնք ալ ըսին. «Կոռնելիոս հարիւրապետը, արդար ու աստուածավախ մարդ մը՝ բարի վկայուած ամբողջ Հրեաներու ազգէն, պատգամ ստացաւ սուրբ հրեշտակէ մը՝ որ կանչէ քեզ իր տունը եւ լսէ քու խօսքերդ»:
- 23 Ուստի ներս կանչեց զանոնք ու հիւրընկալեց: Հետեւեալ օրը՝ Պետրոս ելաւ եւ մեկնեցաւ անոնց հետ. իրեն հետ գացին նաեւ Յոպպէէն եղող քանի մը եղբայրներ:
- 24 Յաջորդ օրը մտան Կեսարիա. Կոռնելիոս ալ կը սպասէր անոնց՝ հրաւիրած ըլլալով իր ազգականներն ու մտերիմ բարեկամները:
- 25 Երբ Պետրոս ներս մտաւ, Կոռնելիոս դիմաւորեց զայն, եւ անոր ոտքը իյնալով կ՚երկրպագէր:
- 26 Բայց Պետրոս ոտքի հանեց զայն՝ ըսելով. «Կանգնէ՛, ես ինքս ալ մարդ եմ»:
- 27 Ու անոր հետ խօսակցելով՝ ներս մտաւ, շատեր գտաւ՝ համախմբուած,
- 28 եւ ըսաւ անոնց. «Դուք գիտէ՛ք թէ օրինաւոր չէ հրեայ մարդու մը՝ հաղորդակցիլ օտարազգիի մը հետ կամ մօտենալ անոր. բայց Աստուած ցոյց տուաւ ինծի որ մարդոցմէ ո՛չ մէկը պիղծ կամ անմաքուր կոչեմ:
- 29 Ուստի երբ կանչուեցայ՝ եկայ առանց հակաճառութեան. ուրեմն կը հարցնեմ, ի՞նչ բանի համար կանչեցիք զիս»:
- 30 Կոռնելիոս ալ ըսաւ. «Չորս օր առաջ՝ մինչեւ այս ժամը ծոմ կը պահէի, ու իններորդ ժամուն տանս մէջ կ՚աղօթէի. եւ ահա՛ փայլուն տարազով մարդ մը կայնեցաւ առջեւս ու ըսաւ.
- 31 “Կոռնելիո՛ս, քու աղօթքդ ընդունուեցաւ, եւ ողորմութիւններդ Աստուծոյ առջեւ յիշուեցան:
- 32 Ուրեմն մա՛րդ ղրկէ Յոպպէ ու կանչէ՛ Սիմոնը, որ Պետրոս մականուանեալ է. ան ծովուն մօտ՝ Սիմոն անունով կաշեգործի մը տան մէջ հիւրընկալուած է. երբ գայ՝ պիտի խօսի քեզի”:
- 33 Ուստի անյապաղ մարդ ղրկեցի քեզի, եւ գոհ եմ՝՝ որ եկար: Ուրեմն հիմա մենք բոլորս ներկայ ենք Աստուծոյ առջեւ՝ լսելու ամէն ինչ որ Աստուծմէ հրամայուած է քեզի»:
- 34 Պետրոս բացաւ իր բերանը ու ըսաւ. «Ճշմարտապէս կ՚ըմբռնեմ թէ Աստուծոյ քով աչառութիւն չկայ,
- 35 հապա ամէն ազգի մէջ իրեն ընդունելի է ա՛ն՝ որ իրմէ կը վախնայ եւ արդարութիւն կը գործէ:
- 36 Այն խօսքը՝ որ Աստուած ղրկեց Իսրայէլի որդիներուն, աւետելու խաղաղութիւնը՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, (ա՛ն է բոլորին Տէրը,)
- 37 դուք լաւ գիտէք այդ խօսքը, որ եղաւ ամբողջ Հրէաստանի մէջ՝ Գալիլեայէն սկսելով, այն մկրտութենէն ետք՝ որ Յովհաննէս քարոզեց:
- 38 Նազարէթէն եղող Յիսուսը, որ Աստուած օծեց Սուրբ Հոգիով եւ զօրութեամբ, շրջեցաւ բարիք գործելով ու բժշկելով բոլոր Չարախօսէն ճնշուածները, քանի որ Աստուած իրեն հետ էր.
- 39 եւ մենք վկայ ենք այն բոլոր բաներուն՝ որ ըրաւ Հրէաստանի ու Երուսաղէմի մէջ: Զայն սպաննեցին՝ փայտէն կախելով:
- 40 Աստուած յարուցանեց զայն երրորդ օրը, եւ բացայայտեց զայն
- 41 ո՛չ թէ ամբողջ ժողովուրդին, հապա՝ մեզի - նախապէս Աստուծմէ ընտրուածներուս՝ վկայ ըլլալու -, որ կերանք ու խմեցինք իրեն հետ՝ իր մեռելներէն յարութիւն առնելէն ետք:
- 42 Եւ ինք պատուիրեց մեզի, որ քարոզենք ու վկայենք ժողովուրդին թէ ի՛նք է Աստուծմէ սահմանուած Դատաւորը ողջերուն եւ մեռելներուն:
- 43 Բոլոր մարգարէները կը վկայեն անոր մասին թէ ո՛վ որ հաւատայ անոր՝ պիտի ստանայ մեղքերու ներում անոր անունով»:
- 44 Մինչ Պետրոս կ՚ըսէր այս խօսքերը, Սուրբ Հոգին իջաւ բոլոր անոնց վրայ՝ որ կը լսէին խօսքը:
- 45 Թլփատուածներէն եղող բոլոր հաւատացեալները, որ եկած էին Պետրոսի հետ, զմայլեցան որ հեթանոսներուն վրայ ալ թափուեցաւ Սուրբ Հոգիին պարգեւը.
- 46 որովհետեւ կը լսէին թէ անոնք կը խօսէին ուրիշ լեզուներով եւ կը մեծարէին Աստուած:
- 47 Այն ատեն Պետրոս ըսաւ. «Կրնա՞յ մէկը արգիլել, որ ջուրով մկրտուին ասոնք՝ որոնք ստացան Սուրբ Հոգին մեզի պէս»:
- 48 Ու հրամայեց որ մկրտուին Տէրոջ անունով: Այն ատեն խնդրեցին իրմէ՝ որ հոն մնայ քանի մը օր:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.