-
Գործուներ 27
- 1 Երբ որոշուեցաւ նաւարկել դէպի Իտալիա, Պօղոսը եւ ուրիշ քանի մը բանտարկեալներ յանձնեցին հարիւրապետի մը՝ որուն անունը Յուլիոս էր, Սեբաստեան գունդէն:
- 2 Մտնելով ադրամինտական նաւ մը՝ մեկնեցանք, եւ պիտի նաւարկէինք Ասիայի ծովեզերքէն. մեզի հետ էր նաեւ Արիստարքոս Մակեդոնացին՝ Թեսաղոնիկէէն:
- 3 Հետեւեալ օրը իջանք Սիդոն. Յուլիոս՝ մարդասիրութեամբ վարուելով Պօղոսի հետ՝ արտօնեց որ երթայ բարեկամներուն եւ վայելէ անոնց խնամքը:
- 4 Մեկնելով անկէ՝ նաւարկեցինք Կիպրոսի վարի կողմէն, քանի որ հովերը հակառակ էին:
- 5 Յետոյ՝ նաւարկելով Կիլիկիայի ու Պամփիւլիայի ծովուն մէջէն՝ իջանք Լիկիայի Միւռա քաղաքը:
- 6 Հարիւրապետը գտաւ հոն աղեքսանդրիական նաւ մը՝ որ կ՚երթար Իտալիա, ու մեզ մտցուց անոր մէջ:
- 7 Շատ օրեր դանդաղօրէն նաւարկելէ ետք՝ հազիւ հասանք Կնիդոսի դիմաց. քանի հովը չէր թոյլատրեր, Կրետէի վարի կողմէն՝ Սաղմոնայի դիմացէն նաւարկեցինք,
- 8 եւ դժուարութեամբ անկէ անցնելով՝ եկանք տեղ մը, որ կը կոչուէր Գեղեցիկ նաւահանգիստ. անոր մօտ էր Ղասեա քաղաքը:
- 9 Երբ բաւական ժամանակ անցաւ, ու նաւարկութիւնը արդէն վտանգաւոր էր՝ քանի որ ծոմին ատենն ալ արդէն անցած էր, Պօղոս յորդորեց զանոնք՝
- 10 ըսելով. «Մարդի՛կ, ես կը նշմարեմ թէ այս նաւարկութիւնը պիտի ըլլայ վնասով ու կորուստով, ո՛չ միայն բեռին եւ նաւուն՝ հապա մեր անձերուն ալ»:
- 11 Բայց հարիւրապետը կ՚անսար աւելի նաւավարին ու նաւատիրոջ՝ քան Պօղոսի խօսքերուն:
- 12 Եւ քանի որ այդ նաւահանգիստը անյարմար էր ձմերելու, շատեր կը թելադրէին մեկնիլ անկէ, որպէսզի ջանային հասնիլ Փիւնիկէ, որ Կրետէի մէկ նաւահանգիստն է ու կը նայի դէպի հարաւ-արեւմուտք եւ հիւսիս-արեւմուտք, ու հոն ձմերել:
- 13 Երբ հարաւային հովը մեղմութեամբ փչեց, կարծելով թէ հասած են իրենց առաջադրութեան՝ թուլցուցին խարիսխը ու նաւարկեցին Կրետէի քովէն:
- 14 Բայց քիչ ետք՝ անոր դէմ ելաւ մրրկալից հով մը, որ կը կոչուէր Եւրակիկլոն:
- 15 Երբ նաւը յափշտակուեցաւ եւ չկրցաւ դիմադրել հովին, թողուցինք որ քշուի:
- 16 Սուրալով Կղօդա կոչուող փոքր կղզիի մը վարի կողմէն՝ հազիւ կրցանք բռնել մակոյկը:
- 17 Երբ վերցուցին զայն, օգնութեան միջոցներ գործածելով՝ տակէն կապեցին նաւը: Վախնալով որ իյնան յորձանուտը՝ իջեցուցին առագաստը, եւ ա՛յդպէս կը քշուէին:
- 18 Քանի սաստիկ մրրիկի մէջ էինք, յաջորդ օրը դուրս նետեցին բեռները:
- 19 Իսկ երրորդ օրը՝ մենք մեր ձեռքերով դուրս նետեցինք նաւուն գործիքները:
- 20 Երբ շատ օրեր՝ ո՛չ արեւ, ո՛չ ալ աստղեր երեւցան, ու սաստիկ մրրիկ կար մեզի դէմ, ա՛լ փրկուելու ամէն յոյս կտրուեցաւ մեզմէ:
- 21 Քանի որ շատ օրերէ ի վեր անօթի էին, Պօղոս՝ կայնելով անոնց մէջ՝ ըսաւ. «Մարդի՛կ, պէտք էր որ մտիկ ընէիք ինծի ու չնաւարկէիք Կրետէէն, եւ չկրէիք այս վնասն ու կորուստը:
- 22 Իսկ հիմա կը յորդորեմ ձեզ որ ոգեւորուիք, քանի որ ձեզմէ ո՛չ մէկուն անձը պիտի կորսուի, բայց միայն նաւը:
- 23 Արդարեւ այս գիշեր քովս կայնեցաւ հրեշտակը այն Աստուծոյն, որուն կը պատկանիմ եւ որ կը պաշտեմ,
- 24 ու ըսաւ. “Մի՛ վախնար, Պօղո՛ս. դուն պէտք է որ կայսրին ներկայանաս. եւ ահա՛ Աստուած շնորհեց քեզի բոլոր անոնք՝ որ կը նաւարկեն քեզի հետ”:
- 25 Ուստի, մարդի՛կ, ոգեւորուեցէ՛ք, որովհետեւ ես կը հաւատամ Աստուծոյ. պիտի ըլլայ այնպէս՝ ինչպէս ըսուեցաւ ինծի:
- 26 Սակայն պէտք է որ նաւը կղզիի մը առջեւ խրի՝՝»:
- 27 Երբ տասնչորրորդ գիշերն էր՝ որ կը տարուբերուէինք Ադրիական ծովուն մէջ, կէս գիշերին նաւաստիները ենթադրեցին թէ մօտեցած են ցամաքի մը:
- 28 Ձգելով խորաչափը՝ գտան քսան գրկաչափ. քիչ մը յառաջ երթալով՝ դարձեալ ձգեցին, ու գտան տասնհինգ գրկաչափ:
- 29 Վախնալով որ գուցէ զարնուինք խարակներու՝՝, ետեւի կողմէն ձգեցին չորս խարիսխ, եւ կ՚ըղձային որ առտու ըլլայ:
- 30 Իսկ նաւաստիները կը ջանային փախչիլ նաւէն, ու ծովը իջեցուցին մակոյկը՝ պատրուակելով թէ առջեւի կողմէն ալ պիտի ձգեն խարիսխներ:
- 31 Բայց Պօղոս ըսաւ հարիւրապետին ու զինուորներուն. «Եթէ ասոնք չմնան նաւուն մէջ՝ դուք չէք կրնար փրկուիլ»:
- 32 Այն ատեն զինուորները կտրեցին մակոյկին չուանները, եւ թողուցին որ դուրս իյնայ:
- 33 Մինչ առտուն կը մօտենար, Պօղոս կ՚աղաչէր բոլորին որ կերակուր ուտեն՝ ըսելով. «Այսօր տասնչորս օր է՝ որ դուք սպասելով անօթի մնացած էք, ու ոչինչ կերած էք:
- 34 Ուստի կ՚աղաչեմ ձեզի՝ որ կերակուր ուտէք, որովհետեւ ասիկա՛ ալ ձեր փրկութեան համար է. քանի որ ձեզմէ ո՛չ մէկուն գլուխէն մա՛զ մը պիտի իյնայ»:
- 35 Այսպէս խօսելէ ետք՝ հաց առաւ, բոլորին առջեւ շնորհակալ եղաւ Աստուծմէ, ու կտրելով սկսաւ ուտել:
- 36 Բոլորն ալ ոգեւորուեցան, եւ իրենք ալ կերակուր կերան:
- 37 Նաւուն մէջ՝ բոլորս երկու հարիւր եօթանասունվեց անձ էինք:
- 38 Երբ կշտացան կերակուրով, թեթեւցուցին նաւը՝ ծովը թափելով ցորենը:
- 39 Երբ առտու եղաւ՝ չէին ճանչնար ցամաքը. բայց նշմարելով ծոց մը՝ որ ծովեզերք ունէր, ծրագրեցին նաւը խրել անոր մէջ՝ եթէ կարելի ըլլար:
- 40 Ուստի ծովը թողուցին խարիսխները՝ կտրելով պարանները, թուլցուցին ղեկերուն պարանները, եւ հովին բանալով առագաստը՝ ուղղուեցան դէպի այդ ծովեզերքը:
- 41 Զարնուելով աւազակոյտի մը՝՝, խրեցին նաւը. առջեւի կողմը մխրճուելով՝ մնաց անշարժ, իսկ ետեւի կողմը կը քակուէր ալիքներուն սաստկութենէն:
- 42 Զինուորներն ալ ծրագրեցին սպաննել բանտարկեալները, որպէսզի անոնցմէ ո՛չ մէկը լողալով փախչի:
- 43 Բայց հարիւրապետը, որ կը փափաքէր փրկել Պօղոսը, արգելք եղաւ անոնց ծրագիրին: Հրամայեց որ լողալ գիտցողնե՛րը նախ ծով նետուին ու ցամաք ելլեն.
- 44 իսկ միւսները հետեւին՝ ոմանք տախտակներով, եւ ոմանք՝ նաւուն ուրիշ բաներով: Այսպէս՝ բոլորը ազատելով ցամաք հասան:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.