-
Գործուներ 4
- 1 Երբ անոնք կը խօսէին ժողովուրդին, քահանաները, տաճարին մեծաւորն ու Սադուկեցիները հասան անոնց վրայ,
- 2 նեղանալով որ անոնք կը սորվեցնէին ժողովուրդին եւ կը հռչակէին Յիսուսի միջոցով մեռելներէն յարութիւն առնելը:
- 3 Ձեռք բարձրացուցին անոնց վրայ ու արգելարան դրին զանոնք մինչեւ հետեւեալ օրը, որովհետեւ արդէն իրիկուն էր:
- 4 Բայց այդ խօսքը լսողներէն շատեր հաւատացին, եւ մարդոց թիւը հասաւ գրեթէ հինգ հազարի:
- 5 Հետեւեալ օրը՝ Երուսաղէմի մէջ հաւաքուեցան անոնց պետերը, երէցներն ու դպիրները,
- 6 նաեւ Աննա քահանայապետը եւ Կայիափա, Յովհաննէս ու Աղեքսանդրոս, եւ բոլոր անոնք՝ որ քահանայապետի ընտանիքներէ էին:
- 7 Զանոնք մէջտեղ կայնեցուցած՝ կը հարցաքննէին. «Ի՞նչ զօրութեամբ կամ ի՞նչ անունով ըրիք այս բանը»:
- 8 Այն ատեն Պետրոս՝ Սուրբ Հոգիով լեցուած՝ ըսաւ անոնց. «Ժողովուրդի պետե՛ր եւ Իսրայէլի երէցնե՛ր,
- 9 եթէ մենք կը հարցաքննուինք այսօր՝ տկար մարդու մը եղած բարիքին համար, թէ ի՛նչ կերպով բժշկուեցաւ,
- 10 գիտցէ՛ք դուք բոլորդ եւ ամբողջ Իսրայէլի ժողովուրդը, թէ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք խաչեցիք բայց Աստուած մեռելներէն յարուցանեց, ահա՛ անո՛վ ասիկա բժշկուած կեցած է հոս՝ ձեր առջեւ:
- 11 Ա՛յս է այն քարը, ձեզմէ՝ կառուցանողներէդ անարգուած, որ անկիւնաքարը եղաւ:
- 12 Եւ ուրիշ ո՛չ մէկով փրկութիւն կայ. որովհետեւ անկէ զատ ուրիշ անուն մը չկայ երկինքի տակ՝ մարդոց մէջ տրուած, որով կարենանք փրկուիլ»:
- 13 Իսկ անոնք, նայելով Պետրոսի ու Յովհաննէսի համարձակութեան, եւ ըմբռնելով թէ անուս ու տգէտ մարդիկ են՝ զարմացան, եւ գիտցան թէ անոնք Յիսուսի հետ էին:
- 14 Տեսնելով այդ բուժուած մարդը՝ որ կայնած էր անոնց հետ, ոչինչ կրցան խօսիլ անոնց դէմ:
- 15 Ուստի հրամայելով անոնց՝ որ դուրս ելլեն ատեանէն, խորհրդակցեցան իրարու հետ
- 16 եւ ըսին. «Ի՞նչ ընենք այս մարդոց. որովհետեւ Երուսաղէմի բոլոր բնակիչներուն բացայայտ է թէ իսկապէս երեւելի նշան մը կատարուեցաւ ասոնց միջոցով, ու մենք չենք կրնար ուրանալ:
- 17 Սակայն՝ որպէսզի ժողովուրդին մէջ ա՛լ աւելի չտարածուի՝ սաստիկ սպառնանք անոնց, որ այլեւս ո՛չ մէկուն խօսին այդ անունով»:
- 18 Ապա կանչելով զանոնք՝ պատուիրեցին անոնց որ ամե՛նեւին չխօսին եւ չսորվեցնեն Յիսուսի անունով:
- 19 Բայց Պետրոս ու Յովհաննէս պատասխանեցին անոնց. «Եթէ Աստուծոյ առջեւ իրաւացի՛ է՝ որ Աստուծմէ աւելի ձեզի՛ մտիկ ընենք, դո՛ւք դատեցէք .
- 20 որովհետեւ մենք չենք կրնար չխօսիլ մեր տեսածին ու լսածին մասին»:
- 21 Իսկ անոնք դարձեալ սպառնալէ ետք՝ արձակեցին զանոնք, առանց զիրենք պատուհասելու կերպ մը գտնելու, ժողովուրդին պատճառով, քանի որ բոլորն ալ կը փառաբանէին Աստուած կատարուածին համար.
- 22 որովհետեւ այն մարդը՝ որուն վրայ այս բժշկութեան նշանը եղաւ՝ քառասուն տարեկանէն աւելի էր:
- 23 Երբ արձակուեցան՝ գացին իրենց խումբին քով, ու պատմեցին ինչ որ քահանայապետները եւ երէցները ըսած էին իրենց:
- 24 Անոնք ալ, երբ լսեցին, միաբանութեամբ իրենց ձայնը բարձրացուցին Աստուծոյ՝ ըսելով. «Տէ՛ր, դո՛ւն ես այն Աստուածը՝ որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովը եւ բոլոր անոնց մէջ եղածները,
- 25 որ ըսիր քու ծառայիդ՝ Դաւիթի բերանով. “Ինչո՞ւ հեթանոսները մոլեգնեցան ու ժողովուրդները ունայն բաներ խոկացին.
- 26 երկրի թագաւորները իրարու քով կայնեցան ու պետերը հաւաքուեցան՝ Տէրոջ դէմ եւ անոր Օծեալին դէմ”:
- 27 Որովհետեւ ճշմարտապէս (այս քաղաքին մէջ) հաւաքուեցան քու սուրբ Որդիիդ՝ Յիսուսի դէմ, որ դուն օծեցիր, Հերովդէս ու Պոնտացի Պիղատոս, հեթանոսներուն հետ եւ Իսրայէլի ժողովուրդին հետ,
- 28 ընելու այն՝ ինչ որ քու ձեռքդ ու ծրագիրդ նախապէս որոշած էին՝ որ կատարուին:
- 29 Եւ հիմա, Տէ՛ր, նայէ՛ անոնց սպառնալիքներուն, ու շնորհէ՛ քու ծառաներուդ՝ որպէսզի լման համարձակութեամբ քարոզենք քու խօսքդ,
- 30 երկարելով քու ձեռքդ՝ որ բժշկութիւններ, նշաններ եւ սքանչելիքներ կատարուին քու սուրբ Որդիիդ՝ Յիսուսի անունով»:
- 31 Երբ անոնք աղերսեցին, սարսեցաւ այն տեղը՝ ուր հաւաքուած էին, ու բոլորը լեցուեցան Սուրբ Հոգիով եւ համարձակութեամբ կը քարոզէին Աստուծոյ խօսքը:
- 32 Հաւատացեալներուն բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր: Անոնցմէ ո՛չ մէկը կ՚ըսէր իր որեւէ ստացուածքին համար թէ “իրն է”. հապա իրենց բոլոր բաները հասարակաց կը սեպէին:
- 33 Առաքեալները մեծ զօրութեամբ կը վկայէին Տէր Յիսուսի յարութեան մասին, եւ մեծ շնորհք կար անոնց բոլորին վրայ:
- 34 Անոնց մէջ ո՛չ մէկ կարօտեալ կար. որովհետեւ անոնք որ տէր էին արտերու կամ տուներու՝ կը ծախէին, կը բերէին ծախուածներուն հասոյթները
- 35 ու կը դնէին առաքեալներու տրամադրութեան տակ՝՝, եւ իւրաքանչիւրին կը բաշխուէր իր կարիքին համեմատ:
- 36 Յովսէս, որ առաքեալներէն Բառնաբաս մականուանուեցաւ, (որ կը թարգմանուի՝ Մխիթարութեան որդի,) Ղեւտացի, ծնունդով՝ Կիպրացի,
- 37 ագարակ մը ունենալով՝ ծախեց, բերաւ դրամը ու դրաւ առաքեալներու տրամադրութեան տակ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.