-
Գործուներ 8
- 1 Այդ օրը մեծ հալածանք եղաւ Երուսաղէմի մէջ եղող եկեղեցիին դէմ: Առաքեալներէն զատ՝ բոլորն ալ ցրուեցան Հրէաստանի ու Սամարիայի երկրամասերուն մէջ:
- 2 Բարեպաշտ մարդիկ վերցուցին Ստեփանոսը, եւ մեծապէս հեծեծեցին անոր վրայ:
- 3 Իսկ Սօղոս կ՚աւերէր եկեղեցին. կը մտնէր տուները, կը քաշկռտէր այր մարդիկ ու կիներ, եւ կը մատնէր զանոնք՝ բանտ նետուելու:
- 4 Ուրեմն անոնք որ ցրուած էին՝ կը շրջէին խօսքը աւետելով:
- 5 Փիլիպպոս ալ Սամարիայի մէկ քաղաքը իջնելով՝ Քրիստոսը կը քարոզէր անոնց:
- 6 Եւ բազմութիւնը՝ միաբան՝ ուշադիր էր Փիլիպպոսի ըսածներուն, լսելով ու տեսնելով անոր ըրած նշանները:
- 7 Որովհետեւ անմաքուր ոգիները բարձրաձայն գոռալով դուրս կ՚ելլէին բազմաթիւ դիւահարներէ,
- 8 եւ շատ անդամալոյծներ ու կաղեր կը բուժուէին:
- 9 Ուստի մեծ ուրախութիւն եղաւ այդ քաղաքին մէջ: Բայց մարդ մը կար՝ Սիմոն անունով, որ նախապէս մոգութիւն կ՚ընէր այդ քաղաքին մէջ եւ կը շշմեցնէր Սամարիայի ազգը, իր մասին ըսելով թէ մեծ մէկն է:
- 10 Բոլորն ալ, պզտիկէն մինչեւ մեծը, ուշադիր էին անոր ու կ՚ըսէին. «Ասիկա Աստուծոյ մեծ (կոչուած) զօրութիւնն է»:
- 11 Ուշադրութիւն կը դարձնէին իրեն, որովհետեւ կը շշմեցնէր զիրենք մոգութիւններով՝ երկար ժամանակէ ի վեր:
- 12 Բայց երբ հաւատացին Փիլիպպոսի՝ որ կ՚աւետէր Աստուծոյ թագաւորութեան ու Յիսուս Քրիստոսի անունին մասին, մկրտուեցան թէ՛ այր մարդիկ եւ թէ կիներ:
- 13 Սիմոն ինք ալ հաւատաց, ու մկրտուելով՝ չէր թողուր Փիլիպպոսը՝՝, եւ կը զմայլէր՝ տեսնելով կատարուած հրաշքներն ու մեծ նշանները:
- 14 Երբ Երուսաղէմի մէջ եղող առաքեալները լսեցին թէ Սամարացիները ընդունած են Աստուծոյ խօսքը, ղրկեցին անոնց Պետրոսն ու Յովհաննէսը,
- 15 որոնք հոն հասնելով՝ աղօթեցին անոնց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին:
- 16 (Որովհետեւ դեռ անոնցմէ ոեւէ մէկուն վրայ իջած չէր, հապա միայն մկրտուած էին Տէր Յիսուսի անունով:)
- 17 Այն ատեն իրենց ձեռքերը դրին անոնց վրայ, ու կը ստանային Սուրբ Հոգին:
- 18 Սիմոն, տեսնելով թէ Սուրբ Հոգին կը տրուի՝ առաքեալներուն ձեռնադրութեամբ, դրամ մատուցանեց անոնց եւ ըսաւ.
- 19 «Ինծի՛ ալ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի որո՛ւ վրայ որ ձեռք դնեմ՝ ստանայ Սուրբ Հոգին»:
- 20 Պետրոս ըսաւ անոր. «Քու արծաթդ թող կորսուի քեզի հետ, որովհետեւ կարծեցիր թէ Աստուծոյ պարգեւը կը ստացուի դրամով:
- 21 Դուն մաս ու բաժին չունիս այդ բանին մէջ, որովհետեւ սիրտդ ուղիղ չէ Աստուծոյ առջեւ:
- 22 Ուրեմն զղջա՛ այդ չարամտութենէդ եւ աղերսէ՛ Աստուծոյ. թերեւս ներուի քեզի սիրտիդ չար մտածումը:
- 23 Որովհետեւ կը տեսնեմ քեզ մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապին մէջ»:
- 24 Սիմոն պատասխանեց. «Դո՛ւք աղերսեցէք Տէրոջ ինծի համար, որպէսզի այդ ձեր ըսածներէն ոչինչ պատահի ինծի՝՝»:
- 25 Անոնք ալ՝ վկայելէ ու Տէրոջ խօսքը քարոզելէ ետք՝ վերադարձան Երուսաղէմ, աւետարանելով Սամարացիներու բազմաթիւ գիւղերուն մէջ:
- 26 Տէրոջ հրեշտակը խօսեցաւ Փիլիպպոսի՝ ըսելով. «Կանգնէ՛ ու գնա՛ հարաւային կողմը, այն ճամբան՝ որ կ՚իջնէ Երուսաղէմէն դէպի Գազա եւ ամայի է»:
- 27 Ան ալ կանգնեցաւ ու գնաց: Եւ ահա՛ եթովպիացի ներքինի մը, Եթովպիացիներու Կանդակա թագուհիին մէկ պալատականը,- որ անոր բոլոր գանձերուն վերակացուն էր ու Երուսաղէմ եկած էր երկրպագելու,-
- 28 կը վերադառնար եւ իր կառքը նստած՝ կը կարդար Եսայի մարգարէին գիրքը:
- 29 Հոգին ըսաւ Փիլիպպոսի. «Մօտեցի՛ր ու գնա՛ այդ կառքին քով»:
- 30 Փիլիպպոս ալ վազելով գնաց մօտը, լսեց թէ կը կարդար Եսայի մարգարէին գիրքը,
- 31 եւ ըսաւ. «Արդեօք կը հասկնա՞ս կարդացածդ»: Ան ալ ըսաւ. «Ի՞նչպէս կրնամ հասկնալ, եթէ մէկը չառաջնորդէ զիս». եւ աղաչեց Փիլիպպոսի՝ որ ելլէ իր քով նստի:
- 32 Գիրքին մէջ կարդացած հատուածը սա՛ էր. «Ոչխարի պէս սպանդանոց տարուեցաւ, ու զինք խուզողին առջեւ մունջ կեցող գառի պէս՝ իր բերանը չբացաւ:
- 33 Իր նուաստացումին մէջ՝ իր իրաւունքը առնուեցաւ, եւ ո՞վ պիտի պատմէ անոր սերունդին մասին. որովհետեւ անոր կեանքը երկրէն վերցուած է»:
- 34 Ներքինին հարցուց Փիլիպպոսի. «Կ՚աղերսե՛մ քեզի, մարգարէն որո՞ւ համար կ՚ըսէ ասիկա. ինքնիրե՞ն համար՝ թէ ուրիշի մը համար»:
- 35 Ուստի Փիլիպպոս բացաւ իր բերանը, եւ սկսելով Գիրքին այդ խօսքէն՝ Յիսուսը աւետեց անոր:
- 36 Մինչ կ՚երթային իրենց ճամբան, եկան ջուրի մը քով: Ներքինին ըսաւ. «Ահա՛ ջուր, ա՛լ ի՞նչ կ՚արգիլէ զիս մկրտուելէ»:
- 37 (Փիլիպպոս ըսաւ անոր. «Եթէ կը հաւատաս ամբողջ սիրտովդ՝ արտօնուած է»: Ան ալ պատասխանեց. «Կը հաւատամ թէ Յիսուս Քրիստոս՝ Աստուծոյ Որդին է»:)
- 38 Ու հրամայեց որ կայնեցնեն կառքը: Երկուքն ալ իջան ջուրը, թէ՛ Փիլիպպոս, թէ՛ ներքինին. ու մկրտեց զայն:
- 39 Երբ դուրս ելան ջուրէն, Տէրոջ Հոգին յափշտակեց Փիլիպպոսը. ներքինին ա՛լ չտեսաւ զայն, եւ գնաց իր ճամբան ուրախութեամբ:
- 40 Իսկ Փիլիպպոս գտնուեցաւ Ազովտոսի մէջ, ու շրջելով աւետարանեց բոլոր քաղաքներուն մէջ՝ մինչեւ որ հասաւ Կեսարիա:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.