-
Ռոմեացիներին 3
- 1 Ուրեմն ի՞նչ առաւելութիւն ունի Հրեան, կամ ի՞նչ շահ կայ թլփատութենէն.
- 2 շատ՝ ամէն կերպով: Նախ այն՝ որ Աստուծոյ պատգամները վստահուեցան անոնց:
- 3 Ուրեմն ի՞նչ. եթէ անոնցմէ ոմանք հաւատարիմ չեղան, միթէ անոնց անհաւատարմութիւնը ոչնչացո՞ւց Աստուծոյ հաւատարմութիւնը. ամե՛նեւին:
- 4 Հապա Աստուած ճշմարտախօս պիտի ճանչցուի՝՝, եւ բոլոր մարդիկ՝ ստախօս. ինչպէս գրուած է. «Հետեւաբար դուն արդար պիտի ըլլաս խօսքերուդ մէջ, եւ յաղթես՝ երբ դատուիս»:
- 5 Ուրեմն եթէ մեր անիրաւութիւնը կ՚ապացուցանէ Աստուծոյ արդարութիւնը, ի՞նչ ըսենք. միթէ անիրա՞ւ է Աստուած, որ բարկութիւն կը ցուցաբերէ
- 6 (մարդկօրէն կ՚ըսեմ). ամե՛նեւին: Այլապէս՝ Աստուած ի՞նչպէս պիտի դատէ աշխարհը:
- 7 Որովհետեւ եթէ Աստուծոյ ճշմարտութիւնը կը ճոխանայ իմ ստութեամբս՝ իր փառքին համար, ա՛լ ես ինչո՞ւ կը դատուիմ իբր մեղաւոր:
- 8 Եւ ինչո՞ւ պատշաճ չէ ըսել. «Չարիք գործենք՝ որ բարիք յառաջ գայ», ինչպէս ոմանք մեզի հայհոյելով կը զրպարտեն՝՝ թէ մենք այդպէս կ՚ըսենք: Ատոնց դատապարտութիւնը արդարացի է:
- 9 Ուրեմն ա՛լ ի՞նչ ըսենք, գերազա՞նց ենք հեթանոսներէն: Ո՛չ մէկ կերպով. որովհետեւ նախապէս մեղադրեցինք Հրեաները եւ Յոյները, թէ բոլո՛րը մեղքի տակ են,
- 10 ինչպէս գրուած է. «Ո՛չ մէկ արդար կայ, ո՛չ իսկ մէկ հատ:
- 11 Ո՛չ մէկը կայ որ հասկնայ, ո՛չ մէկը կայ որ փնտռէ Աստուած:
- 12 Բոլո՛րը խոտորեցան, միասին անպէտ դարձան. ո՛չ մէկ բարիք ընող կայ, ո՛չ իսկ մէկ հատ»:
- 13 «Անոնց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզուով նենգաւոր եղան»: «Իժերու թոյն կայ անոնց շրթունքներուն տակ»:
- 14 «Անոնց բերանը լեցուն է անէծքով ու դառնութեամբ»:
- 15 «Անոնց ոտքերը կ՚աճապարեն արիւն թափելու.
- 16 կործանում եւ թշուառութիւն կայ անոնց ճամբաներուն մէջ:
- 17 Չճանչցան խաղաղութեան ճամբան»:
- 18 «Աստուծոյ վախը չկայ անոնց աչքերուն առջեւ»:
- 19 Բայց գիտենք թէ ի՛նչ որ կ՚ըսէ Օրէնքը, կ՚ըսէ անո՛նց՝ որ Օրէնքին տակ են, որպէսզի ամէն բերան գոցուի եւ ամբողջ աշխարհը դատապարտուի Աստուծոյ առջեւ:
- 20 Ուստի ո՛չ մէկ մարմին պիտի արդարանայ անոր առջեւ Օրէնքին գործերով, քանի որ Օրէնքին միջոցով կ՚ըլլայ մեղքի գիտակցութիւնը:
- 21 Բայց հիմա՝ առանց Օրէնքին՝ Աստուծոյ արդարութիւնը բացայայտ եղած է, վկայուած ըլլալով Օրէնքէն ու Մարգարէներէն.
- 22 այսինքն Աստուծոյ արդարութիւնը՝ որ Յիսուս Քրիստոսի վրայ եղած հաւատքով է բոլոր հաւատացողներուն համար, քանի որ խտրութիւն չկայ:
- 23 Արդարեւ բոլորը մեղանչեցին, եւ զրկուած են Աստուծոյ փառքէն.
- 24 բայց ձրի կ՚արդարանան անոր շնորհքով, Քրիստոս Յիսուսով եղած ազատագրութեամբ:
- 25 Աստուած նախապէս սահմանեց զայն՝ քաւութիւն ըլլալու անոր արիւնին հաւատացողներուն, որպէսզի ցոյց տայ իր արդարութիւնը՝ ներելով նախապէս - Աստուծոյ հանդուրժողութեան ժամանակ - գործուած մեղքերը:
- 26 Այսինքն՝ իր արդարութիւնը այս ատեն ցոյց տալու համար, որպէսզի ինք արդար ըլլայ եւ արդարացնէ Յիսուսի հաւատացողը:
- 27 Ուրեմն ո՞ւր մնաց պարծանքը. բացառուեցաւ: Ո՞ր Օրէնքէն, գործերո՞ւ Օրէնքէն: Ո՛չ, հապա հաւատքի Օրէնքէն.
- 28 որովհետեւ մենք կը հետեւցնենք թէ մարդ կ՚արդարանայ հաւատքով՝ առանց Օրէնքին գործերուն:
- 29 Միթէ Աստուած միայն Հրեաներո՞ւնն է ու հեթանոսներունը չէ՞. այո՛, նաեւ հեթանոսներունը:
- 30 Քանի որ մէ՛կ Աստուած կայ, որ թլփատութիւնը կ՚արդարացնէ հաւատքով, նաեւ անթլփատութիւնը՝ նոյն հաւատքով:
- 31 Ուստի մենք կ՚ոչնչացնե՞նք Օրէնքը հաւատքով: Ամե՛նեւին. նոյնիսկ կը հաստատե՛նք Օրէնքը:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.