-
Ռոմեացիներին 7
- 1 Միթէ չէ՞ք գիտեր, եղբայրնե՛ր, (քանի որ ես Օրէնքը գիտցողներուն կը խօսիմ,) թէ Օրէնքը կը տիրէ մարդուն վրայ՝ այնքան ատեն որ ան կ՚ապրի:
- 2 Որովհետեւ ամուսին ունեցող կինը Օրէնքով կապուած է իր ամուսինին՝ քանի դեռ ան կ՚ապրի. բայց եթէ ամուսինը մեռնի, արձակուած է ամուսինին Օրէնքէն:
- 3 Ուրեմն, քանի դեռ ամուսինը կ՚ապրի, շնացող պիտի կոչուի՝ եթէ ուրիշ մարդու մը կին ըլլայ. բայց եթէ ամուսինը մեռնի՝ ազատ կ՚ըլլայ այդ Օրէնքէն, այնպէս որ շնացող չ՚ըլլար՝ եթէ ուրիշ մարդու մը կին ըլլայ:
- 4 Հետեւաբար դո՛ւք ալ, եղբայրնե՛րս, Օրէնքին մեռաք Քրիստոսի մարմինով, որպէսզի ըլլաք ուրիշի՛ մը, անոր՝ որ մեռելներէն յարութիւն առաւ, որպէսզի պտուղ արտադրենք Աստուծոյ:
- 5 Քանի որ երբ մենք մարմինով էինք, մեղքերու կիրքերը՝ որոնք կը դրդուէին Օրէնքէն՝ կը ներգործէին մեր անդամներուն մէջ, որպէսզի պտուղ արտադրենք մահուան:
- 6 Իսկ հիմա արձակուեցանք Օրէնքէն. որովհետեւ մենք մեռանք անոր՝ որ գերի բռնած էր մեզ, որպէսզի ծառայենք նորոգուած հոգիով, եւ ո՛չ թէ հնամաշ գիրին համաձայն:
- 7 Ուրեմն ի՞նչ ըսենք. Օրէնքը մե՞ղք է: Ամե՛նեւին: Նոյնիսկ ես պիտի չգիտնայի մեղքը, եթէ Օրէնքը չըլլար. նաեւ պիտի չգիտնայի ցանկութիւնը, եթէ Օրէնքը ըսած չըլլար. «Մի՛ ցանկար»:
- 8 Բայց մեղքը՝ առիթ առնելով պատուիրանէն՝ մէջս իրագործեց ամէն տեսակ ցանկութիւն, որովհետեւ մեղքը մեռած էր առանց Օրէնքին:
- 9 Արդարեւ ես ժամանակ մը ողջ էի՝ առանց Օրէնքին. բայց երբ պատուիրանը եկաւ՝ մեղքը վերապրեցաւ,
- 10 ու ես մեռայ. եւ այն պատուիրանը՝ որ կեանքի համար էր, նոյնը ինծի մահուան համար եղաւ:
- 11 Որովհետեւ մեղքը՝ պատուիրանէն առիթ առնելով՝ խաբեց զիս, եւ սպաննեց անով:
- 12 Հետեւաբար Օրէնքը սուրբ է, ու պատուիրանը՝ սուրբ, արդար եւ բարի:
- 13 Ուրեմն ինչ որ բարի է՝ մա՞հ պատճառեց ինծի: Ամե՛նեւին: Հապա մեղքն էր որ մահ իրագործեց իմ մէջս՝ բարիին միջոցով, որպէսզի մեղքը գերազանցօրէն մեղաւոր երեւնայ՝ պատուիրանին միջոցով:
- 14 Արդարեւ գիտենք թէ Օրէնքը հոգեւոր է, բայց ես մարմնաւոր եմ՝ ծախուած մեղքին հպատակութեան.
- 15 որովհետեւ ինչ որ կը գործադրեմ՝ չեմ ըմբռներ: Ո՛չ թէ ինչ որ կ՚ուզեմ՝ զայն կ՚ընեմ, հապա ինչ որ կ՚ատեմ՝ զայն կ՚ընեմ:
- 16 Ուրեմն եթէ չուզածս կ՚ընեմ, հաւանութիւն կու տամ Օրէնքին՝ թէ բարի է:
- 17 Իսկ հիմա՝ ո՛չ թէ ե՛ս կը գործադրեմ զայն, հապա մե՛ղքը՝ որ կը բնակի իմ մէջս:
- 18 Քանի որ գիտեմ թէ իմ մէջս, այսինքն մարմինիս մէջ, ո՛չ մէկ բարի բան կը բնակի. որովհետեւ կամենալը քովս է, բայց չեմ գտներ բարին գործադրելը:
- 19 Արդարեւ բարին որ կ՚ուզեմ՝ չեմ ըներ, հապա չարը որ չեմ ուզեր՝ զա՛յն կ՚ընեմ:
- 20 Իսկ եթէ կ՚ընեմ ինչ որ չեմ ուզեր, ա՛լ ո՛չ թէ ե՛ս կը գործադրեմ զայն, հապա մե՛ղքը՝ որ իմ մէջս կը բնակի:
- 21 Ուրեմն ես կը գտնեմ օրէնք մը, որ երբ կամենամ բարին ընելը, չարը քովս կ՚ըլլայ:
- 22 Որովհետեւ ներքին մարդուն համաձայն՝ կը հաւնիմ Աստուծոյ Օրէնքը.
- 23 բայց անդամներուս մէջ կը տեսնեմ ուրի՛շ օրէնք մը, որ կը մարտնչի միտքիս Օրէնքին դէմ եւ գերի կը դարձնէ զիս մեղքի օրէնքին՝ որ անդամներուս մէջ է:
- 24 Ի՜նչ թշուառ մարդ եմ. ո՞վ պիտի ազատէ զիս այս մահկանացու մարմինէն:
- 25 Շնորհակալութիւն Աստուծոյ՝՝, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով: Ուրեմն ես ինքս միտքով կը ծառայեմ Աստուծոյ Օրէնքին, իսկ մարմինով՝ մեղքի օրէնքին:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.