-
Ռոմեացիներին 1
- 1 Պօղոս, ծառայ Յիսուս Քրիստոսի, կանչուած՝ առաքեալ ըլլալու, նշանակուած՝ քարոզելու Աստուծոյ աւետարանը,
- 2 (որ նախապէս խոստացած էր իր մարգարէներուն միջոցով՝ Սուրբ գիրքերուն մէջ,)
- 3 որ իր Որդիին՝ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի մասին է - ան մարմինի համեմատ՝ եղաւ Դաւիթի զարմէն,
- 4 ու սրբութեան Հոգիին համեմատ՝ զօրութեամբ սահմանուեցաւ իբր Աստուծոյ Որդի՝ մեռելներէն յարութիւն առնելով -,
- 5 որուն միջոցով շնորհք եւ առաքելութիւն ստացանք՝ որպէսզի բոլոր ազգերը առաջնորդենք իր անունին հաւատքի հնազանդութեան
- 6 (անոնց մէջ դո՛ւք ալ կանչուած էք Յիսուս Քրիստոսէ).
- 7 ձեր բոլորին՝ որ Հռոմի մէջ էք, Աստուծոյ սիրելիներուդ ու սուրբ ըլլալու կանչուածներուդ, շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
- 8 Նախ շնորհակալ եմ ձեր բոլորին համար իմ Աստուծմէս՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որ ձեր հաւատքը կը պատմուի ամբողջ աշխարհի մէջ:
- 9 Քանի որ վկայ է ինծի Աստուած, որ ես կը պաշտեմ հոգիովս՝ անոր Որդիին աւետարանը քարոզելով,
- 10 թէ ի՛նչպէս անդադար կը յիշեմ ձեզ ամէն ատեն՝ աղօթքներուս մէջ, աղերսելով որ վերջապէս անգամ մը յաջողիմ գալ ձեզի Աստուծոյ կամքով:
- 11 Որովհետեւ կը տենչամ տեսնել ձեզ՝ որ փոխանցեմ ձեզի հոգեւոր շնորհ մը, որպէսզի ամրանաք.
- 12 այսինքն ես ալ մխիթարուիմ ձեզի հետ՝ ձեր եւ իմ փոխադարձ հաւատքին միջոցով:
- 13 Սակայն չեմ ուզեր որ անգիտանաք, եղբայրնե՛ր, որ յաճախ առաջադրեցի գալ ձեզի, (եւ մինչեւ հիմա արգիլուեցայ,) որպէսզի ձեր մէջ ալ պտուղ մը ունենամ, ինչպէս միւս հեթանոսներուն մէջ:
- 14 Ես պարտական եմ թէ՛ Յոյներուն եւ թէ օտարներուն, թէ՛ իմաստուններուն եւ թէ անմիտներուն:
- 15 Ուստի, ինչ կը վերաբերի ինծի, յօժար եմ աւետարանելու նաեւ ձեզի՝ որ Հռոմի մէջ էք:
- 16 Արդարեւ ես ամօթ չեմ սեպեր աւետարանը, քանի որ ան Աստուծոյ զօրութիւնն է՝ ամէն հաւատացեալի փրկութեան համար, նախ Հրեային եւ ապա Յոյնին.
- 17 որովհետեւ անով Աստուծոյ արդարութիւնը՝ որ հաւատքով է՝ կը յայտնուի հաւատքի համար, ինչպէս գրուած է. «Արդարը պիտի ապրի հաւատքով»:
- 18 Արդարեւ Աստուծոյ բարկութիւնը երկինքէն կը յայտնուի մարդոց ամբողջ ամբարշտութեան եւ անիրաւութեան վրայ, քանի անոնք անիրաւութեամբ գերի բռնած են ճշմարտութիւնը:
- 19 Որովհետեւ ինչ որ կարելի է գիտնալ Աստուծոյ մասին՝ բացայայտ է իրենց մէջ, քանի Աստուած բացայայտեց զայն անոնց:
- 20 Արդարեւ անոր անտեսանելի բաները, այսինքն՝ իր յաւերժական զօրութիւնը եւ աստուածութիւնը, կը տեսնուին աշխարհի արարչութենէն ի վեր ու կը հասկցուին անոր ստեղծածներով, որպէսզի անարդարանալի ըլլան:
- 21 Թէպէտ իրենք կը ճանչնային Աստուած, Աստուծոյ պէս չփառաւորեցին կամ շնորհակալ չեղան. հապա ունայնացան իրենց մտածումներուն մէջ, եւ իրենց սիրտը անխելքութեամբ՝՝ խաւարեցաւ:
- 22 Հաւաստելով թէ իրենք իմաստուն են՝ յիմարացան,
- 23 ու փոխեցին անեղծ Աստուծոյ փառքը՝ նմանցնելով եղծանելի մարդու, թռչուններու, չորքոտանիներու եւ սողուններու պատկերին:
- 24 Հետեւաբար Աստուած ալ մատնեց զանոնք անմաքրութեան՝ իրենց սիրտի ցանկութիւններուն համաձայն, որպէսզի իրենց մարմինները անպատուեն իրենք իրենց մէջ.
- 25 քանի որ Աստուծոյ ճշմարտութիւնը փոխեցին սուտի հետ, եւ ակնածեցան արարածէ՛ն ու պաշտեցին զայն՝ քան Արարիչը, որ օրհնեա՜լ է յաւիտեան: Ամէն:
- 26 Այս պատճառով Աստուած մատնեց զանոնք անպատիւ կիրքերու. քանի որ իրենց էգերն անգամ բնական յարաբերութիւնը փոխեցին բնութեան դէմ եղող յարաբերութեան:
- 27 Նմանապէս արուներն ալ՝ թողուցած էգին բնական յարաբերութիւնը՝ իրենց տռփանքով վառեցան իրարու հետ. արուները արուներու հետ անվայելչութիւն կը գործադրէին, եւ իրենց մոլորութեան արժանի հատուցումը կը ստանային իրենց վրայ:
- 28 Քանի չգնահատեցին պահել Աստուած իրենց գիտակցութեան մէջ, Աստուած ալ մատնեց զանոնք խոտելի միտքի մը՝ ընելու անպատշաճ բաներ:
- 29 Լեցուած ամէն տեսակ անիրաւութեամբ, պոռնկութեամբ, չարութեամբ, ագահութեամբ եւ չարամտութեամբ, լի նախանձով, մարդասպանութեամբ, հակամարտութեամբ, նենգութեամբ ու չարասրտութեամբ, եւ ըլլալով բանսարկու,
- 30 բամբասող, Աստուած ատող, նախատող, ամբարտաւան, պոռոտախօս, չար բաներ հնարող, ծնողներու անհնազանդ,
- 31 անխելք, ուխտադրուժ, անգութ, անհաշտ եւ անողորմ,
- 32 անոնք՝ գիտնալով հանդերձ Աստուծոյ դատավճիռը, թէ այսպիսի բաներ ընողները արժանի են մահուան, ո՛չ միայն կ՚ընեն այդ բաները, այլ նաեւ բարեացակամ կ՚ըլլան զանոնք ընողներուն հանդէպ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.