-
Ռոմեացիներին 6
- 1 Ուրեմն ի՞նչ պիտի ըսենք. արդեօք յարատեւե՞նք մեղքի մէջ՝ որպէսզի շնորհքը աւելնայ:
- 2 Ամե՛նեւին: Մենք՝ որ մեռած ենք մեղքին հանդէպ, ի՞նչպէս տակաւին ապրինք անոր մէջ:
- 3 Չէ՞ք գիտեր թէ մենք բոլորս՝ որ մկրտուեցանք Յիսուս Քրիստոսով, մկրտուեցանք անոր մահո՛վ:
- 4 Ուրեմն անոր հետ թաղուեցանք մկրտութեամբ՝ մահուան համար. որպէսզի ինչպէս Քրիստոս մեռելներէն յարութիւն առաւ՝ Հօրը փառքով, այնպէս ալ մենք ընթանանք նոր կեանքի մէջ:
- 5 Որովհետեւ եթէ մենք տնկակից եղանք անոր մահուան նմանութեամբ, նաեւ կցորդ պիտի ըլլանք անոր յարութեան նմանութեամբ:
- 6 Սա՛ գիտնանք՝ թէ մեր հին մարդը խաչուեցաւ անոր հետ, որ մեղքի մարմինը ոչնչանայ, որպէսզի այլեւս մեղքին ստրուկը չըլլանք:
- 7 Որովհետեւ ա՛ն որ մեռած է մեղքին, արդարացած է մեղքէն:
- 8 Ուրեմն եթէ մենք մեռանք Քրիստոսի հետ, կը հաւատանք թէ պիտի ապրինք ալ անոր հետ:
- 9 Քանի որ գիտենք թէ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած ըլլալով՝ այլեւս չի մեռնիր. ա՛լ մահը չի տիրեր անոր վրայ:
- 10 Որովհետեւ երբ ան մեռաւ, մեղքի՛ համար մեռաւ՝ մէ՛կ անգամ ընդմիշտ, եւ հիմա որ կ՚ապրի՝ Աստուծո՛յ համար կ՚ապրի:
- 11 Նոյնպէս դուք ձեզ մեռա՛ծ սեպեցէք մեղքին, բայց ողջ՝ Աստուծոյ, մեր Տէրոջ՝ Քրիստոս Յիսուսի միջոցով:
- 12 Ուրեմն ա՛լ մեղքը թող չթագաւորէ ձեր մահկանացու մարմինին վրայ, որ հնազանդիք անոր ցանկութիւններուն.
- 13 ու ձեր մարմինին անդամները մի՛ յանձնէք մեղքին՝ անիրաւութեան գործիք ըլլալու: Հապա դուք ձեզ ընծայեցէ՛ք Աստուծոյ՝ որպէս մեռելներէն վերապրողներ, եւ ձեր անդամները ընծայեցէ՛ք Աստուծոյ՝ իբր արդարութեան գործիքներ:
- 14 Արդարեւ մեղքը պիտի չիշխէ ձեր վրայ. որովհետեւ ո՛չ թէ Օրէնքի տակ էք, հապա՝ շնորհքի տակ:
- 15 Ուրեմն ի՞նչ. մեղանչե՞նք, քանի որ Օրէնքի տակ չենք, հապա՝ շնորհքի տակ: Ամե՛նեւին:
- 16 Չէ՞ք գիտեր թէ որո՛ւն որ դուք ձեզ իբր ստրուկ յանձնէք՝ հնազանդելու համար, ստրուկ կ՚ըլլաք անոր՝ որուն կը հնազանդիք, թէ՛ մեղքին՝ որ կ՚առաջնորդէ մահուան, եւ թէ հնազանդութեան՝ որ կ՚առաջնորդէ արդարութեան:
- 17 Բայց շնորհակալութի՛ւն Աստուծոյ, որ մեղքին ստրուկ ըլլալէ ետք՝ սրտանց հնազանդեցաք այն ուսուցումի տիպարին՝ որ աւանդուեցաւ ձեզի:
- 18 Ուստի դուք՝ ազատած ըլլալով մեղքէն՝ ստրուկ եղաք արդարութեա՛ն.
- 19 (մարդկային կերպով կը խօսիմ՝ ձեր մարմինին տկարութեան պատճառով.) քանի որ ինչպէս յանձնեցիք ձեր անդամները անօրէնութեան՝ ստրուկ ըլլալու անմաքրութեան եւ անօրէնութեան, այնպէս ալ հիմա ընծայեցէ՛ք ձեր անդամները սրբութեան՝ ստրուկ ըլլալու արդարութեան:
- 20 Որովհետեւ երբ դուք ստրուկ էիք մեղքին՝ ազատ էիք արդարութենէն:
- 21 Ուրեմն այն ատեն ի՞նչ պտուղ ունէիք այն բաներէն՝ որոնց համար հիմա կ՚ամչնաք. որովհետեւ անոնց վախճանը մահ է:
- 22 Իսկ հիմա, մեղքէն ազատած եւ Աստուծոյ ստրուկ եղած ըլլալով, ձեր պտուղը ունիք՝ սրբութեամբ, ու վախճանը՝ յաւիտենական կեանքը:
- 23 Որովհետեւ մեղքին վարձատրութիւնը մահ է, բայց Աստուծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք է, Յիսուս Քրիստոսի՝ մեր Տէրոջ միջոցով:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.