-
Գործուներ 1
- 1 Առաջին պատմութիւնը գրեցի, ո՛վ Թէոփիլոս, ամէն ինչի մասին՝ որ Յիսուս սկսաւ ընել եւ սորվեցնել,
- 2 մինչեւ այն օրը՝ երբ Սուրբ Հոգիին միջոցով պատուէրներ տուաւ իր ընտրած առաքեալներուն, ու համբարձաւ:
- 3 Նաեւ ինքզինք ողջ ցոյց տուաւ անոնց իր չարչարանքներէն ետք՝ շատ ապացոյցներով, քառասուն օր տեսնուելով անոնցմէ եւ խօսելով Աստուծոյ թագաւորութեան մասին:
- 4 Անոնց հետ եղած ատեն հրամայեց անոնց՝ որ Երուսաղէմէն չհեռանան, հապա սպասեն Հօրը խոստումին՝ «որ ինձմէ լսեցիք», ըսաւ.
- 5 «որովհետեւ իրաւ է թէ Յովհաննէս մկրտեց ջուրով, բայց դուք՝ շատ օրեր չանցած՝ պիտի մկրտուիք Սուրբ Հոգիո՛վ»:
- 6 Անոնք ալ համախմբուելով՝ հարցուցին իրեն. «Տէ՛ր, այս ժամանակի՞ն պիտի վերահաստատես Իսրայէլի թագաւորութիւնը»:
- 7 Ըսաւ անոնց. «Ձեզի չի վերաբերիր գիտնալ ժամանակներն ու ատենները, որ Հայրը իր իշխանութեան մէջ դրաւ.
- 8 բայց Սուրբ Հոգիին ձեր վրայ եկած ատենը՝ զօրութիւն պիտի ստանաք, եւ ինծի համար վկաներ պիտի ըլլաք Երուսաղէմի մէջ, ամբողջ Հրէաստանի ու Սամարիայի մէջ, եւ մինչեւ երկրի ծայրերը»:
- 9 Երբ խօսեցաւ այս բաները, մինչ կը նայէին՝ համբարձաւ, եւ ամպ մը վերցուց զայն անոնց աչքերէն:
- 10 Մինչ ակնապիշ կը նայէին դէպի երկինք՝ երբ ան վեր կ՚ելլէր, ահա՛ երկու մարդիկ՝ ճերմակ տարազով՝ կայնեցան իրենց քով
- 11 եւ ըսին. «Գալիլեացի՛ մարդիկ, ինչո՞ւ կայնած՝ կը նայիք դէպի երկինք. այս Յիսուսը՝ որ երկինք համբարձաւ ձեզմէ, նո՛յնպէս պիտի գայ՝ ինչպէս տեսաք անոր երկինք երթալը»:
- 12 Այն ատեն Երուսաղէմ վերադարձան Ձիթենիներու կոչուած լեռնէն, որ Շաբաթ օրուան ճամբայի չափ մօտ է Երուսաղէմի:
- 13 Երբ մտան քաղաքը՝ բարձրացան վերնատունը, ուր կը բնակէին Պետրոս ու Յակոբոս, Յովհաննէս եւ Անդրէաս, Փիլիպպոս ու Թովմաս, Բարթողոմէոս եւ Մատթէոս, Յակոբոս Ալփէոսեան ու Սիմոն Նախանձայոյզ եւ Յուդա Յակոբեան:
- 14 Ասոնք բոլորը միաբանութեամբ կը յարատեւէին աղօթքի եւ աղերսանքի մէջ՝ կիներուն հետ, ու Յիսուսի մօր՝ Մարիամի եւ անոր եղբայրներուն հետ:
- 15 Այդ օրերը՝ Պետրոս կանգնեցաւ աշակերտներուն մէջ, (հաւաքուած բազմութիւնը հարիւր քսան հոգիի չափ էր,) եւ ըսաւ.
- 16 «Մարդի՛կ եղբայրներ, պէ՛տք էր որ իրագործուէր այն գրուածը, որ նախապէս Սուրբ Հոգին ըսեր էր Դաւիթի բերանով՝ Յուդայի մասին, որ առաջնորդ եղաւ Յիսուսը բռնողներուն.
- 17 որովհետեւ ան մեզի հետ՝ մեր համրանքէն էր, եւ բաժին վիճակուած էր անոր այս սպասարկութենէն:
- 18 Ուրեմն ասիկա տիրացաւ ագարակի մը՝ անիրաւութեան վարձքով, ու գլխիվայր իյնալով՝ մէջտեղէն ճեղքուեցաւ, եւ իր բոլոր աղիքները դուրս թափեցան:
- 19 Երուսաղէմի բոլոր բնակիչները գիտցան այս բանը, այնպէս որ այդ ագարակը կոչուեցաւ իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն՝ Արիւնի ագարակ:
- 20 Որովհետեւ գրուած է Սաղմոսներու գիրքին մէջ. “Անոր բնակարանը ամայի թող ըլլայ, եւ անոր մէջ ո՛չ մէկը բնակի”, նաեւ. “Անոր պաշտօնը ուրի՛շը առնէ”:
- 21 Ուրեմն պէտք է որ այս մարդոցմէն՝ որոնք մեզի հետ էին այն ամբողջ ժամանակը, երբ Տէր Յիսուս մտաւ ու ելաւ մեր մէջ,
- 22 Յովհաննէսի մկրտութենէն սկսեալ մինչեւ այն օրը՝ երբ համբարձաւ մեզմէ, ասոնցմէ մէկը մեզի հետ վկայ ըլլայ անոր յարութեան»:
- 23 Ուստի երկու հոգի կայնեցուցին, Յովսէփը՝ որ Բարսաբա կը կոչուէր եւ Յուստոս մականուանուեցաւ, ու Մատաթիան,
- 24 եւ աղօթելով՝ ըսին. «Տէ՛ր, դուն որ կը ճանչնաս բոլորին սիրտերը, յայտնէ՛ մեզի թէ ո՛ր մէկը ընտրեցիր այս երկուքէն.
- 25 որպէսզի բաժին առնէ այս սպասարկութենէն ու առաքելութենէն, որմէ Յուդա ինկաւ՝ երթալու համար իր տեղը»:
- 26 Եւ անոնց համար վիճակ ձգեցին, ու վիճակը ելաւ Մատաթիայի. եւ ան համրուեցաւ տասնմէկ առաքեալներուն հետ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.