-
Ռոմեացիներին 2
- 1 Ուստի, ո՛վ մարդ, ո՛վ ալ ըլլաս, դուն որ կը դատես՝ չունիս արդարացում. քանի որ ի՛նչ բանով որ կը դատես ուրիշը, անով կը դատապարտես դուն քեզ. որովհետեւ դուն որ կը դատես՝ կ՚ընես նո՛յն բաները:
- 2 Բայց գիտենք թէ Աստուծոյ դատաստանը կը կիրարկուի ճշմարտութեամբ անոնց հանդէպ՝ որ կ՚ընեն այսպիսի բաներ:
- 3 Ուստի, ո՛վ մարդ, դուն որ կը դատես այսպիսի բաներ ընողները, բայց կ՚ընես նոյն բաները, կը կարծե՞ս թէ զերծ պիտի մնաս Աստուծոյ դատաստանէն:
- 4 Կամ թէ կ՚արհամարհե՞ս անոր քաղցրութեան, հանդուրժողութեան ու համբերատարութեան ճոխութիւնը, անգիտանալով թէ Աստուծոյ քաղցրութիւնը կ՚առաջնորդէ քեզ ապաշխարութեան:
- 5 Բայց դո՛ւն՝ խստութեամբդ եւ անզեղջ սիրտովդ՝ բարկութիւն կը կուտակես քու վրադ բարկութեան օրուան համար, երբ Աստուծոյ արդար դատաստանը յայտնուի:
- 6 Ան պիտի հատուցանէ իւրաքանչիւրին՝ իր գործերուն փոխարէնը.-
- 7 յաւիտենական կեանք անոնց՝ որ համբերութեամբ յարատեւելով բարի գործերու մէջ՝ կը փնտռեն փառք, պատիւ եւ անմահութիւն.
- 8 իսկ սրդողում ու բարկութիւն անոնց՝ որ հակառակող են, չեն անսար ճշմարտութեան բայց կ՚անսան անիրաւութեան.
- 9 տառապանք եւ տագնապ ամէն մարդու անձին վրայ՝ որ չարիք կը գործէ,
- 10 նախ Հրեային, ապա՝ Յոյնին. իսկ փառք, պատիւ ու խաղաղութիւն ամէն մէկուն՝ որ բարիք կը գործէ, նախ Հրեային, ապա՝ Յոյնին.
- 11 որովհետեւ Աստուծոյ քով աչառութիւն չկայ:
- 12 Բոլոր անոնք որ մեղանչեցին առանց Օրէնքի՝ պիտի կորսուին առանց Օրէնքի, եւ անոնք որ մեղանչեցին Օրէնքի տակ՝ պիտի դատուին Օրէնքով,
- 13 (որովհետեւ Աստուծոյ առջեւ ո՛չ թէ Օրէնքը լսողները արդար են, հապա Օրէնքը գործադրողնե՛րը պիտի արդարանան.
- 14 քանի որ հեթանոսները՝ որոնք Օրէնք չունին, երբ բնութեամբ կը գործադրեն Օրէնքին պարունակած բաները, Օրէնք չունենալով՝ բուն իրե՛նք կ՚ըլլան իրենց Օրէնքը.
- 15 անոնք ցոյց կու տան թէ Օրէնքին գործը իրենց սիրտին մէջ գրուած է, իրենց խղճմտանքին միաժամանակ վկայութեամբ, ու իրենց մտածումներուն զիրար ամբաստանելով եւ կամ ջատագովելով,)
- 16 այն օրը՝ երբ Աստուած պիտի դատէ մարդոց գաղտնիքները Յիսուս Քրիստոսի միջոցով, իմ քարոզած աւետարանիս համաձայն:
- 17 Ահա՛ դուն Հրեայ կը կոչուիս, կռթնած ես Օրէնքին, եւ կը պարծենաս Աստուծմով.
- 18 գիտես անոր կամքը, կը զատորոշես տարբեր բաները՝ խրատուած ըլլալով Օրէնքէն,
- 19 ու համոզուած ես՝ թէ առաջնորդ ես կոյրերուն, լոյս՝ խաւարի մէջ եղողներուն,
- 20 կրթիչ՝ անմիտներուն եւ վարժապետ՝ երախաներուն, Օրէնքին մէջ ունենալով գիտութեան ու ճշմարտութեան արտայայտութիւնը:
- 21 Ուրեմն դո՛ւն՝ որ ընկերիդ կը սորվեցնես՝ դուն քեզի՛ չես սորվեցներ: Կը քարոզես չգողնալ, բայց դո՛ւն կը գողնաս:
- 22 Կ՚ըսես՝ շնութիւն մի՛ ըներ, սակայն դո՛ւն շնութիւն կ՚ընես: Կը զզուիս կուռքերէն, բայց դուն տաճա՛ր կը կողոպտես:
- 23 Օրէնքով կը պարծենաս, եւ դո՛ւն Օրէնքը բեկանելով՝ Աստուա՛ծ կ՚անպատուես:
- 24 Որովհետեւ ձեր պատճառով Աստուծոյ անունը կը հայհոյուի հեթանոսներուն մէջ, ինչպէս գրուած է:
- 25 Արդարեւ թլփատութիւնը շահ կ՚ունենայ՝ եթէ կիրարկես Օրէնքը. իսկ եթէ յանցաւոր ես Օրէնքին դէմ, քու թլփատութիւնդ կ՚ըլլայ անթլփատութիւն:
- 26 Ուրեմն եթէ անթլփատը պահէ Օրէնքին արդարութիւնը, միթէ թլփատութիւն պիտի չսեպուի՞ անոր անթլփատութիւնը,
- 27 եւ բնիկ անթլփատը՝ Օրէնքը գործադրելով՝ պիտի չդատապարտէ՞ քեզ, որ գիրով ու թլփատութեամբ զանց կ՚ընես Օրէնքը:
- 28 Որովհետեւ Հրեայ չէ ա՛ն՝ որ երեւոյթով է, եւ թլփատութիւն չէ ա՛յն՝ որ երեւոյթով է, մարմինով:
- 29 Հապա Հրեայ է ա՛ն՝ որ ծածուկ է, ու իսկական թլփատութիւնը՝ սիրտի՛նն է, հոգիո՛վ եւ ո՛չ թէ գիրով. ու անոր գովեստը ո՛չ թէ մարդոցմէ է, հապա՝ Աստուծմէ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.