-
Ռոմեացիներին 4
- 1 Ուրեմն ի՞նչ պիտի ըսենք թէ գտաւ Աբրահամ՝ մարմինի համեմատ մեր նախահայրը.
- 2 որովհետեւ եթէ Աբրահամ արդարացած ըլլար գործերով՝ պիտի պարծենար անոնցմով, բայց ո՛չ Աստուծոյ առջեւ:
- 3 Արդարեւ ի՞նչ կ՚ըսէ Գիրքը. «Աբրահամ հաւատաց Աստուծոյ, եւ ատիկա արդարութիւն սեպուեցաւ իրեն»:
- 4 Բայց ա՛ն որ կը գործէ, անոր վարձատրութիւնը շնորհքէ եղած չի սեպուիր, հապա՝ պարտքէ:
- 5 Իսկ ա՛ն որ չի գործեր, բայց կը հաւատայ անոր՝ որ կ՚արդարացնէ ամբարիշտը, իր հաւատքը արդարութիւն կը սեպուի իրեն:
- 6 Ինչպէս Դաւիթ ալ կը խօսի երանութեան մասին այն մարդուն, որուն Աստուած արդարութիւն կը սեպէ՝ առանց գործերու:
- 7 «Երանի՜ անոնց,- կ՚ըսէ,- որոնց անօրէնութիւնները ներուեցան, եւ որոնց մեղքերը ծածկուեցան:
- 8 Երանի՜ այն մարդուն, որուն մեղք չի սեպեր Տէրը»:
- 9 Ուրեմն այս երանութիւնը միայն թլփատուածներո՞ւն համար է, թէ անթլփատներուն համար ալ. քանի որ կ՚ըսենք թէ “հաւատքը արդարութիւն սեպուեցաւ Աբրահամի”:
- 10 Ուրեմն ի՞նչպէս սեպուեցաւ. թլփատութեա՞ն մէջ եղած ատենը, թէ անթլփատութեան մէջ: Ո՛չ թէ թլփատութեան մէջ, հապա՝ անթլփատութեան:
- 11 Յետոյ թլփատութեան նշանը ստացաւ՝ իբր կնիք անթլփատութեան ատենը ունեցած հաւատքին արդարութեան, որպէսզի ինք ըլլայ հայրը այն բոլոր հաւատացողներուն՝ որոնք անթլփատ են (անոնց ալ արդարութիւն սեպուելու համար),
- 12 նաեւ հայրը թլփատութեան՝ անոնց համար, որոնք ո՛չ միայն թլփատուած են, այլ նաեւ կ՚ընթանան մեր հօր Աբրահամի անթլփատութեան ատեն ունեցած հաւատքին հետքերով:
- 13 Արդարեւ Աբրահամի եւ անոր զարմին՝ աշխարհը ժառանգելու համար տրուած խոստումը ո՛չ թէ Օրէնքով եղաւ, հապա հաւատքին արդարութեամբ:
- 14 Քանի որ եթէ Օրէնքէն եղողները ժառանգորդ ըլլային, հաւատքը պիտի փճանար, եւ խոստումը ոչնչանար:
- 15 Որովհետեւ Օրէնքը բարկութիւն կը գործադրէ. քանի որ ուր Օրէնք չկայ, օրինազանցութիւն ալ չկայ:
- 16 Ուստի ժառանգորդ ըլլալը հաւատքէն է, որ շնորհքով եղած ըլլայ, որպէսզի խոստումը մնայուն ըլլայ ամբողջ զարմին. ո՛չ միայն անոր՝ որ Օրէնքէն է, այլ նաեւ անո՛ր՝ որ Աբրահամի հաւատքէն է: Ան մեր բոլորին հայրն է
- 17 (ինչպէս գրուած է. “Քեզ շատ ազգերու հայր ըրի”) Աստուծոյ առջեւ՝ որուն ինք հաւատաց, որ կեանք կու տայ մեռելներուն ու չեղած բաները կը կոչէ եղածներու պէս:
- 18 Չյուսացուած բանին՝ յոյսով հաւատաց, թէ ինք շատ ազգերու հայր պիտի ըլլայ (ինչպէս ըսուեցաւ ալ թէ “քու զարմդ այսպէս պիտի ըլլայ”).
- 19 եւ հաւատքի մէջ չտկարանալով՝ ուշադիր չեղաւ իր մարմինին, որ արդէն մեռածի պէս էր, (որովհետեւ ինք հարիւր տարեկանի չափ էր,) ո՛չ ալ Սառայի արգանդին մեռած ըլլալուն:
- 20 Անհաւատութեամբ չտատամսեցաւ Աստուծոյ խոստումին հանդէպ, հապա հաւատքով զօրացած՝ փառք տուաւ Աստուծոյ,
- 21 եւ լման համոզուեցաւ թէ ի՛նչ որ ան խոստացաւ՝ կարող է նաեւ իրագործել:
- 22 Ուստի արդարութիւն սեպուեցաւ իրեն:
- 23 Բայց գրուեցաւ ո՛չ միայն անոր համար՝ թէ “սեպուեցաւ իրեն”,
- 24 այլ նաեւ մեզի համար, որոնց պիտի սեպուի՝ քանի որ կը հաւատանք անո՛ր՝ որ մեռելներէն յարուցանեց Յիսուսը՝ մեր Տէրը,
- 25 որ մատնուեցաւ մեր յանցանքներուն համար ու յարութիւն առաւ մեզ արդարացնելու համար:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.