-
Յովհաննէս 21
- 1 Ասկէ ետք՝ Յիսուս դարձեալ բացայայտեց ինքզինք իր աշակերտներուն, Տիբերիայի ծովուն եզերքը. եւ սա՛պէս բացայայտեց:
- 2 Սիմոն Պետրոս, Թովմաս՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլ՝ որ Գալիլեայի Կանա քաղաքէն էր, Զեբեդէոսի որդիները, նաեւ աշակերտներէն երկու ուրիշներ միասին էին:
- 3 Սիմոն Պետրոս ըսաւ անոնց. «Ես կ՚երթամ ձուկ որսալու»: Ըսին անոր. «Մե՛նք ալ կու գանք քեզի հետ»: Դուրս ելան եւ իսկոյն նաւ մտան. բայց այդ գիշեր ոչինչ բռնեցին:
- 4 Երբ արդէն առտու եղաւ՝ Յիսուս կայնած էր ծովեզերքը, բայց աշակերտները չճանչցան թէ Յիսուսն է:
- 5 Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Զաւակնե՛ր, ունի՞ք ուտելիք բան մը»: Պատասխանեցին իրեն. «Ո՛չ»:
- 6 Ըսաւ անոնց. «Նետեցէ՛ք ուռկանը նաւուն աջ կողմը, ու պիտի գտնէք»: Ուրեմն նետեցին, եւ ձուկերուն շատութենէն՝ ա՛լ կարող չէին քաշել զայն:
- 7 Ուստի այն աշակերտը որ Յիսուս կը սիրէր՝ ըսաւ Պետրոսի. «Անիկա Տէ՛րն է»: Երբ Սիմոն Պետրոս լսեց թէ Տէրն է, վրան առաւ բաճկոնը՝ որովհետեւ մերկ էր, ու նետուեցաւ ծովը:
- 8 Իսկ միւս աշակերտները եկան նաւակով, (որովհետեւ ցամաքէն հեռու չէին, միայն երկու հարիւր կանգունի չափ,) եւ կը քաշէին ուռկանը՝ ձուկերով լեցուն:
- 9 Երբ ցամաք ելան՝ հոն տեսան վառուած կրակ մը, ու վրան դրուած ձուկ, եւ հաց:
- 10 Յիսուս ըսաւ անոնց. «Բերէ՛ք այդ ձուկերէն՝ որ բռնեցիք հիմա»:
- 11 Սիմոն Պետրոս նաւ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը՝ լի հարիւր յիսուներեք խոշոր ձուկերով. թէպէտ ա՛յդքան բան կար, ուռկանը չպատռեցաւ:
- 12 Յիսուս ըսաւ անոնց. «Եկէ՛ք, ճաշեցէ՛ք»: Աշակերտներէն ո՛չ մէկը կը յանդգնէր հարցնել անոր. «Դուն ո՞վ ես», որովհետեւ գիտէին թէ Տէրն է:
- 13 Ուստի Յիսուս եկաւ, առաւ հացը եւ տուաւ անոնց, նմանապէս՝ ձուկը:
- 14 Այս արդէն երրորդ անգամն էր, որ Յիսուս բացայայտեց ինքզինք իր աշակերտներուն՝ մեռելներէն յարութիւն առնելէն ետք:
- 15 Երր ճաշեցին՝ Յիսուս ըսաւ Սիմոն Պետրոսի. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս ասոնցմէ աւելի»: Ան ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, դուն գիտես թէ կը սիրեմ քեզ»: Ըսաւ անոր. «Արածէ՛ իմ գառնուկներս»:
- 16 Դարձեալ երկրորդ անգամ ըսաւ անոր. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս»: Ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, դուն գիտես թէ կը սիրեմ քեզ»: Ըսաւ անոր. «Հովուէ՛ իմ ոչխարներս»:
- 17 Ըսաւ անոր երրորդ անգամ. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս»: Պետրոս տրտմեցաւ որ երեք անգամ ըսաւ իրեն. «Կը սիրե՞ս զիս», եւ ըսաւ անոր. «Տէ՛ր, դուն ամէ՛ն բան գիտես, դուն գիտես թէ կը սիրեմ քեզ»: Յիսուս ըսաւ անոր. «Արածէ՛ իմ ոչխարներս:
- 18 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Երբ դեռատի էիր, ինքնիրմէ՛դ գօտի կը կապէիր, եւ ո՛ւր ուզէիր՝ կ՚երթայիր. բայց երբ ծերանաս՝ պիտի երկարես ձեռքերդ, ուրի՛շը գօտի պիտի կապէ քեզի, ու պիտի տանի հո՛ն՝ ուր չես ուզեր”»:
- 19 Ասիկա խօսեցաւ՝ մատնանշելով թէ ան ի՛նչ մահով պիտի փառաւորէր Աստուած: Երբ խօսեցաւ ասիկա՝ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»:
- 20 Պետրոս ետեւ դարձաւ, ու տեսաւ թէ իրեն կը հետեւէր այն աշակերտը՝ որ Յիսուս կը սիրէր. (ան նաեւ ինկեր էր անոր կուրծքին վրայ՝ ընթրիքին ատենը, եւ ըսեր էր. «Տէ՛ր, ո՞վ է ա՛ն՝ որ պիտի մատնէ քեզ».)
- 21 Պետրոս՝ տեսնելով զայն՝ ըսաւ Յիսուսի. «Տէ՛ր, հապա ասիկա՛ ի՞նչ պիտի ըլլայ»:
- 22 Յիսուս ըսաւ անոր. «Եթէ ես ուզեմ, որ ան մնայ՝ մինչեւ որ գամ, քու ի՞նչ հոգդ է. դուն հետեւէ՛ ինծի»:
- 23 Ուստի սա՛ խօսքը տարածուեցաւ եղբայրներուն մէջ՝ թէ այդ աշակերտը պիտի չմեռնի: Սակայն Յիսուս չըսաւ անոր. «Պիտի չմեռնի», հապա. «Եթէ ես ուզեմ, որ ան մնայ՝ մինչեւ որ գամ, քու ի՞նչ հոգդ է»:
- 24 Ա՛յս աշակերտն է՝ որ կը վկայէ այս բաներուն մասին, եւ գրեց ասոնք. ու գիտենք թէ անոր վկայութիւնը ճշմարիտ է:
- 25 Ուրիշ շատ բաներ ալ կան՝ որ Յիսուս ըրաւ. եթէ անոնք մէկ առ մէկ գրուած ըլլային, կարծեմ թէ նոյնիսկ աշխարհն ալ բաւական պիտի չըլլար՝ պարունակելու այն գիրքերը, որ գրուած պիտի ըլլային: Ամէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.