-
Մատթեայիս 18
- 1 Նոյն ժամուն աշակերտները եկան Յիսուսի քով ու ըսին. «Ո՞վ է մեծագոյնը երկինքի թագաւորութեան մէջ»:
- 2 Յիսուս ալ կանչեց իրեն մանուկ մը, կայնեցուց զայն անոնց մէջտեղ,
- 3 եւ ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ դարձի չգաք ու մանուկներու պէս չըլլաք, բնա՛ւ պիտի չմտնէք երկինքի թագաւորութիւնը”:
- 4 Ուրեմն ո՛վ որ կը խոնարհեցնէ ինքզինք՝ այս փոքր մանուկին պէս, անիկա՛ է մեծագոյնը երկինքի թագաւորութեան մէջ.
- 5 եւ ո՛վ որ կ՚ընդունի այսպիսի մանուկ մը՝ իմ անունովս, զի՛ս կ՚ընդունի»:
- 6 «Ո՛վ որ գայթակղեցնէ մէկը այս պզտիկներէն՝ որոնք ինծի կը հաւատան, աւելի օգտակար պիտի ըլլար անոր՝ որ իշու ջաղացքի քար մը կախուէր իր վիզէն, ու ծովուն անդունդը ընկղմէր:
- 7 Վա՜յ աշխարհի՝ գայթակղութիւններու պատճառով. որովհետեւ հարկ է որ գայթակղութիւնները գան, բայց վա՜յ այն մարդուն՝ որուն միջոցով գայթակղութիւնը կու գայ:
- 8 Ուրեմն եթէ ձեռքդ կամ ոտքդ կը գայթակղեցնէ քեզ, կտրէ՛ զայն ու նետէ՛ քեզմէ. աւելի լաւ է քեզի՝ կա՛ղ կամ պակասաւո՛ր մտնել կեանքը, քան երկու ձեռք կամ երկու ոտք ունենալ եւ նետուիլ յաւիտենական կրակին մէջ:
- 9 Եթէ աչքդ կը գայթակղեցնէ քեզ, հանէ՛ զայն ու նետէ՛ քեզմէ. աւելի լաւ է քեզի՝ մէ՛կ աչքով մտնել կեանքը, քան երկու աչք ունենալ եւ նետուիլ գեհենի կրակին մէջ»:
- 10 «Ուշադի՛ր եղէք որ չարհամարհէք այս պզտիկներէն մէկը. քանի որ կ՚ըսեմ ձեզի թէ երկինքի մէջ անոնց հրեշտակները ամէն ատեն կը տեսնեն երեսը իմ Հօրս՝ որ երկինքն է:
- 11 Որովհետեւ մարդու Որդին եկաւ կորսուա՛ծը փրկելու:
- 12 Ի՞նչ է ձեր կարծիքը. եթէ մարդ մը ունենայ հարիւր ոչխար եւ անոնցմէ մէկը մոլորի, իննսունինը ոչխարները լեռները չի՞ թողուր ու՝՝ երթար՝ փնտռելու մոլորածը:
- 13 Եթէ պատահի որ գտնէ զայն, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ աւելի՛ կ՚ուրախանայ անոր համար, քան իննսունիննին՝ որոնք մոլորած չէին:
- 14 Ա՛յսպէս՝ ձեր երկնաւոր Հայրը չի հաճիր որ այս պզտիկներէն մէ՛կը կորսուի»:
- 15 «Եթէ եղբայրդ մեղանչէ քեզի դէմ, գնա՛ եւ ըսէ՛ իրեն իր յանցանքը՝ երբ դուն ու ան մինակ էք. եթէ մտիկ ընէ քեզի՝ շահեցա՛ր եղբայրդ:
- 16 Բայց եթէ մտիկ չընէ քեզի, ա՛ռ քեզի հետ մէկ կամ երկու հոգի եւս, որպէսզի ամէն խօսք հաստատուի երկու կամ երեք վկաներու բերանով:
- 17 Եթէ անոնց ալ մտիկ չընէ, ըսէ՛ եկեղեցիին. իսկ եթէ եկեղեցիին ալ մտիկ չընէ, թող ըլլայ քեզի հեթանոսի ու մաքսաւորի պէս:
- 18 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ի՛նչ որ կապէք երկրի վրայ՝ կապուած պիտի ըլլայ երկինքի մէջ, եւ ի՛նչ որ արձակէք երկրի վրայ՝ արձակուած պիտի ըլլայ երկինքի մէջ”:
- 19 Դարձեալ կը յայտարարեմ ձեզի. “Եթէ ձեզմէ երկու հոգի համաձայնին երկրի վրայ՝ որեւէ բան խնդրելու, պիտի ըլլայ անոնց իմ Հօրմէս՝ որ երկինքն է”:
- 20 Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի հաւաքուած ըլլան իմ անունովս, ես հոն եմ՝ անոնց մէջ»:
- 21 Այն ատեն Պետրոս մօտեցաւ անոր եւ ըսաւ. «Տէ՛ր, եթէ եղբայրս մեղանչէ ինծի դէմ՝ քանի՞ անգամ ներեմ անոր. մինչեւ եօ՞թը անգամ»:
- 22 Յիսուս ըսաւ անոր. «Քեզի չեմ ըսեր՝ “մինչեւ եօթն անգամ ”, հապա՝ “մինչեւ եօթանասուն անգամ եօթը”:
- 23 Ուստի երկինքի թագաւորութիւնը կը նմանի թագաւորի մը, որ ուզեց հաշիւ առնել իր ծառաներէն:
- 24 Երբ սկսաւ հաշիւ առնել, տասը հազար տաղանդի պարտապան մը բերուեցաւ իրեն:
- 25 Բայց ան վճարելու կարողութիւն չունենալով՝ անոր տէրը հրամայեց, որ ան ծախուի, նաեւ անոր կինն ու զաւակները եւ անոր ամբողջ ունեցածը, ու պարտքը վճարուի:
- 26 Իսկ ծառան իյնալով՝ երկրպագեց անոր եւ ըսաւ. “Տէ՛ր, համբերատա՛ր եղիր ինծի հանդէպ, ու ամէ՛նը պիտի վճարեմ քեզի”:
- 27 Ծառային տէրը՝ գթալով՝ արձակեց զայն, եւ ներեց անոր պարտքը:
- 28 Նոյն ծառան գնաց, գտաւ իր ծառայակիցներէն մէկը՝ որ հարիւր դահեկան կը պարտէր իրեն, ու բռնելով զայն՝ կը խեղդէր եւ կ՚ըսէր. “Վճարէ՛ ինծի ունեցած պարտքդ”:
- 29 Ուստի իր ծառայակիցը ինկաւ անոր ոտքը, կ՚աղաչէր անոր ու կ՚ըսէր. “Համբերատա՛ր եղիր ինծի, եւ պիտի վճարեմ քեզի”:
- 30 Բայց ինք չէր ուզեր. հապա գնաց ու բանտը նետել տուաւ զայն՝ մինչեւ որ վճարէր պարտքը:
- 31 Երբ իր ծառայակիցները տեսան ինչ որ պատահեցաւ՝ շատ տրտմեցան, ու եկան եւ պատմեցին իրենց տիրոջ ամբողջ պատահածը:
- 32 Այն ատեն անոր տէրը կանչեց զայն ու ըսաւ. “Չա՛ր ծառայ, այդ ամբողջ պարտքը ներեցի քեզի՝ քանի որ աղաչեցիր ինծի.
- 33 ուրեմն պէտք չէ՞ր որ դո՛ւն ալ ողորմէիր ծառայակիցիդ, ինչպէս ես ողորմեցայ քեզի”:
- 34 Եւ անոր տէրը բարկանալով՝ յանձնեց զայն տանջողներուն, մինչեւ որ վճարէր ամբողջ պարտքը:
- 35 Իմ երկնաւոր Հայրս ալ նո՛յնպէս պիտի ընէ ձեզի, եթէ ձեզմէ իւրաքանչիւրը իր եղբօր սրտանց չներէ իր յանցանքները»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.