-
Մատթեայիս 14
- 1 Այդ ատեն Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը, եւ ըսաւ իր ծառաներուն.
- 2 «Ան Յովհաննէս Մկրտի՛չն է՝ մեռելներէն յարութիւն առած. ուստի հրաշքներ կը գործուին անով»:
- 3 Արդարեւ Հերովդէս բռներ էր Յովհաննէսը, ու զայն կապելով բանտը դրեր էր, իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով.
- 4 որովհետեւ Յովհաննէս կ՚ըսէր անոր. «Քեզի արտօնուած չէ կին առնել զինք»:
- 5 Ուստի կ՚ուզէր սպաննել զայն, բայց կը վախնար բազմութենէն, որովհետեւ մարգարէ կը նկատէին՝՝ զայն:
- 6 Երբ Հերովդէսի ծնունդին տարեդարձը կը տօնուէր, Հերովդիայի աղջիկը պարեց հանդիսականներուն առջեւ, ու հաճեցուց Հերովդէսը:
- 7 Ուստի երդումով խոստացաւ որ տար անոր ի՛նչ որ ուզէր:
- 8 Ան ալ՝ նախապէս խրատուած ըլլալով իր մօրմէն՝ ըսաւ. «Տո՛ւր ինծի Յովհաննէս Մկրտիչին գլուխը՝ ափսէի մը վրայ»:
- 9 Թագաւորը տրտմեցաւ. բայց երդումներուն եւ իրեն հետ նստողներուն պատճառով՝ հրամայեց որ տրուի:
- 10 Ու մարդ ղրկելով՝ գլխատեց Յովհաննէսը բանտին մէջ:
- 11 Եւ անոր գլուխը բերուեցաւ ափսէի մը վրայ ու տրուեցաւ աղջիկին. ան ալ տուաւ իր մօր:
- 12 Եւ անոր աշակերտները եկան, վերցուցին մարմինը, թաղեցին զայն, ու գացին պատմեցին Յիսուսի:
- 13 Երբ Յիսուս լսեց, անկէ նաւով մեկնեցաւ ամայի տեղ մը՝ առանձին: Երբ բազմութիւնները լսեցին, ոտքով հետեւեցան անոր՝ իրենց քաղաքներէն:
- 14 Երբ դուրս ելաւ, տեսնելով մեծ բազմութիւն մը՝ գթաց անոնց վրայ ու բուժեց անոնց հիւանդները:
- 15 Իրիկունը՝ իր աշակերտները եկան եւ ըսին. «Հոս ամայի տեղ մըն է, ու ժամանակը արդէն անցած է. արձակէ՛ բազմութիւնը, որպէսզի երթան գիւղերը եւ կերակուր գնեն իրենց»:
- 16 Յիսուս ըսաւ անոնց. «Պէտք չկայ որ անոնք երթան, դո՛ւք տուէք անոնց՝ որ ուտեն»:
- 17 Անոնք ալ ըսին. «Հոս ուրիշ բան չունինք, բայց միայն հինգ նկանակ ու երկու ձուկ»:
- 18 Ըսաւ անոնց. «Հո՛ս՝ ինծի՛ բերէք զանոնք»:
- 19 Եւ հրամայեց որ բազմութիւնը նստեցնեն խոտին վրայ: Հինգ նկանակներն ու երկու ձուկերը առաւ, դէպի երկինք նայելով՝ օրհնեց, եւ կտրելով նկանակները՝ տուաւ աշակերտներուն, աշակերտներն ալ՝ բազմութեան:
- 20 Բոլորը կերան ու կշտացան, եւ վերցնելով աւելցած բեկորները՝ տասներկու կողով լեցուցին:
- 21 Անոնք որ կերան՝ հինգ հազարի չափ այր մարդիկ էին, կիներէն ու մանուկներէն զատ:
- 22 Իսկոյն հարկադրեց աշակերտները՝ որ նաւ մտնեն եւ իրմէ առաջ անցնին միւս եզերքը, մինչ ինք բազմութիւնները կ՚արձակէր:
- 23 Բազմութիւնները արձակելէ ետք, լեռը ելաւ առանձին՝ աղօթելու: Երբ իրիկուն եղաւ, հոն էր՝ մինակը.
- 24 իսկ նաւը արդէն ծովուն մէջտեղն էր՝ ալեկոծութեան մէջ, որովհետեւ հովը հակառակ ուղղութեամբ էր:
- 25 Գիշերուան չորրորդ պահուն՝ Յիսուս գնաց դէպի նաւը, քալելով ծովուն վրայ:
- 26 Երբ աշակերտները տեսան զայն՝ որ կը քալէր ծովուն վրայ, վրդովեցան եւ ըսին թէ աչքի երեւոյթ մըն է, ու վախնալով աղաղակեցին:
- 27 Իսկոյն Յիսուս խօսեցաւ անոնց եւ ըսաւ. «Քաջալերուեց՛էք, ե՛ս եմ, մի՛ վախնաք»:
- 28 Պետրոս պատասխանեց անոր. «Տէ՛ր, եթէ դո՛ւն ես, հրամայէ՛ ինծի՝ որ գամ քեզի ջուրերուն վրայէն»:
- 29 Ան ալ ըսաւ. «Եկո՛ւր»: Երբ Պետրոս նաւէն իջաւ, քալեց ջուրերուն վրայէն՝ Յիսուսի քով երթալու համար:
- 30 Բայց տեսնելով հովին սաստիկ ըլլալը՝ վախցաւ: Երբ սկսաւ ընկղմիլ, աղաղակեց. «Տէ՛ր, փրկէ՛ զիս»:
- 31 Յիսուս իսկոյն երկարեց իր ձեռքը, բռնեց զինք ու ըսաւ. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ կասկածեցար»:
- 32 Երբ նաւ ելան՝ հովը դադրեցաւ:
- 33 Անոնք որ նաւուն մէջ էին՝ եկան, երկրպագեցին անոր եւ ըսին. «Ճշմա՛րտապէս դուն Աստուծոյ Որդին ես»:
- 34 Անցնելով միւս կողմը՝ հասան Գեննեսարէթ:
- 35 Երբ այդ տեղի մարդիկը ճանչցան զինք, մարդ ղրկեցին ամբողջ շրջակայքը, բերին անոր բոլոր ախտաւորները,
- 36 ու կ՚աղաչէին անոր որ միա՛յն դպչէին իր հանդերձին քղանցքին. եւ անոնք որ դպան՝ բժշկուեցան:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.