-
Մատթեայիս 28
- 1 Շաբաթ գիշերը, երբ Մէկշաբթին կը լուսնար, Մարիամ Մագդաղենացին ու միւս Մարիամը եկան՝ տեսնելու գերեզմանը:
- 2 Եւ ահա՛ հզօր երկրաշարժ մը եղաւ, որովհետեւ Տէրոջ հրեշտակը երկինքէն իջնելով՝ եկաւ, դռնէն մէկդի գլորեց քարը ու նստաւ անոր վրայ:
- 3 Անոր տեսքը փայլակի պէս էր, եւ անոր հագուստը՝ ձիւնի պէս ճերմակ:
- 4 Անոր վախէն՝ պահակները ցնցուեցան ու մեռելի պէս եղան:
- 5 Հրեշտակը ըսաւ կիներուն. «Դուք մի՛ վախնաք, քանի որ գիտեմ թէ կը փնտռէք Յիսուսը՝ որ խաչուեցաւ:
- 6 Ան հոս չէ, որովհետեւ յարութիւն առաւ (ինչպէս ըսած էր): Եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը՝ ուր Տէրը դրուած էր:
- 7 Յետոյ շուտո՛վ գացէք, ըսէ՛ք անոր աշակերտներուն. “Ան մեռելներէն յարութիւն առաւ, ու ձեր առջեւէն կ՚երթայ Գալիլեա. հո՛ն պիտի տեսնէք զայն”: Ահա՛ ըսի ձեզի»:
- 8 Անոնք ալ շուտով դուրս ելան գերեզմանէն, վախով եւ մեծ ուրախութեամբ, ու վազեցին պատմելու աշակերտներուն:
- 9 Երբ կ՚երթային՝ պատմելու անոր աշակերտներուն, Յիսուս դիմաւորեց զանոնք եւ ըսաւ. «Ողջո՜յն»: Անոնք ալ մօտենալով՝ բռնեցին անոր ոտքերը ու երկրպագեցին անոր:
- 10 Այն ատեն Յիսուս ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, գացէ՛ք՝ լո՛ւր տուէք իմ եղբայրներուս որ երթան Գալիլեա: Հո՛ն պիտի տեսնեն զիս»:
- 11 Երբ անոնք կ՚երթային, պահակազօրքէն ոմանք գացին քաղաքը եւ պատմեցին քահանայապետներուն բոլոր պատահածները:
- 12 Անոնք ալ՝ երէցներուն հետ հաւաքուելով ու խորհրդակցելով՝ շատ դրամ տուին զինուորներուն,
- 13 եւ ըսին. «Սա՛ ըսէ՛ք. “Անոր աշակերտները եկան գիշերուան մէջ ու գողցան զայն, երբ մենք կը քնանայինք”:
- 14 Եթէ այդ բանը հասնի կառավարիչին ականջը, մենք կը համոզենք զինք եւ ապահով կ՚ընենք ձեզ»:
- 15 Անոնք ալ առին դրամը, ըրին ի՛նչպէս որ սորվեցուցած էին իրենց, եւ այս զրոյցը մինչեւ այսօր տարածուեցաւ Հրեաներուն մէջ:
- 16 Իսկ տասնմէկ աշակերտները գացին Գալիլեա, այն լեռը՝ որ Յիսուս որոշած էր:
- 17 Երբ տեսան զայն՝ երկրպագեցին անոր. բայց ոմանք կասկածեցան:
- 18 Իսկ Յիսուս մօտեցաւ եւ խօսեցաւ անոնց՝ ըսելով. «Ամէ՛ն իշխանութիւն ինծի՛ տրուեցաւ՝ երկինքի մէջ ու երկրի վրայ:
- 19 Ուրեմն գացէ՛ք, աշակերտեցէ՛ք բոլոր ազգերը, մկրտեցէ՛ք զանոնք Հօր, Որդիին եւ Սուրբ Հոգիին անունով:
- 20 Սորվեցուցէ՛ք անոնց պահել ամէն ինչ որ պատուիրեցի ձեզի: Եւ ահա՛ ամէն օր ես ձեզի հետ եմ՝ մինչեւ աշխարհի վախճանը»: Ամէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.