-
Մատթեայիս 8
- 1 Երբ այդ լեռնէն վար իջաւ, մեծ բազմութիւններ հետեւեցան անոր:
- 2 Եւ ահա՛ բորոտ մը եկաւ ու երկրպագեց անոր՝ ըսելով. «Տէ՛ր, եթէ ուզես՝ կրնա՛ս մաքրել զիս»:
- 3 Յիսուս՝ երկարելով իր ձեռքը՝ դպաւ անոր եւ ըսաւ. «Կ՚ուզե՛մ, մաքրուէ՛»: Իսկոյն անոր բորոտութիւնը մաքրուեցաւ:
- 4 Յիսուս ըսաւ անոր. «Զգուշացի՛ր, ո՛չ մէկուն ըսէ. հապա գնա՛, ցո՛յց տուր քեզ քահանային, ու մատուցանէ՛ Մովսէսի պատուիրած ընծան՝ վկայութիւն ըլլալու համար անոնց»:
- 5 Երբ մտաւ Կափառնայում, հարիւրապետ մը քովը եկաւ, կ՚աղաչէր անոր
- 6 ու կ՚ըսէր. «Տէ՛ր, ծառաս՝ տունը անդամալոյծ պառկած՝ չարաչար կը տանջուի»:
- 7 Յիսուս ըսաւ անոր. «Ես կու գամ եւ կը բուժեմ զինք»:
- 8 Հարիւրապետը պատասխանեց. «Տէ՛ր, ես արժանի չեմ՝ որ դուն մտնես իմ յարկիս տակ. միայն ըսէ՛ խօսք մը, ու ծառաս պիտի բժշկուի:
- 9 Որովհետեւ ե՛ս ալ իշխանութեան տակ մարդ եմ, եւ զինուորներ ունիմ իմ հրամանիս տակ: Ասոր կ՚ըսեմ. “Գնա՛”, ու կ՚երթայ. եւ միւսին. “Եկո՛ւր”, ու կու գայ. եւ ծառայիս. “Ըրէ՛ այս բանը”, ու կ՚ընէ»:
- 10 Երբ Յիսուս լսեց՝ զարմացաւ, եւ ըսաւ իր հետեւորդներուն. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի, Իսրայէլի մէջ անգամ ես չգտայ ա՛յսչափ մեծ հաւատք:
- 11 Ձեզի կը յայտարարեմ թէ արեւելքէն եւ արեւմուտքէն շատե՛ր պիտի գան ու պիտի բազմին երկինքի թագաւորութեան մէջ՝ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ,
- 12 իսկ թագաւորութեան որդիները պիտի հանուին դուրսի խաւարը. հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում»:
- 13 Յիսուս ըսաւ հարիւրապետին. «Գնա՛, եւ ինչպէս դուն հաւատացիր՝ այնպէս թող ըլլայ քեզի»: Նո՛յն ժամուն անոր ծառան բժշկուեցաւ:
- 14 Երբ Յիսուս եկաւ Պետրոսի տունը, տեսաւ թէ անոր զոքանչը պառկած էր՝ տենդով հիւանդացած:
- 15 Բռնեց անոր ձեռքէն, ու տենդը թողուց զայն: Ան ալ ոտքի ելաւ եւ կը սպասարկէր անոնց:
- 16 Երբ իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին անոր. խօսքով դուրս հանեց չար ոգիները, ու բուժեց բոլոր ախտաւորները,
- 17 որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Ան ստանձնեց մեր հիւանդութիւնները եւ կրեց մեր ախտերը»:
- 18 Յիսուս՝ տեսնելով իր շուրջը մեծ բազմութիւններ՝ հրամայեց որ երթան միւս եզերքը:
- 19 Դպիր մը մօտենալով՝ ըսաւ անոր. «Վարդապե՛տ, պիտի հետեւիմ քեզի՝ ո՛ւր որ երթաս»:
- 20 Յիսուս ըսաւ անոր. «Աղուէսները որջեր ունին, ու երկինքի թռչունները՝ բոյներ, բայց մարդու Որդին տե՛ղ մը չունի, ուր հանգչեցնէ իր գլուխը»:
- 21 Ուրիշ մը, որ անոր աշակերտներէն էր, ըսաւ անոր. «Տէ՛ր, արտօնէ՛ ինծի, որ նախ երթամ՝ թաղեմ հայրս»:
- 22 Յիսուս ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի, եւ թո՛ղ մեռելներուն՝ թաղել իրենց մեռելները»:
- 23 Երբ նաւ մտաւ, իր աշակերտները հետեւեցան իրեն:
- 24 Եւ ահա՛ մեծ ալեկոծութիւն մը եղաւ ծովուն մէջ, ա՛յնքան՝ որ նաւը կը ծածկուէր ալիքներէն. իսկ ինք կը քնանար:
- 25 Աշակերտները գացին իր մօտ, արթնցուցին զինք եւ ըսին. «Տէ՛ր, փրկէ՛ մեզ, ահա՛ կը կորսուինք»:
- 26 Ինք ալ ըսաւ անոնց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ այդպէս երկչոտ էք»: Այն ատեն ոտքի ելաւ, սաստեց հովերն ու ծովը, եւ մեծ խաղաղութիւն եղաւ:
- 27 Մարդիկ զարմացան, ու կ՚ըսէին իրարու. «Ինչպիսի՜ մարդ է ասիկա, որ նոյնիսկ հովերը եւ ծովը կը հնազանդին իրեն»:
- 28 Երբ անցաւ միւս եզերքը՝ Գերգեսացիներուն երկիրը, երկու դիւահարներ հանդիպեցան իրեն՝ գերեզմաններէն ելած, չափազանց դաժան, այնպէս որ ո՛չ մէկը կարող էր անցնիլ այդ ճամբայէն:
- 29 Եւ ահա՛ աղաղակեցին. «Դուն ի՞նչ գործ ունիս մեզի հետ, Յիսո՛ւս, Աստուծո՛յ Որդի. ատենէն առաջ մեզ տանջելո՞ւ համար եկար հոս»:
- 30 Անոնցմէ հեռու՝ խոզերու մեծ երամակ մը կար, որ կ՚արածէր:
- 31 Դեւերը կ՚աղաչէին իրեն ու կ՚ըսէին. «Եթէ հանես մեզ, արտօնէ՛ մեզի՝ որ երթանք մտնենք խոզերու երամակին մէջ»:
- 32 Ըսաւ անոնց. «Գացէ՛ք»: Երբ անոնք դուրս ելան, գացին խոզերու երամակին մէջ, եւ ահա՛ ամբողջ երամակը գահավէժ տեղէն ծովը վազեց ու ջուրերուն մէջ մեռաւ:
- 33 Խոզարածներն ալ փախան, եւ քաղաքը երթալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ դիւահարներուն պատահած բաները:
- 34 Ուստի ամբողջ քաղաքը դուրս ելաւ՝ դիմաւորելու Յիսուսը, ու երբ տեսան զինք՝ աղաչեցին որ մեկնի իրենց հողամասէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.