-
Մատթեայիս 4
- 1 Այն ատեն Յիսուս անապատը տարուեցաւ Սուրբ Հոգիէն՝ Չարախօսէն փորձուելու համար:
- 2 Քառասուն ցերեկ ու քառասուն գիշեր ծոմ պահելէ ետք՝ անօթեցաւ:
- 3 Եւ Փորձիչը մօտենալով անոր՝ ըսաւ. «Եթէ դուն Աստուծոյ Որդին ես, ըսէ՛ որ այս քարերը հաց ըլլան»:
- 4 Ան ալ պատասխանեց. «Գրուած է. “Միայն հացով չէ որ մարդը պիտի ապրի, հապա ամէն խօսքով՝ որ կ՚ելլէ Աստուծոյ բերանէն”»:
- 5 Այն ատեն Չարախօսը առաւ տա֊րաւ զայն սուրբ քաղաքը, կայնեցուց զայն տաճարին աշտարակին վրայ,
- 6 եւ ըսաւ անոր. «Եթէ դուն Աստուծոյ Որդին ես, վա՛ր նետէ քեզ ասկէ. որովհետեւ գրուած է. “Իր հրեշտակներուն պիտի հրահանգէ քեզի համար, որ իրենց ձեռքերուն վրայ կրեն քեզ, որպէսզի քարի՛ մը չզարնես ոտքդ”»:
- 7 Յիսուս ըսաւ անոր. «Դարձեալ գրուած է. “Մի՛ փորձեր Տէրը՝ քու Աստուածդ”»:
- 8 Չարախօսը դարձեալ առաւ հանեց զայն չափազանց բարձր լեռ մը, ցոյց տուաւ անոր աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու անոնց փառքը,
- 9 եւ ըսաւ անոր. «Ասոնք բոլորը պիտի տամ քեզի, եթէ իյնաս՝ երկրպագես ինծի»:
- 10 Այն ատեն Յիսուս ըսաւ անոր. «(Ետե՛ւս) գնա, Սատանա՛յ, որովհետեւ գրուած է. “Տէրո՛ջ՝ քու Աստուծոյդ երկրպագէ, ու միայն զի՛նք պաշտէ”»:
- 11 Այն ատեն Չարախօսը թողուց զայն, եւ հրեշտակները մօտեցան ու սպասարկեցին անոր:
- 12 Երբ Յիսուս լսեց թէ Յովհաննէս մատնուեցաւ, մեկնեցաւ Գալիլեա:
- 13 Ու ձգելով Նազարէթը՝ եկաւ բնակեցաւ Կափառնայում, ծովեզերեայ քաղաքը, Զաբուղոնի ու Նեփթաղիմի հողամասերուն մէջ,
- 14 որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին միջոցով ըսուած խօսքը.
- 15 «Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, ծովու ճամբայով Յորդանանի միւս կողմը, հեթանոսներու Գալիլեան.
- 16 խաւարի մէջ բնակող ժողովուրդը մեծ լոյս տեսաւ, եւ լոյս ծագեցաւ անոնց՝ որ կը բնակէին մահուան երկրին ու շուքին մէջ»:
- 17 Այդ ատենէն ետք Յիսուս սկսաւ քարոզել եւ ըսել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը մօտեցած է»:
- 18 Երբ Յիսուս կը քալէր Գալիլեայի ծովուն եզերքը, տեսաւ երկու եղբայրներ՝ Պետրոս կոչուած Սիմոնը, եւ անոր եղբայրը՝ Անդրէասը, որոնք ուռկան կը նետէին ծովը, որովհետեւ ձկնորս էին:
- 19 Ըսաւ անոնց. «Եկէ՛ք իմ ետեւէս, ու մարդո՛ց որսորդ ընեմ ձեզ»:
- 20 Անոնք ալ իսկոյն թողուցին ուռկանները եւ հետեւեցան անոր:
- 21 Անկէ յառաջ երթալով՝ տեսաւ ուրիշ երկու եղբայրներ, Զեբեդեան Յակոբոսն ու անոր եղբայրը՝ Յովհաննէսը, որոնք նաւուն մէջ կը կարկտնէին իրենց ուռկանները, իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ: Կանչեց զանոնք.
- 22 անոնք ալ իսկոյն թողուցին նաւն ու իրենց հայրը, եւ հետեւեցան անոր:
- 23 Յիսուս ամբողջ Գալիլեան շրջելով՝ կը սորվեցնէր անոնց ժողովարաններուն մէջ, կը քարոզէր արքայութեան աւետարանը, եւ ժողովուրդին մէջ կը բուժէր ամէն տեսակ ախտ ու ամէն տեսակ վատառողջութիւն:
- 24 Անոր համբաւը տարածուեցաւ ամբողջ Սուրիայի մէջ, եւ բերին անոր բոլոր հիւանդները՝ որ զանազան ախտերով ու տանջանքներով կը տուայտէին, նաեւ դիւահարներ, լուսնոտներ, եւ անդամալոյծներ, ու բուժեց զանոնք:
- 25 Մեծ բազմութիւններ կը հետեւէին անոր՝ Գալիլեայէն, Դեկապոլիսէն, Երուսաղէմէն, Հրէաստանէն եւ Յորդանանի միւս կողմէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.