-
Մատթեայիս 19
- 1 Երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, մեկնեցաւ Գալիլեայէն եւ գնաց Հրէաստանի հողամասը՝ Յորդանանի միւս կողմը:
- 2 Մեծ բազմութիւններ հետեւեցան անոր, ու հոն բուժեց զանոնք:
- 3 Փարիսեցիները մօտեցան անոր եւ փորձեցին զայն՝ ըսելով. «Արտօնուա՞ծ է, որ մարդ մը արձակէ իր կինը՝ որեւէ պատճառի համար»:
- 4 Ան ալ պատասխանեց անոնց. «Չէ՞ք կարդացեր թէ ա՛ն՝ որ սկիզբէն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց զանոնք, ու ըսաւ.
- 5 “Այս պատճառով մարդը պիտի թողու հայրն ու մայրը, եւ պիտի յարի իր կնոջ, ու երկուքը պիտի ըլլան մէ՛կ մարմին”:
- 6 Հետեւաբար ա՛լ երկու չեն, հապա՝ մէկ մարմին. ուրեմն մարդը թող չզատէ ինչ որ Աստուած իրարու միացուցած է»:
- 7 Ըսին իրեն. «Հապա ինչո՞ւ Մովսէս պատուիրեց ամուսնալուծումի վկայագիր տալ եւ արձակել»:
- 8 Ըսաւ անոնց. «Մովսէս ձեր սիրտին կարծրութեա՛ն համար արտօնեց ձեզի՝ որ արձակէք ձեր կիները. բայց սկիզբէն այնպէս չէր:
- 9 Սակայն կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ կ՚արձակէ իր կինը՝ առանց պոռնկութեան պատճառի, ու կ՚ամուսնանայ ուրիշի մը հետ՝ շնութիւն կ՚ընէ: Եւ ո՛վ որ արձակուածին հետ կ՚ամուսնանայ՝ շնութիւն կ՚ընէ”»:
- 10 Իր աշակերտները ըսին իրեն. «Եթէ ա՛յդ է պարագան մարդուն եւ իր կնոջ միջեւ, օգտակար չէ ամուսնանալ»:
- 11 Բայց ինք ըսաւ անոնց. «Բոլորը չեն ընդունիր ասիկա, հապա անոնք՝ որոնց տրուած է:
- 12 Որովհետեւ կան ներքինիներ, որոնք ա՛յդպէս ծնան՝ իրենց մօր որովայնէն. կան ներքինիներ, որոնք մարդոցմէ՛ ներքինի եղան. ու կան ներքինիներ, որոնք իրենք զիրենք ներքինի ըրին՝ երկինքի թագաւորութեան համար: Ո՛վ որ կրնայ ընդունիլ՝ թող ընդունի»:
- 13 Այն ատեն մանուկներ բերուեցան իրեն, որպէսզի ձեռք դնէ անոնց վրայ եւ աղօթէ. իսկ աշակերտները կը յանդիմանէին զանոնք:
- 14 Յիսուս ըսաւ. «Թո՛յլ տուէք մանուկներուն, ու մի՛ արգիլէք զանոնք՝ որ գան ինծի, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը այդպիսիներունն է»:
- 15 Եւ ձեռք դնելէ ետք անոնց վրայ՝ մեկնեցաւ անկէ:
- 16 Մէկը մօտենալով՝ ըսաւ անոր. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ՝ որ ունենամ յաւիտենական կեանքը»:
- 17 Ան ալ ըսաւ անոր. «Ինչո՞ւ բարի կը կոչես զիս. մէկէ՛ն զատ բարի չկայ, որ Աստուած է: Եթէ կ՚ուզես մտնել կեանքը՝ պահէ՛ պատուիրանները»:
- 18 Ըսաւ անոր. «Որո՞նք»: Յիսուս պատասխանեց. «Սպանութիւն մի՛ ըներ, շնութիւն մի՛ ըներ, գողութիւն մի՛ ըներ, սուտ վկայութիւն մի՛ տար,
- 19 պատուէ՛ հայրդ ու մայրդ, եւ սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս»:
- 20 Երիտասարդը ըսաւ անոր. «Պահած եմ այդ բոլորը՝ պատանութենէս ի վեր. տակաւին ի՞նչ կը պակսի ինծի»:
- 21 Յիսուս ըսաւ անոր. «Եթէ կ՚ուզես կատարեալ ըլլալ՝ գնա՛, ծախէ՛ ինչքդ եւ տո՛ւր աղքատներուն, ու գանձ պիտի ունենաս երկինքը. ապա հետեւէ՛ ինծի»:
- 22 Երբ երիտասարդը լսեց այս խօսքը՝ տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր:
- 23 Յիսուս ըսաւ աշակերտներուն. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Հարուստը դժուարութեամբ պիտի մտնէ երկինքի թագաւորութիւնը”:
- 24 Դարձեալ կը յայտարարեմ ձեզի. “Աւելի դիւրին է որ ո՛ւղտը անցնի ասեղին ծակէն, քան թէ հարուստը մտնէ Աստուծոյ թագաւորութիւնը”»:
- 25 Երբ աշակերտները լսեցին, չափազանց ապշեցան եւ ըսին. «Ուրեմն ո՞վ կրնայ փրկուիլ»:
- 26 Յիսուս նայելով անոնց՝ ըսաւ. «Ատիկա անկարելի է մարդոց քով, բայց ամէն բան կարելի է Աստուծոյ քով»:
- 27 Այն ատեն Պետրոս ըսաւ անոր. «Ահա՛ մենք թողուցինք ամէն ինչ ու հետեւեցանք քեզի. ուրեմն ի՞նչ պիտի ըլլայ մեզի»:
- 28 Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Դուք՝ որ հետեւեցաք ինծի, միւս գալուստին՝՝, երբ մարդու Որդին բազմի իր փառքի գահին վրայ, դո՛ւք ալ պիտի բազմիք տասներկու գահերու վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու տոհմերը”:
- 29 Ո՛վ որ թողուցած ըլլայ տուներ, եղբայրներ, քոյրեր, հայր, մայր, կին, զաւակներ, կամ արտեր՝ իմ անունիս համար, պիտի ստանայ հարիւրապատի՛կը եւ ժառանգէ յաւիտենական կեանքը:
- 30 Բայց շատ առաջիններ պիտի ըլլան յետին, ու յետիններ՝ առաջին»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.