-
Մատթեայիս 13
- 1 Նոյն օրը Յիսուս՝ տունէն ելլելով՝ նստաւ ծովուն եզերքը:
- 2 Մեծ բազմութիւններ քովը հաւաքուեցան. ուստի ինք նաւ մտաւ ու նստաւ, իսկ ամբողջ բազմութիւնը կայնած էր ծովեզերքը:
- 3 Շատ բաներ խօսեցաւ անոնց՝ առակներով, եւ ըսաւ.
- 4 «Ահա՛ սերմնացան մը գնաց՝ որ սերմ ցանէ: Երբ կը ցանէր, քանի մը սերմեր ինկան ճամբային եզերքը, եւ թռչունները եկան ու լափեցին զանոնք:
- 5 Ուրիշներ ինկան ժայռոտ տեղերու վրայ, ուր շատ հող չկար, եւ իսկոյն բուսան՝ հողին խորունկութիւն չունենալուն համար.
- 6 սակայն տօթակէզ եղան երբ արեւը ելաւ, ու չորցան՝ քանի որ արմատ չունէին:
- 7 Ուրիշներ ալ ինկան փուշերու մէջ. եւ փուշերը բարձրացան ու խեղդեցին զանոնք:
- 8 Իսկ ուրիշներ ինկան լաւ հողի մէջ, եւ պտուղ տուին՝ մէկը հարիւր, միւսը՝ վաթսուն, միւսը՝ երեսուն:
- 9 Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
- 10 Աշակերտները մօտենալով՝ ըսին իրեն. «Ինչո՞ւ առակներով կը խօսիս անոնց»:
- 11 Ինք ալ պատասխանեց անոնց. «Քանի որ ձեզի՛ տրուած է գիտնալ երկինքի թագաւորութեան խորհուրդները, բայց անոնց տրուած չէ:
- 12 Որովհետեւ ո՛վ որ ունի, անոր պիտի տրուի ու առատութեան մէջ պիտի ըլլայ. իսկ ո՛վ որ չունի, ունեցածն ալ անկէ պիտի առնուի:
- 13 Ուստի առակներով կը խօսիմ անոնց, քանի որ տեսնելով՝ չեն տեսներ, ու լսելով՝ չեն լսեր, ո՛չ ալ կը հասկնան:
- 14 Անոնց վրայ պիտի իրագործուի Եսայիի մարգարէութիւնը՝ որ կ՚ըսէ. “Շատ պիտի լսէք՝ բայց պիտի չհասկնաք. շատ պիտի տեսնէք՝ բայց պիտի չըմբռնէք:
- 15 Որովհետեւ այս ժողովուրդին սիրտը թանձրացաւ, եւ իրենց ականջներով ծանր լսեցին ու գոցեցին իրենց աչքերը, որպէսզի աչքերով չտեսնեն, ականջներով չլսեն, սիրտով չհասկնան, եւ դարձի չգան, ու ես չբժշկեմ զանոնք”:
- 16 Բայց երանի՜ ձեր աչքերուն՝ որ կը տեսնեն, եւ ձեր ականջներուն՝ որ կը լսեն:
- 17 Որովհետեւ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ շատ մարգարէներ եւ արդարներ ցանկացին տեսնել ձեր տեսածները՝ ու չտեսան, եւ լսել ձեր լսածները՝ ու չլսեցին»:
- 18 «Լսեցէ՛ք ուրեմն սերմնացանին առակը:
- 19 Ո՛վ որ կը լսէ թագաւորութեան խօսքը եւ չի հասկնար, չարը կու գայ ու կը յափշտակէ անոր սիրտին մէջ ցանուածը: Ասիկա ա՛ն է՝ որ սերմ ստացաւ ճամբային եզերքը:
- 20 Ժայռոտ տեղերու վրայ սերմ ստացողը ա՛ն է, որ կը լսէ խօսքը եւ իսկոյն կ՚ընդունի զայն ուրախութեամբ:
- 21 Բայց իր մէջ արմատ չունենալով՝ քիչ ժամանակ կը տեւէ, ու երբ տառապանք կամ հալածանք ըլլայ խօսքին պատճառով՝ իսկոյն կը գայթակղի:
- 22 Փուշերու մէջ սերմ ստացողը ա՛ն է, որ կը լսէ խօսքը, սակայն այս աշխարհի հոգերն ու հարստութեան խաբէութիւնը կը խեղդեն խօսքը, եւ անպտուղ կ՚ըլլայ:
- 23 Իսկ լաւ հողի մէջ սերմ ստացողը ա՛ն է, որ խօսքը կը լսէ ու կը հասկնայ. նաեւ պտուղ կու տայ, եւ կը բերէ՝ մէկը հարիւր, միւսը՝ վաթսուն, միւսը՝ երեսուն»:
- 24 Ուրիշ առակ մըն ալ առաջարկեց անոնց ու ըսաւ. «Երկինքի թագաւորութիւնը նմանեցաւ մարդու մը, որ իր արտին մէջ լաւ սերմ ցանեց:
- 25 Մինչ մարդիկ կը քնանային՝ իր թշնամին եկաւ, որոմ ցանեց ցորենին մէջ եւ գնաց:
- 26 Երբ խոտը ծաղկեցաւ ու պտուղ բերաւ, այն ատեն որոմն ալ երեւցաւ:
- 27 Ուստի հողատիրոջ ծառաները մօտեցան եւ ըսին անոր. “Տէ՛ր, դուն լաւ սերմ չցանեցի՞ր արտիդ մէջ. ուրեմն որոմը ուրկէ՞ է”:
- 28 Ան ալ ըսաւ անոնց. “Թշնամի մը ըրած է ասիկա”: Ծառաները ըսին իրեն. “Ուստի կ՚ուզե՞ս որ երթանք ու քաղենք զանոնք”:
- 29 Իսկ ան ըսաւ. “Ո՛չ, որպէսզի երբ որոմը քաղէք՝ ցորենն ալ չփրցնէք անոր հետ:
- 30 Թո՛յլ տուէք որ երկուքն ալ միասին աճին՝ մինչեւ հունձքի ատենը”: Եւ հունձքի ատենը պիտի ըսեմ հնձողներուն. “Նախ որո՛մը քաղեցէք ու խուրձ-խուրձ կապեցէ՛ք՝ այրելու համար, իսկ ցորենը ժողվեցէ՛ք իմ ամբարս”»:
- 31 Ուրիշ առակ մըն ալ առաջարկեց անոնց եւ ըսաւ. «Երկինքի թագաւորութիւնը նման է մանանեխի հատիկի մը, որ մարդ մը առաւ ու ցանեց իր արտին մէջ:
- 32 Արդարեւ ան բոլոր սերմերուն ամենէն պզտիկն է, բայց երբ աճի՝ տունկերուն մեծագոյնը կ՚ըլլայ ու ծառ կը դառնայ, այնպէս որ երկինքի թռչունները կու գան եւ կը բնակին անոր ճիւղերուն վրայ»:
- 33 Ուրիշ առակ մըն ալ ըսաւ անոնց. «Երկինքի թագաւորութիւնը նման է խմորին, որ կին մը առաւ ու պահեց երեք գրիւ ալիւրի մէջ՝ մինչեւ որ ամբողջը խմորուեցաւ»:
- 34 Յիսուս առակներո՛վ խօսեցաւ բազմութեան այս բոլոր բաները: Առանց առակի չէր խօսեր անոնց,
- 35 որպէսզի իրագործուի մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Առակներով պիտի բանամ բերանս, եւ պիտի արտայայտեմ աշխարհի հիմնադրութենէն ի վեր ծածկուած բաները»:
- 36 Այն ատեն Յիսուս արձակեց բազմութիւնը, ու տուն գնաց: Իր աշակերտները մօտեցան իրեն եւ ըսին. «Բացատրէ՛ մեզի արտին որոմներուն առակը»:
- 37 Ինք ալ պատասխանեց անոնց. «Լաւ սերմը ցանողը՝ մարդու Որդին է,
- 38 արտը՝ աշխարհն է: Լաւ սերմը թագաւորութեան որդիներն են, բայց որոմը չարին որդիներն են:
- 39 Թշնամին որ ցանեց զայն՝ Չարախօսն է, հունձքը՝ աշխարհի վախճանն է, եւ հնձողները՝ հրեշտակներն են:
- 40 Ուրեմն ի՛նչպէս որ որոմը կը քաղուի ու կ՚այրուի կրակի մէջ, ա՛յնպէս պիտի ըլլայ այս աշխարհի վախճանին:
- 41 Մարդու Որդին պիտի ղրկէ իր հրեշտակները, եւ պիտի հաւաքեն իր թագաւորութենէն բոլոր գայթակղութիւններն ու անօրէնութիւն գործողները,
- 42 եւ պիտի նետեն զանոնք կրակի հնոցին մէջ. հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում:
- 43 Այն ատեն արդարները պիտի փայլին արեւի պէս՝ իրենց Հօր թագաւորութեան մէջ: Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
- 44 «Դարձեալ՝ երկինքի թագաւորութիւնը նման է արտի մէջ պահուած գանձին, որ մարդ մը՝ գտնելէ ետք՝ կը ծածկէ, եւ ուրախութենէն կ՚երթայ, կը ծախէ իր ամբողջ ունեցածը, ու կը գնէ այդ արտը»:
- 45 «Դարձեալ՝ երկինքի թագաւորութիւնը նման է առեւտրականի մը, որ գեղեցիկ մարգարիտներ կը փնտռէ,
- 46 եւ շատ պատուական մարգարիտ մը գտնելէ ետք՝ գնաց, ծախեց իր ամբողջ ունեցածը, ու գնեց զայն»:
- 47 «Դարձեալ՝ երկինքի թագաւորութիւնը նման է ծովը նետուած ուռկանի մը, որ ամէն տեսակ ձուկ կը ժողվէ:
- 48 Երբ ուռկանը լեցուեցաւ, հանեցին ծովեզերքը եւ նստան, հաւաքեցին լաւերը ամաններու մէջ, իսկ դուրս նետեցին վատերը:
- 49 Ա՛յսպէս պիտի ըլլայ աշխարհի վախճանին: Հրեշտակները պիտի ելլեն, արդարներուն մէջէն պիտի զատեն չարերը,
- 50 ու պիտի նետեն զանոնք կրակի հնոցին մէջ. հոն պիտի ըլլայ լաց եւ ակռաներու կրճտում»:
- 51 Յիսուս ըսաւ անոնց. «Հասկցա՞ք այս ամէնը»: Ըսին անոր. «Այո՛, Տէ՛ր»:
- 52 Ան ալ ըսաւ անոնց. «Ասոր համար ամէն դպիր՝ որ աշակերտ եղած է երկինքի թագաւորութեան, նման է տանտիրոջ մը՝ որ իր գանձէն կը հանէ նորն ու հինը»:
- 53 Երբ Յիսուս աւարտեց այս առակները՝ մեկնեցաւ անկէ:
- 54 Գնաց իր բնագաւառը եւ կը սորվեցնէր անոնց՝ իրենց ժողովարանին մէջ, այնպէս որ անոնք կ՚ապշէին ու կ՚ըսէին. «Ասիկա ուրկէ՞ ունի այս իմաստութիւնը եւ հրաշքները:
- 55 Ասիկա հիւսնին որդին չէ՞. ասոր մայրը Մարիամ չի՞ կոչուիր: Ասոր եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն ու Յուդա,
- 56 եւ ասոր քոյրերը՝ բոլորն ալ մեր քով չե՞ն: Ուրեմն ասիկա ուրկէ՞ ունի այս բոլոր բաները».
- 57 ու կը գայթակղէին անոր պատճառով: Բայց Յիսուս ըսաւ անոնց. «Մարգարէ մը առանց պատիւի չէ, բացի իր բնագաւառին եւ իր տան մէջ»:
- 58 Ու շատ հրաշքներ չգործեց հոն՝ անոնց անհաւատութեան պատճառով:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.