-
Եփեսացիներին 4
- 1 Ուստի ես՝ Տէրոջ բանտարկեալը՝ կ՚աղաչե՛մ ձեզի, որ ձեր ընթացքը արժանավայել ըլլայ այն կոչումին՝ որով կանչուեցաք,
- 2 լման խոնարհութեամբ ու հեզութեամբ, համբերատարութեամբ, սիրով իրարու հանդուրժելով,
- 3 ջանալով պահել Սուրբ Հոգիին միաբանութիւնը՝ խաղաղութեան կապով:
- 4 Մէ՛կ մարմին կայ, եւ մէ՛կ Հոգի, ինչպէս մէ՛կ յոյսով կանչուեցաք ձեր կոչումին:
- 5 Տէրը մէ՛կ է, հաւատքը՝ մէ՛կ, մկրտութիւնը՝ մէ՛կ:
- 6 Մէ՛կ է Աստուած եւ բոլորին Հայրը, որ բոլորէն վեր, բոլորին հետ եւ ձեր բոլորին մէջն է:
- 7 Բայց մեզմէ իւրաքանչիւրին շնորհք տրուած է՝ Քրիստոսի պարգեւին չափին համեմատ:
- 8 Ուստի կ՚ըսէ. «Երբ ելաւ բարձր տեղը՝ գերեվարեց գերութիւնը եւ նուէրներ տուաւ մարդոց»:
- 9 (Իսկ այդ «ելաւ»ը ի՞նչ ըսել է, եթէ ոչ նշանակել՝ թէ ինք նաեւ նախապէս իջաւ երկրի ստորին մասերը:
- 10 Ա՛ն՝ որ իջաւ, նաեւ նոյնն է՝ որ ելաւ բոլոր երկինքներէն աւելի վեր, որպէսզի լեցնէ ամէն բան:)
- 11 Եւ ինք տուաւ ոմանք՝ առաքեալներ ըլլալու, ոմանք՝ մարգարէներ, ոմանք՝ աւետարանիչներ, ոմանք՝ հովիւներ ու վարդապետներ,
- 12 սուրբերուն կատարելութեան համար, սպասարկութեան գործին համար, Քրիստոսի մարմինին շինութեան համար.
- 13 մինչեւ որ բոլորս հասնինք հաւատքին եւ Աստուծոյ Որդին ճանչնալու միաբանութեան, կատարեալ մարդու վիճակին, Քրիստոսի լիութեան հասակի չափին:
- 14 Որպէսզի ա՛լ ասկէ ետք մանուկ չըլլանք, տարուբերած ու վարդապետութեան ամէն հովէ հոս-հոն քշուած՝ մարդոց խաբեբայութեամբ, որոնք կը մոլորեցնեն խորամանկութեան հնարքներով.
- 15 հապա՝ ճշմարտութիւնը խօսելով սիրոյ մէջ, ամէն բանի մէջ աճինք անո՛վ՝ որ գլուխն է, այսինքն՝ Քրիստոսով:
- 16 Անով է որ ամբողջ մարմինը, յարմարութեամբ միասին կազմուած եւ իրարու կցուած ամէն յօդի օժանդակութեամբ՝ ամէն մասի ներգործութեան չափին համեմատ, կ՚աճի սիրոյ մէջ՝ իր շինութեան համար:
- 17 Ուրեմն սա՛ կը յայտարարեմ ու Տէրոջմով կը վկայեմ, որ դուք այլեւս չընթանաք այնպէս՝ ինչպէս ուրիշ հեթանոսները կ՚ընթանան, իրենց միտքին ունայնութեան մէջ:
- 18 Անոնց միտքը խաւարած է, եւ իրենք ուծացած են Աստուծոյ կեանքէն՝ իրենց մէջ եղած անգիտութեան եւ իրենց սիրտին կուրութեան պատճառով:
- 19 Անզգայ դարձած՝ անձնատուր եղան ցոփութեան, որպէսզի ամէն տեսակ անմաքրութիւն գործեն ագահութեամբ:
- 20 Բայց դուք ա՛յսպէս չսորվեցաք Քրիստոսը,
- 21 եթէ իսկապէս լսեցիք զինք եւ սորվեցաք իրմէ՝ Յիսուսի մէջ եղող ճշմարտութեան համաձայն՝
- 22 որպէսզի թօթափէք ձեր նախկին վարքին վերաբերող հին մարդը,- որ ապականած է խաբեբայ ցանկութիւններով,-
- 23 նորոգուիք ձեր միտքին հոգիով,
- 24 ու հագնիք նո՛ր մարդը, որ ստեղծուած է արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ՝ Աստուծոյ պատկերին համաձայն:
- 25 Ուստի՝ թօթափելով ստելը՝ ճշմարտութի՛ւնը խօսեցէք իրարու հետ՝՝, որովհետեւ մենք իրարու անդամներ ենք:
- 26 Բարկացէ՛ք, բայց մի՛ մեղանչէք. արեւը թող մայր չմտնէ ձեր բարկացած վիճակին վրայ,
- 27 ու տեղ մի՛ տաք Չարախօսին:
- 28 Ա՛ն որ կը գողնար՝ ա՛լ թող չգողնայ. այլ մանաւանդ թող աշխատի՝ իր ձեռքերով գործելով ինչ որ բարի է, որպէսզի բան մը ունենայ տալու կարօտեալին:
- 29 Ո՛չ մէկ վատ խօսք թող ելլէ ձեր բերանէն, հապա՝ ինչ որ բարի է, շինութեան կարիքին համեմատ, որպէսզի շնորհք տայ լսողներուն:
- 30 Եւ մի՛ տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով դուք կնքուեցաք ազատագրութեան օրուան համար:
- 31 Ամէն տեսակ դառնութիւն, զայրոյթ, բարկութիւն, գոչիւն ու հայհոյութիւն թող վերցուին ձեզմէ՝ ամէն տեսակ չարամտութեան հետ:
- 32 Եւ քա՛ղցր եղէք իրարու հանդէպ, գթած, ներելով իրարու, ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզի:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.