-
Արատքիս 12
- 1 Մեծ նշան մը երեւցաւ երկինքի մէջ.- կին մը՝ արեւը հագած, լուսինը՝ իր ոտքերուն ներքեւ, եւ տասներկու աստղէ պսակ մը՝ իր գլուխին վրայ,
- 2 յղի ըլլալով կ՚աղաղակէր. երկունքի ցաւ կը քաշէր ու կը տանջուէր ծնանելու համար:
- 3 Ուրիշ նշան մըն ալ երեւցաւ երկինքի մէջ. ահա՛ մեծ շառագոյն վիշապ մը կար, որ ունէր եօթը գլուխ ու տասը եղջիւր, եւ իր գլուխներուն վրայ՝ եօթը թագ:
- 4 Անոր պոչը կը քաշէր երկինքի աստղերուն մէկ երրորդը, ու նետեց զանոնք երկրի վրայ: Վիշապը կայնեցաւ այն կնոջ առջեւ՝ որ ծնանելու մօտ էր, որպէսզի լափէ անոր զաւակը՝ երբ ծնի:
- 5 Կինը ծնաւ արու զաւակ մը, որ երկաթէ գաւազանով պիտի հովուէր բոլոր ազգերը: Անոր զաւակը յափշտակուեցաւ Աստուծոյ եւ անոր գահին քով:
- 6 Կինն ալ փախաւ անապատը, ուր Աստուծմէ տեղ պատրաստուած էր անոր, որպէսզի հոն կերակրուի հազար երկու հարիւր վաթսուն օր:
- 7 Ապա պատերազմ եղաւ երկինքի մէջ. Միքայէլ եւ իր հրեշտակները պատերազմեցան վիշապին հետ: Վիշապն ալ պատերազմեցաւ իր հրեշտակներով,
- 8 բայց չկրցաւ յաղթել, ու երկինքի մէջ ա՛լ տեղ չգտնուեցաւ անոնց:
- 9 Ուստի վտարուեցաւ մեծ վիշապը, այն նախկին օձը՝ Չարախօս ու Սատանայ կոչուած, որ մոլորեցուց ամբողջ երկրագունդը. վտարուեցաւ դէպի երկիր, եւ իր հրեշտակները վտարուեցան իրեն հետ:
- 10 Ու լսեցի երկինքի մէջ հզօր ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Հի՛մա եղաւ մեր Աստուծոյն փրկութիւնը, զօրութիւնն ու թագաւորութիւնը, եւ անոր Օծեալին իշխանութիւնը. որովհետեւ խորտակուեցաւ մեր եղբայրներուն Ամբաստանողը, որ ցերեկ ու գիշեր կ՚ամբաստանէր զանոնք մեր Աստուծոյն առջեւ:
- 11 Անոնք յաղթեցին անոր՝ Գառնուկին արիւնով եւ իրենց վկայութեան խօսքով, ու չսիրեցին իրենց անձը՝ մինչեւ մահ:
- 12 Ուստի ուրախացէ՛ք, երկի՛նք, եւ դո՛ւք՝ որ կը բնակիք անոր մէջ. վա՜յ երկրին ու ծովուն, որովհետեւ Չարախօսը իջաւ ձեզի՝ սաստիկ զայրոյթով, քանի որ գիտէ թէ ունի կարճ ժամանակ»:
- 13 Երբ վիշապը տեսաւ թէ ինք նետուեցաւ երկրի վրայ, հալածեց արու զաւակ ծնանող կինը:
- 14 Մեծ արծիւի երկու թեւեր տրուեցան այդ կնոջ, որպէսզի թռչի դէպի անապատ, իր տեղը՝ ուր պիտի կերակրուէր ժամանակ մը, ժամանակներ ու կէս ժամանակ՝ հեռու օձին երեսէն:
- 15 Իսկ օձը իր բերանէն հեղեղի պէս ջուր թափեց կնոջ ետեւէն, որպէսզի հեղեղով ընկղմէ զայն:
- 16 Բայց երկիրը օգնեց կնոջ. երկիրը բացաւ իր բերանը եւ կլլեց այն հեղեղը՝ որ վիշապը թափեց իր բերանէն:
- 17 Վիշապն ալ բարկացաւ կնոջ դէմ, ու գնաց պատերազմելու անոր զարմէն մնացողներուն հետ, որոնք կը պահէին Աստուծոյ պատուիրանները եւ ունէին Յիսուսի վկայութիւնը: Ապա կայնեցայ ծովու աւազին վրայ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.