-
Արատքիս 9
- 1 Հինգերորդ հրեշտակը հնչեցուց փողը, ու տեսայ աստղ մը՝ որ երկինքէն ինկաւ երկրի վրայ: Անդունդի գուբին բանալին տրուեցաւ անոր.
- 2 ան ալ բացաւ անդունդին գուբը, եւ այդ գուբէն ծուխ բարձրացաւ՝ մեծ հնոցի մը ծուխին պէս: Արեւն ու օդը խաւարեցան գուբին ծուխէն:
- 3 Ծուխէն մարախներ ելան երկրի վրայ, եւ անոնց իշխանութիւն տրուեցաւ՝ երկրի կարիճներուն ունեցած իշխանութեան պէս:
- 4 Ըսուեցաւ անոնց որ վնասեն ո՛չ երկրի խոտին, ո՛չ որեւէ կանաչութեան, ո՛չ ալ որեւէ ծառի, հապա միայն ա՛յն մարդոց՝ որոնք չունին Աստուծոյ կնիքը իրենց ճակատին վրայ:
- 5 Հրաման տրուեցաւ անոնց որ չսպաննեն զանոնք, հապա տանջեն զանոնք հինգ ամիս. անոնց տուած տանջանքը՝ կարիճի տուած տանջանքին պէս էր, երբ կը խայթէ մարդը:
- 6 Այդ օրերը մարդիկ պիտի փնտռեն մահը, սակայն պիտի չգտնեն. պիտի ցանկան մեռնիլ, բայց մահը պիտի փախչի իրենցմէ:
- 7 Մարախները կը նմանէին պատերազմի պատրաստուած ձիերու. անոնց գլուխներուն վրայ կային որպէս թէ ոսկիէ պսակներ, եւ անոնց երեսները մարդոց երեսներուն պէս էին:
- 8 Ունէին մազեր՝ կիներու մազերուն պէս. անոնց ակռաները՝ առիւծներու ակռաներուն պէս էին:
- 9 Ունէին զրահներ՝ երկաթէ զրահներու պէս, իսկ անոնց թեւերուն ձայնը՝ պատերազմի վազող բազմաթիւ ձիերէ քաշուած կառքերու ձայնին պէս էր:
- 10 Ունէին պոչեր՝ կարիճներու նման, ու խայթոցներ կային պոչերուն վրայ: Իշխանութիւն ունէին հինգ ամիս վնասելու մարդոց,
- 11 եւ իրենց վրայ թագաւոր ունէին անդունդին հրեշտակը, որուն անունը եբրայերէն Աբադոն է, իսկ յունարէն՝ Ապողիոն:
- 12 Մէկ վայը անցաւ. ասկէ ետք ահա՛ երկու վայ ալ կու գայ:
- 13 Վեցերորդ հրեշտակը հնչեցուց փողը, ու լսեցի ձայն մը՝ Աստուծոյ առջեւ եղող ոսկիէ զոհասեղանին չորս եղջիւրներէն,
- 14 որ կ՚ըսէր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակէ՛ Եփրատ մեծ գետին վրայ կապուած չորս հրեշտակները»:
- 15 Եւ արձակուեցան այն չորս հրեշտակները, որ պատրաստուած էին ժամուան, օրուան, ամսուան ու տարուան համար՝ որպէսզի սպաննեն մարդոց մէկ երրորդը:
- 16 Ձիաւոր զօրքերուն թիւը երկու բիւր բիւր՝՝ էր. ես լսեցի անոնց թիւը:
- 17 Այսպէս՝ տեսիլքին մէջ տեսայ ձիերը եւ անոնց վրայ հեծնողները, որոնք ունէին կրակի, յակինթի ու ծծումբի գոյն զրահներ: Ձիերուն գլուխները առիւծներու գլուխներու պէս էին. կրակ, ծուխ եւ ծծումբ կ՚ելլէին անոնց բերանէն:
- 18 Այս երեք (պատուհաս) ներէն մարդոց մէկ երրորդը սպաննուեցաւ, այսինքն՝ կրակէն, ծուխէն ու ծծումբէն, որոնք կ՚ելլէին անոնց բերանէն:
- 19 Որովհետեւ անոնց իշխանութիւնը իրենց բերաններուն եւ պոչերուն մէջ էր, քանի որ անոնց պոչերը նման էին օձերու, եւ ունէին գլուխներ՝ որոնցմով կը վնասէին:
- 20 Միւս մարդիկը՝ որ չսպաննուեցան այս պատուհասներէն, չապաշխարեցին իրենց ձեռքերուն գործերէն՝ որ չերկրպագեն դեւերուն, նաեւ ոսկիէ, արծաթէ, պղինձէ, քարէ ու փայտէ շինուած կուռքերուն, որոնք ո՛չ կրնան տեսնել, ո՛չ լսել, ո՛չ ալ քալել:
- 21 Նաեւ չապաշխարեցին ո՛չ իրենց մարդասպանութիւններէն, ո՛չ իրենց կախարդութիւններէն, ո՛չ իրենց պոռնկութենէն, ո՛չ ալ իրենց գողութիւններէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.