-
Արատքիս 16
- 1 Լսեցի տաճարէն հզօր ձայն մը՝ որ կ՚ըսէր եօթը հրեշտակներուն. «Գացէ՛ք, թափեցէ՛ք Աստուծոյ զայրոյթին (եօթը) սկաւառակները երկրի վրայ»:
- 2 Առաջին հրեշտակը գնաց եւ թափեց իր սկաւառակը երկրի վրայ. գէշ ու չարորակ պալար մը եղաւ այն մարդոց վրայ՝ որ ունէին գազանին դրոշմը, եւ անոնց վրայ՝ որ կ՚երկրպագէին անոր պատկերին:
- 3 Երկրորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը ծովուն վրայ. ջուրերը մեռած մարդու մը արիւնին պէս եղան, ու ծովուն մէջի բոլոր կենդանիները մեռան:
- 4 Երրորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը գետերուն եւ ջուրերու աղբիւրներուն վրայ, ու անոնք արիւն եղան:
- 5 Լսեցի ջուրերուն հրեշտակը՝ որ կ՚ըսէր. «Արդա՛ր ես, դուն՝ որ ես եւ որ էիր, ու սո՛ւրբ ես՝ որ ա՛յսպէս դատեցիր,
- 6 որովհետեւ անոնք թափեցին սուրբերուն եւ մարգարէներուն արիւնը. դուն արիւն խմել տուիր անոնց՝ քանի որ արժանի են»:
- 7 Ու զոհասեղանէն լսեցի՝ որ կ՚ըսէր. «Այո՛, Տէ՛ր, Ամենակա՛լ Աստուած, քու դատաստաններդ ճշմարիտ եւ արդար են»:
- 8 Չորրորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը արեւին վրայ,
- 9 ու զօրութիւն տրուեցաւ անոր՝ որ կրակով տօթակէզ ընէ մարդիկը: Մարդիկ տօթակէզ եղան սաստիկ տօթէն, եւ հայհոյեցին անունը Աստուծոյ՝ որ իշխանութիւն ունի այս պատուհասներուն վրայ. բայց չապաշխարեցին՝ որ փառք տան անոր:
- 10 Հինգերորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը գազանին գահին վրայ, ու անոր թագաւորութիւնը խաւարեցաւ: Ցաւէն՝ մարդիկ կը ծամէին իրենց լեզուն,
- 11 ու հայհոյեցին երկինքի Աստուծոյն՝ իրենց ցաւերուն եւ պալարներուն պատճառով. բայց չապաշխարեցին իրենց գործերէն:
- 12 Վեցերորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը Եփրատ մեծ գետին վրայ, ու անոր ջուրերը ցամքեցան, որպէսզի պատրաստուի արեւելքի թագաւորներուն ճամբան:
- 13 Տեսայ թէ վիշապին բերանէն, գազանին բերանէն եւ սուտ մարգարէին բերանէն դուրս ելան երեք անմաքուր ոգիներ՝ գորտերու նմանող:
- 14 Արդարեւ անոնք դեւերու ոգիներ էին, որ նշաններ կ՚ընէին ու կ՚երթային ամբողջ երկրագունդի թագաւորներուն, որպէսզի հաւաքեն զանոնք Ամենակալ Աստուծոյ այդ մեծ օրուան պատերազմին համար:
- 15 (Ահա՛ գողի պէս կու գամ. երանի՜ անոր՝ որ արթուն կը կենայ եւ կը պահէ իր հանդերձները, որպէսզի մերկ չշրջի ու իր անվայելչութիւնը չտեսնուի:)
- 16 Եւ հաւաքեցին զանոնք տեղ մը, որ եբրայերէն Արմագեդոն կը կոչուի:
- 17 Եօթներորդ հրեշտակը թափեց իր սկաւառակը օդին մէջ, ու երկինքի տաճարէն՝ գահէն հզօր ձայն մը ելաւ, որ կ՚ըսէր. «Եղա՛ւ»:
- 18 Եւ փայլակներ, ձայներ ու որոտումներ՝՝ եղան: Հզօր երկրաշարժ մըն ալ եղաւ. այդպիսի մեծ ու հզօր երկրաշարժ եղած չէր երկրի վրայ՝ մարդոց ըլլալէն ի վեր:
- 19 Մեծ քաղաքը երեք մաս եղաւ, եւ ազգերուն քաղաքները կործանեցան: Մեծ Բաբելոնը յիշուեցաւ Աստուծոյ առջեւ, որպէսզի տայ անոր իր զայրագին բարկութեան գինիին բաժակը:
- 20 Ամէն կղզի փախաւ, ու լեռները չգտնուեցան:
- 21 Գրեթէ տաղանդ մը կշռող խոշոր կարկուտ իջաւ երկինքէն՝ մարդոց վրայ. եւ մարդիկ հայհոյեցին Աստուծոյ՝ կարկուտի պատուհասին համար, որովհետեւ այդ պատուհասը չափազանց սաստիկ էր:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.