-
Մատթեայիս 11
- 1 Երբ Յիսուս աւարտեց պատուէր տալը իր տասներկու աշակերտներուն, մեկնեցաւ անկէ՝ սորվեցնելու եւ քարոզելու անոնց քաղաքներուն մէջ:
- 2 Երբ Յովհաննէս բանտին մէջ լսեց Քրիստոսի գործերուն մասին, իր աշակերտներէն երկուքը ղրկելով՝ ըսաւ անոր.
- 3 «Դո՞ւն ես ան՝ որ պիտի գար, թէ ուրիշի՛ մը սպասենք»:
- 4 Յիսուս պատասխանեց անոնց. «Գացէ՛ք եւ պատմեցէ՛ք Յովհաննէսի՝ ինչ որ կը լսէք ու կը տեսնէք.
- 5 կոյրերը կը տեսնեն, կաղերը կը քալեն, բորոտները կը մաքրուին, խուլերը կը լսեն, մեռելները յարութիւն կ՚առնեն, եւ աղքատներուն կ՚աւետարանուի:
- 6 Երանի՜ անոր՝ որ չի գայթակղիր իմ պատճառովս»:
- 7 Երբ անոնք մեկնեցան, Յիսուս սկսաւ բազմութիւններուն ըսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու գացիք անապատը. հովէն տատանող եղէ՞գ մը:
- 8 Հապա ի՞նչ տեսնելու գացիք. փափուկ հանդերձներ հագած մա՞րդ մը. ահա՛ փափուկ հանդերձներ կրողները՝ թագաւորներուն տուներն են:
- 9 Հապա ի՞նչ տեսնելու գացիք. մարգարէ՞ մը: Այո՛, կը յայտարարեմ ձեզի, մարգարէէ մըն ալ աւելի:
- 10 Որովհետեւ ասիկա՛ է ա՛ն՝ որուն մասին գրուած է. “Ահա՛ ես կը ղրկեմ իմ պատգամաւորս քու առջեւէդ. ան պիտի պատրաստէ ճամբադ՝ քու առջեւդ”:
- 11 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Կիներէ ծնածներուն մէջ՝ Յովհաննէս Մկրտիչէն աւելի մեծը ելած չէ”. սակայն երկինքի թագաւորութեան մէջ՝ ամենէն պզտիկը անկէ աւելի մեծ է:
- 12 Ու Յովհաննէս Մկրտիչին օրերէն մինչեւ հիմա՝ երկինքի թագաւորութիւնը ոյժո՛վ կ՚առնուի, եւ ուժեղնե՛րը կը յափշտակեն զայն.
- 13 որովհետեւ բոլոր Մարգարէներն ու Օրէնքը մարգարէացան մինչեւ Յովհաննէս:
- 14 Եթէ կ՚ուզէք ընդունիլ, անիկա՛ է Եղիան՝ որ պիտի գար:
- 15 Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ:
- 16 Բայց որո՞ւ նմանցնեմ այս սերունդը: Կը նմանի մանուկներու, որոնք հրապարակները նստելով՝ կը գոչեն իրենց ընկերներուն
- 17 եւ կ՚ըսեն. “Սրինգ նուագեցինք ձեզի՝ ու չպարեցիք, ողբացինք ձեզի՝ ու չհեծեծեցիք”:
- 18 Որովհետեւ Յովհաննէս եկաւ, ո՛չ կ՚ուտէր եւ ո՛չ կը խմէր, ու կ՚ըսէին. “Դեւ կայ անոր մէջ”:
- 19 Մարդու Որդին եկաւ, կ՚ուտէ եւ կը խմէ, ու կ՚ըսեն. “Ահա՛ շատակեր ու գինեսէր մարդ մը, մաքսաւորներու եւ մեղաւորներու բարեկամ”: Բայց իմաստութիւնը արդարացաւ իր զաւակներով»:
- 20 Այն ատեն սկսաւ կշտամբել այն քաղաքները՝ որոնց մէջ կատարուեր էին իր հրաշքներէն շատերը, քանի որ չապաշխարեցին.
- 21 «Վա՜յ քեզի՝ Քորազին, վա՜յ քեզի՝ Բեթսայիդա, որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք ձեր մէջ կատարուեցան, շատո՛նց ապաշխարած պիտի ըլլային քուրձով ու մոխիրով:
- 22 Բայց ձեզի կը յայտարարեմ, Տիւրոսի եւ Սիդոնի աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան ձեզի:
- 23 Իսկ դո՛ւն, Կափառնայում, որ բարձրացած ես մինչեւ երկինք, պիտի իջնես մինչեւ դժոխք, որովհետեւ եթէ Սոդոմի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք քու մէջդ կատարուեցան, տակաւին մնացած պիտի ըլլար մինչեւ այսօր:
- 24 Բայց կը յայտարարեմ ձեզի թէ Սոդոմացիներու երկրին աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան քեզի»:
- 25 Այդ ատեն Յիսուս ըսաւ. «Կը ներբողեմ քեզ, ո՛վ Հայր, Տէր երկինքի ու երկրի, որ այս բաները ծածկեցիր իմաստուններէն եւ խելացիներէն, ու յայտնեցիր երախաներո՛ւն:
- 26 Այո՛, Հա՛յր, որովհետեւ ա՛յսպէս հաճելի եղաւ քու առջեւդ:
- 27 Ամէն բան յանձնուեցաւ ինծի իմ Հօրմէս, եւ ո՛չ մէկը կը ճանչնայ Որդին՝ բայց միայն Հայրը, ու ո՛չ մէկը կը ճանչնայ Հայրը՝ բայց միայն Որդին, եւ ա՛ն՝ որուն Որդին փափաքի յայտնել:
- 28 Եկէ՛ք ինծի, դուք բոլորդ որ կը յոգնիք ու բեռնաւորուած էք, եւ ես պիտի հանգստացնեմ ձեզ:
- 29 Առէ՛ք իմ լուծս ձեր վրայ ու սորվեցէ՛ք ինձմէ՝ որ հեզ եմ եւ սիրտով խոնարհ, ու հանգստութիւն պիտի գտնէք ձեր անձերուն.
- 30 որովհետեւ իմ լուծս հեշտ է, եւ իմ բեռս՝ թեթեւ»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.