-
Ղուկաս 5
- 1 Երբ բազմութիւնը խռնուեցաւ անոր շուրջը՝ Աստուծոյ խօսքը լսելու համար, ինք Գեննեսարէթի ծովակին եզերքը կանգնած էր,
- 2 ու տեսաւ երկու նաւեր՝ որ ծովակին եզերքը կեցած էին, եւ ձկնորսները՝ անոնցմէ իջած՝ ուռկանները կը լուային:
- 3 Ինք մտաւ այդ նաւերէն մէկուն մէջ՝ որ Սիմոնինն էր, խնդրեց անկէ՝ որ քիչ մը ցամաքէն ծովուն մէջ տանի. ու նստելով նաւուն մէջ՝ կը սորվեցնէր բազմութիւններուն:
- 4 Երբ դադրեցաւ խօսելէն՝ ըսաւ Սիմոնի. «Յառա՛ջ տար նաւը՝ դէպի խորունկը, եւ նետեցէ՛ք ձեր ուռկանները՝ ձուկ որսալու»:
- 5 Սիմոն պատասխանեց անոր. «Վարդապե՛տ, ամբողջ գիշերը աշխատեցանք ու ոչինչ որսացինք. բայց կը նետեմ ուռկանը՝ քու խօսքիդ համար»:
- 6 Երբ ատիկա ըրին՝ մեծ քանակութեամբ ձուկ բռնեցին, եւ իրենց ուռկանը կը պատռտէր:
- 7 Նշան կ՚ընէին միւս նաւուն մէջ եղող իրենց ընկերակիցներուն, որ գան՝ օգնեն իրենց: Եկան ու երկու նաւերն ալ լեցուցին, եւ գրեթէ ընկղմելու մօտ էին:
- 8 Երբ Սիմոն Պետրոս տեսաւ, ինկաւ Յիսուսի ծունկերուն ու ըսաւ. «Տէ՛ր, հեռացի՛ր իմ քովէս, քանի որ ես մեղաւոր մարդ մըն եմ»:
- 9 Որովհետեւ այլայլած էր, ինչպէս նաեւ բոլոր իրեն հետ եղողները, իրենց բռնած ձուկերու առատութեան համար.
- 10 նոյնպէս ալ Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոս եւ Յովհաննէս, որոնք Սիմոնի ընկերներն էին: Յիսուս ըսաւ Սիմոնի. «Մի՛ վախնար, ասկէ ետք մարդո՛ց որսորդ՝՝ պիտի ըլլաս»:
- 11 Ու նաւերը ցամաք հանելով՝ թողուցին ամէն ինչ եւ հետեւեցան անոր:
- 12 Երբ ինք քաղաքի մը մէջ էր՝ ահա՛ մարդ մը, բորոտութեամբ լեցուն, տեսնելով Յիսուսը՝ ինկաւ երեսի վրայ, աղերսեց անոր եւ ըսաւ. «Տէ՛ր, եթէ ուզես՝ կրնա՛ս մաքրել զիս»:
- 13 Յիսուս երկարելով իր ձեռքը՝ դպաւ անոր ու ըսաւ. «Կ՚ուզե՛մ, մաքրուէ՛». եւ իսկոյն բորոտութիւնը գնաց անկէ:
- 14 Ինք պատուիրեց անոր՝ որ ո՛չ մէկուն ըսէ, հապա՝ ըսաւ. «Գնա՛, ցո՛յց տուր քեզ քահանային, եւ Մովսէսի պատուիրածին համաձայն՝ մատուցանէ՛ քու մաքրուելուդ ընծան, իբր վկայութիւն անոնց»:
- 15 Սակայն անոր համբաւը ա՛լ աւելի կը տարածուէր. ու մեծ բազմութիւններ կը համախմբուէին՝ մտիկ ընելու եւ բուժուելու իրենց հիւանդութիւններէն:
- 16 Բայց ինք կը քաշուէր ամայի տեղեր ու կ՚աղօթէր:
- 17 Օր մը՝ ինք կը սորվեցնէր, ու Փարիսեցիներ եւ Օրէնքի վարդապետներ նստած էին,- որոնք ժողվուած էին Գալիլեայի, Հրէաստանի ու Երուսաղէմի բոլոր գիւղերէն,- եւ Տէրոջ զօրութիւնը ներկայ էր բժշկելու համար՝՝:
- 18 Եւ ահա՛ քանի մը մարդիկ բերին անդամալոյծ մարդ մը՝ մահիճով, ու կը ջանային ներս մտցնել զայն եւ դնել անոր առջեւ:
- 19 Երբ բազմութեան պատճառով չկրցան ճամբայ գտնել՝ որ ներս մտցնեն զայն, ելան տանիքը, եւ կղմինտրներուն մէջէն՝ մահիճով իջեցուցին զայն մէջտեղը, Յիսուսի առջեւ:
- 20 Ան ալ՝ տեսնելով անոնց հաւատքը՝ ըսաւ անոր. «Մա՛րդ, մեղքերդ ներուած են քեզի»:
- 21 Դպիրներն ու Փարիսեցիները սկսան մտածել՝ ըսելով. «Ո՞վ է ասիկա՝ որ հայհոյութիւններ կ՚ըսէ: Ո՞վ կրնայ մեղքերը ներել՝ բացի Աստուծմէ՝՝»:
- 22 Երբ Յիսուս ըմբռնեց անոնց մտածումները՝ պատասխանեց անոնց. «Ի՞նչ կը մտածէք ձեր սիրտերուն մէջ:
- 23 Ո՞րը աւելի դիւրին է, “մեղքերդ ներուած են քեզի” ըսե՞լը, թէ՝ “ոտքի՛ ելիր ու քալէ՛” ըսելը:
- 24 Բայց որպէսզի գիտնաք թէ մարդու Որդին իշխանութիւն ունի՝ երկրի վրայ մեղքերը ներելու, (ըսաւ անդամալոյծին, ) քեզի՛ կ՚ըսեմ. “Ոտքի՛ ելիր, ա՛ռ մահիճդ ու գնա՛ տունդ”»:
- 25 Ան ալ անմի՛ջապէս կանգնեցաւ անոնց առջեւ, վրան առաւ ինչ բանի վրայ որ պառկած էր, եւ գնաց իր տունը՝ փառաբանելով Աստուած:
- 26 Բոլորը՝ հիացումով համակուած՝ փառաբանեցին Աստուած, ու վախով համակուած՝ կ՚ըսէին. «Այսօր արտակարգ բաներ տեսանք»:
- 27 Ատկէ ետք՝ մեկնեցաւ, եւ տեսաւ մաքսաւոր մը՝ որուն անունը Ղեւի էր. ան նստած էր մաքս ընդունելու տեղը: Ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»:
- 28 Ան ալ ձգեց ամէն ինչ, կանգնեցաւ եւ անոր հետեւեցաւ:
- 29 Ղեւի մեծ կոչունք մը սարքեց իր տան մէջ. ու մեծ բազմութիւն կար մաքսաւորներու եւ ուրիշներու, որ անոնց հետ սեղան նստած՝՝ էին:
- 30 Անոնց դպիրներն ու Փարիսեցիները կը տրտնջէին անոր աշակերտներուն դէմ՝ ըսելով. «Ինչո՞ւ կ՚ուտէք ու կը խմէք մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ»:
- 31 Յիսուս պատասխանեց անոնց. «Ո՛չ թէ առողջներուն բժիշկ պէտք է, հապա՝ հիւանդներուն:
- 32 Ես եկայ ո՛չ թէ արդարները կանչելու, հապա մեղաւորները՝ ապաշխարութեան»:
- 33 Անոնք ալ ըսին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները յաճախ ծոմ կը պահեն եւ աղերսանք կը մատուցանեն, նմանապէս Փարիսեցիներուն աշակերտները, բայց քուկիններդ կ՚ուտեն ու կը խմեն»:
- 34 Ան ալ ըսաւ անոնց. «Կրնա՞ք ծոմ պահել տալ հարսնեւորներուն՝ մինչ փեսան իրենց հետ է:
- 35 Բայց օրերը պիտի գան՝ երբ փեսան պիտի վերցուի իրենցմէ. ապա ա՛յդ օրերը ծոմ պիտի պահեն»:
- 36 Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Ո՛չ մէկը կը ձգէ նոր լաթի կտոր մը հին հանդերձի վրայ: Այլապէս՝ այդ նորը պատռուածք ալ կ՚ընէ, ու հինցածին հետ չի յարմարիր այդ նոր լաթէն եղած կտորը:
- 37 Նաեւ ո՛չ մէկը կը դնէ նոր գինին հին տիկերու մէջ: Այլապէս՝ նոր գինին կը պատռէ տիկերը. ինք կը թափի, ու տիկերը կը կորսուին:
- 38 Հապա նոր գինին դրուելու է նո՛ր տիկերու մէջ, որպէսզի երկուքն ալ պահուին:
- 39 Եւ ո՛չ մէկը հին գինին խմելէն ետք՝ իսկոյն կ՚ուզէ նորը, քանի որ կ՚ըսէ. “Հինը աւելի ախորժահամ է”»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.