-
Ղուկաս 24
- 1 Մէկշաբթի օրը՝ առտուն շատ կանուխ՝ եկան գերեզմանը, ու բերին այն բոյրերը՝ որ պատրաստած էին. ուրիշ ոմանք ալ եկան անոնց հետ:
- 2 Գտան քարը՝ գերեզմանէն մէկդի գլորուած,
- 3 ու ներս մտնելով՝ հոն չգտան Տէր Յիսուսի մարմինը:
- 4 Երբ մեծ տարակոյսի մէջ էին այս մասին, ահա՛ երկու մարդիկ՝ լուսափայլ տարազով՝ հասան անոնց:
- 5 Քանի վախցած ըլլալով՝ խոնարհեցուցին իրենց երեսները դէպի գետին, այդ մարդիկը ըսին անոնց. «Ինչո՞ւ ողջը կը փնտռէք մեռելներուն մէջ:
- 6 Ան հոս չէ, հապա յարութիւն առաւ. յիշեցէ՛ք թէ ի՛նչպէս խօսեցաւ ձեզի, երբ դեռ Գալիլեայի մէջ էր, ըսելով.
- 7 “Մարդու Որդին պէտք է որ մատնուի մեղաւոր մարդոց ձեռքը, խաչուի, եւ յարութիւն առնէ երրորդ օրը”»:
- 8 Այն ատեն յիշեցին անոր խօսքերը,
- 9 ու վերադառնալով գերեզմանէն՝ պատմեցին այս բոլորը տասնմէկին եւ ուրիշներու:
- 10 Այս կիներն էին՝ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննա, Յակոբոսի մայրը՝ Մարիամ, եւ անոնց հետ ուրիշներ ալ, որոնք պատմեցին այս բաները առաքեալներուն:
- 11 Սակայն ասոնց առջեւ զառանցանք թուեցան անոնց խօսքերը, ու չէին հաւատար անոնց:
- 12 Բայց Պետրոս կանգնեցաւ եւ վազեց դէպի գերեզմանը. ծռելով՝ տեսաւ թէ լաթերը առանձին դրուած էին, ու գնաց՝ ինքնիրեն զարմանալով այդ պատահածին վրայ:
- 13 Եւ ահա՛ նոյն օրը աշակերտներէն երկուքը կ՚երթային Էմմաւուս անունով գիւղ մը, որ Երուսաղէմէն վաթսուն ասպարէզ հեռու էր:
- 14 Անոնք կը խօսէին իրարու հետ այս բոլոր պատահարներուն մասին:
- 15 Մինչ անոնք կը խօսակցէին ու կը վիճաբանէին, Յիսուս ինք ալ՝ մօտենալով՝ կ՚երթար անոնց հետ.
- 16 բայց անոնց աչքերը ծածկուած էին, որպէսզի չճանչնան զինք:
- 17 Եւ ըսաւ անոնց. «Ինչի՞ մասին կը խօսակցիք՝ իրարու հետ քալելով, ու տրտում ալ էք»:
- 18 Անոնցմէ մէկը՝ որուն անունը Կղէովպաս էր, պատասխանեց անոր. «Միայն դո՞ւն ես որ՝ Երուսաղէմի մէջ պանդխտացած ըլլալով՝ չես գիտեր թէ ինչե՜ր պատահեցան հոն, այս օրերս»:
- 19 Ան ալ ըսաւ անոնց. «Ի՞նչ»: Անոնք ալ ըսին անոր. «Ինչ որ կը վերաբերի Նազովրեցի Յիսուսի, որ գործով ու խօսքով եղաւ զօրաւոր մարգարէ մը՝ Աստուծոյ եւ ամբողջ ժողովուրդին առջեւ.
- 20 ի՜նչպէս քահանայապետներն ու մեր պետերը մահուան մատնեցին զայն, եւ խաչեցին:
- 21 Իսկ մենք կը յուսայինք թէ ի՛նքն էր որ պիտի ազատագրէր Իսրայէլը: Բացի այս բոլորէն՝ այս երրորդ օրն է, որ այս բաները պատահեցան:
- 22 Նոյնիսկ մեր մէջէն քանի մը կիներ շշմեցուցին մեզ. անոնք առտու կանուխ գացին գերեզմանը,
- 23 ու չգտնելով անոր մարմինը՝ եկան եւ ըսին թէ հրեշտակներու տեսիլք ալ տեսան, որոնք ըսեր են թէ “ան ողջ է”:
- 24 Մեզմէ ոմանք ալ գացին գերեզմանը, ու ա՛յնպէս գտան՝ ինչպէս ըսին այդ կիները. սակայն չտեսան զինք»:
- 25 Ան ալ ըսաւ անոնց. «Ո՛վ յիմարներ եւ դանդաղամիտներ՝ հաւատալու այն բոլոր բաներուն, որ մարգարէները խօսեցան:
- 26 Միթէ Քրիստոս պէտք չէ՞ր այսպէս չարչարուէր, ու մտնէր իր փառքը»:
- 27 Եւ սկսելով Մովսէսէն ու բոլոր Մարգարէներէն՝՝, կը մեկնէր անոնց՝ ի՛նչ որ գրուած էր իր մասին բոլոր Գիրքերուն մէջ:
- 28 Երբ մօտեցան այն գիւղին՝ ուր կ՚երթային, ինք կը ձեւացնէր թէ պիտի երթար աւելի՛ հեռաւոր տեղ մը:
- 29 Բայց ստիպեցին զինք՝ ըսելով. «Մնացի՛ր մեր քով, որովհետեւ իրիկունը մօտ է եւ օրը՝ մթնցած»: Ու մտաւ՝ մնալու անոնց հետ:
- 30 Երբ սեղան նստաւ՝՝ անոնց հետ, առաւ հացը, օրհնեց, եւ կտրելով տուաւ անոնց:
- 31 Այն ատեն անոնց աչքերը բացուեցան ու ճանչցան զինք, իսկ ինք աներեւոյթ եղաւ անոնցմէ:
- 32 Անոնք ալ ըսին իրարու. «Մեր սիրտերը չէի՞ն բորբոքեր մեր ներսը՝ երբ ինք կը խօսէր ճամբան մեզի հետ, ու Գիրքերը կը բացատրէր մեզի»:
- 33 Եւ կանգնեցան, նոյն ժամուն վերադարձան Երուսաղէմ, ու համախմբուած գտան տասնմէկը եւ անոնց հետ եղողները,
- 34 որոնք կ՚ըսէին. «Ի՛րապէս Տէրը յարութիւն առաւ ու երեւցաւ Սիմոնի»:
- 35 Իրենք ալ պատմեցին ինչ որ պատահեցաւ ճամբան, եւ թէ ի՛նչպէս ինքզինք ճանչցուց իրենց՝ հացը կտրած ատեն:
- 36 Մինչ անոնք այսպէս կը խօսէին, Յիսուս ինք կայնեցաւ անոնց մէջտեղ ու ըսաւ անոնց. «Խաղաղութի՜ւն ձեզի»:
- 37 Բայց անոնք՝ սարսափած եւ վախցած՝ կը կարծէին թէ ոգի՛ մը կը տեսնեն:
- 38 Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ վրդոված էք, եւ ինչո՞ւ մտածումներ կը ծագին ձեր սիրտերուն մէջ:
- 39 Տեսէ՛ք ձեռքերս ու ոտքերս, որ ես ինքս եմ. շօշափեցէ՛ք զիս եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին ու ոսկորներ չ՚ունենար, ինչպէս կը տեսնէք զիս՝ որ ունիմ»:
- 40 Ասիկա ըսելով՝ ցուցուց անոնց ձեռքերն ու ոտքերը:
- 41 Երբ իրենց ուրախութենէն՝ տակաւին չէին հաւատար եւ զարմանքի մէջ էին, ըսաւ անոնց. «Կերակուր մը ունի՞ք հոս»:
- 42 Անոնք ալ կտոր մը խորոված ձուկ ու մեղրախորիսխ տուին իրեն:
- 43 Առաւ, կերաւ անոնց առջեւ,
- 44 եւ ըսաւ անոնց. «Ահա՛ւասիկ այն խօսքերը՝ որ ըսի ձեզի, երբ դեռ ձեզի հետ էի. “Պէտք է որ իրագործուին բոլոր բաները՝ որոնք գրուած են իմ մասիս Մովսէսի Օրէնքին մէջ, Մարգարէներուն մէջ եւ Սաղմոսներուն մէջ”»:
- 45 Այն ատեն բացաւ անոնց միտքերը՝ որպէսզի հասկնան Գիրքերը,
- 46 ու ըսաւ անոնց. «Ա՛յս գրուած է, եւ ա՛յսպէս պէտք էր որ Քրիստոս չարչարուէր, ու մեռելներէն յարութիւն առնէր երրորդ օրը.
- 47 եւ անոր անունով ապաշխարութիւն ու մեղքերու ներում քարոզուէր բոլոր ազգերուն մէջ՝ սկսելով Երուսաղէմէն:
- 48 Դո՛ւք էք այս բաներուն վկաները:
- 49 Եւ ահա՛ ես կը ղրկեմ ձեր վրայ իմ Հօրս խոստումը. բայց դուք կեցէ՛ք Երուսաղէմ քաղաքին մէջ, մինչեւ որ բարձրէն ղրկուած զօրութիւն հագնիք»:
- 50 Ու դուրս հանեց զանոնք՝ մինչեւ Բեթանիա, եւ իր ձեռքերը վերցնելով՝ օրհնեց զանոնք:
- 51 Մինչ կ՚օրհնէր զանոնք՝ զատուեցաւ անոնցմէ, ու վերացաւ երկինք:
- 52 Անոնք ալ երկրպագելով անոր՝ վերադարձան Երուսաղէմ մեծ ուրախութեամբ:
- 53 Եւ ամէն ատեն տաճարին մէջ էին, ու կը գովաբանէին եւ կ՚օրհնէին Աստուած: Ամէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.