-
Ղուկաս 10
- 1 Ասկէ ետք՝ Տէրը ուրիշ եօթանասուն ալ որոշեց, եւ իր առջեւէն երկու-երկու ղրկեց զանոնք բոլոր քաղաքներն ու տեղերը՝ ուր ինք պիտի երթար:
- 2 Եւ ըսաւ անոնց. «Հունձքը ի՛րապէս շատ է, բայց գործաւորները՝ քիչ. ուրեմն հունձքին Տէրո՛ջ աղերսեցէք, որ գործաւորներ ուղարկէ իր հունձքին:
- 3 Գացէ՛ք. ահա՛ ես կը ղրկեմ ձեզ իբր գառնուկներ՝ գայլերու մէջ:
- 4 Ձեզի հետ մի՛ առնէք՝՝ ո՛չ քսակ, ո՛չ պարկ, ո՛չ ալ կօշիկներ, ու ճամբան ո՛չ մէկը բարեւեցէք:
- 5 Որեւէ տուն որ մտնէք՝ նախ ըսէք. “Բարե՛ւ այս տան”:
- 6 Եթէ հոն բարեւի արժանի մարդ կայ, ձեր բարեւը պիտի հանգչի անոր վրայ. այլապէս՝ պիտի դառնայ ձեզի:
- 7 Մնացէ՛ք այդ տան մէջ, եւ կերէ՛ք ու խմեցէ՛ք անոնց քով, որովհետեւ գործաւորը արժանի է իր վարձքին. մի՛ երթաք տունէ տուն:
- 8 Որեւէ քաղաք որ մտնէք եւ ընդունին ձեզ, կերէ՛ք ի՛նչ որ հրամցնեն ձեզի:
- 9 Բուժեցէ՛ք անոր մէջի հիւանդները եւ ըսէ՛ք անոնց. “Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է ձեզի”:
- 10 Բայց որեւէ քաղաք որ մտնէք ու չընդունին ձեզ, երթալով անոր հրապարակները՝ ըսէ՛ք.
- 11 “Այն փոշին ալ՝ որ մեր ոտքերուն փակած է ձեր քաղաքէն, կը թօթուենք ձեզի. բայց սա՛ գիտցէ՛ք, որ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է ձեզի”:
- 12 Կը յայտարարեմ ձեզի. “Այն օրը Սոդոմի դատաստանը աւելի դիւրին պիտի ըլլայ, քան այդ քաղաքին”»:
- 13 «Վա՜յ քեզի, Քորազի՛ն, վա՜յ քեզի, Բեթսայիդա՛. որովհետեւ եթէ Տիւրոսի ու Սիդոնի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք կատարուեցան ձեր մէջ, շատո՛նց ապաշխարած պիտի ըլլային՝ քուրձով եւ մոխիրի մէջ նստելով:
- 14 Բայց դատաստանին օրը՝ աւելի դիւրին պիտի ըլլայ Տիւրոսի ու Սիդոնի, քան ձեզի:
- 15 Եւ դո՛ւն, Կափառնայո՛ւմ, որ բարձրացած ես մինչեւ երկինք, պիտի իջնես մինչեւ դժոխք:
- 16 Ա՛ն որ մտիկ կ՚ընէ ձեզի՝ մտիկ կ՚ընէ ինծի՛. իսկ ա՛ն որ կ՚անարգէ ձեզ՝ կ՚անարգէ զի՛ս, եւ ա՛ն որ կ՚անարգէ զիս՝ կ՚անարգէ զիս ղրկո՛ղը»:
- 17 Եօթանասուն աշակերտները վերադարձան ուրախութեամբ, եւ ըսին. «Տէ՛ր, քու անունովդ՝ դեւե՛րն ալ կը հպատակէին մեզի»:
- 18 Յիսուս ըսաւ անոնց. «Կը տեսնէի Սատանան, որ վար կ՚իյնար երկինքէն՝ փայլակի նման:
- 19 Ահա՛ ձեզի իշխանութիւն կու տամ՝ կոխելու օձերու, կարիճներու, եւ թշնամիին ամբողջ զօրութեան վրայ. բնա՛ւ բան մը պիտի չվնասէ ձեզի:
- 20 Բայց դուք մի՛ ուրախանաք՝ որ չար ոգիները կը հպատակին ձեզի. այլ մանաւանդ ուրախացէ՛ք՝ որ ձեր անունները գրուած են երկի՛նքը»:
- 21 Այդ նոյն ժամուն՝ Յիսուս Հոգիով ցնծաց եւ ըսաւ. «Կը ներբողեմ քեզ, Հա՜յր, Տէր երկինքի ու երկրի, որ այս բաները ծածկեցիր իմաստուններէն եւ խելացիներէն, ու յայտնեցիր երախաներո՛ւն: Այո՛, Հա՜յր, որովհետեւ ա՛յսպէս հաճելի եղաւ քու առջեւդ:
- 22 Ամէն բան յանձնուեցաւ ինծի՝ իմ Հօրմէս, ու ո՛չ մէկը գիտէ թէ ո՛վ է Որդին, բայց միայն՝ Հայրը, եւ թէ ո՛վ է Հայրը, բայց միայն՝ Որդին, եւ ա՛ն՝ որուն Որդին փափաքի յայտնել»:
- 23 Աշակերտներուն դառնալով՝ առանձին ըսաւ. «Երանի՜ այն աչքերուն՝ որ կը տեսնեն ձեր տեսածները.
- 24 արդարեւ կը յայտարարեմ ձեզի. “Շատ մարգարէներ ու թագաւորներ ուզեցին տեսնել ձեր տեսածները՝ բայց չտեսան, եւ լսել ձեր լսածները՝ բայց չլսեցին”»:
- 25 Ահա՛ օրինական մը կանգնեցաւ, ու փորձելով զայն՝ ըսաւ. «Վարդապե՛տ, ի՞նչ ընեմ՝ որ ժառանգեմ յաւիտենական կեանքը»:
- 26 Ան ալ ըսաւ անոր. «Ի՞նչ գրուած է Օրէնքին մէջ, ի՞նչպէս կը կարդաս»:
- 27 Ան պատասխանեց. «Սիրէ՛ Տէրը՝ քու Աստուածդ՝ ամբողջ սիրտովդ, ամբողջ անձովդ, ամբողջ զօրութեամբդ եւ ամբողջ միտքովդ, ու ընկերդ՝ քու անձիդ՝՝ պէս»:
- 28 Ինք ալ ըսաւ անոր. «Շիտա՛կ պատասխանեցիր, ըրէ՛ ատիկա՝ ու պիտի ապրիս»:
- 29 Իսկ ան՝ ուզելով արդարացնել ինքզինք՝ ըսաւ Յիսուսի. «Բայց ո՞վ է իմ ընկերս»:
- 30 Յիսուս պատասխանեց. «Մէկը Երուսաղէմէն Երիքով կ՚իջնէր եւ աւազակներու ձեռքը ինկաւ, որոնք մերկացուցին զայն, վիրաւորելով կիսամեռ թողուցին ու գացին:
- 31 Պատահեցաւ որ քահանայ մը իջնէ այդ ճամբայէն. տեսնելով զայն՝ միւս կողմէն անցաւ:
- 32 Նմանապէս Ղեւտացի մը հասնելով այդ տեղը՝ գնաց եւ տեսաւ, ու միւս կողմէն անցաւ:
- 33 Բայց Սամարացի մը՝ որ կը ճամբորդէր, եկաւ անոր քով, եւ տեսնելով զայն՝ գթաց:
- 34 Մօտեցաւ, փաթթեց անոր վէրքերը, վրան ձէթ ու գինի թափելով եւ իր գրաստին վրայ դնելով՝ տարաւ զայն պանդոկ մը, ու հոգ տարաւ անոր:
- 35 Հետեւեալ օրը՝ երբ կը մեկնէր անկէ, հանեց երկու դահեկան, տուաւ պանդոկապետին եւ ըսաւ անոր. «Հո՛գ տար ատոր, ու ի՛նչ որ աւելի ծախսես՝ պիտի վճարեմ քեզի երբ վերադառնամ»:
- 36 Ուրեմն այս երեքէն ո՞վ կը կարծես թէ ընկերը եղաւ աւազակներու ձեռքը ինկողին»:
- 37 Ան ալ ըսաւ. «Ա՛ն՝ որ կարեկցեցաւ անոր»: Ուստի Յիսուս ըսաւ անոր. «Գնա՛, դո՛ւն ալ նոյնպէս ըրէ»:
- 38 Երբ անոնք կ՚երթային՝ ինք գիւղ մը մտաւ, եւ կին մը՝ Մարթա անունով՝ ընդունեց զայն իր տունը:
- 39 Ան քոյր մը ունէր՝ որուն անունը Մարիամ էր. ան եկաւ, նստաւ Յիսուսի ոտքերուն քով, եւ մտիկ կ՚ընէր անոր խօսքերը:
- 40 Բայց Մարթա շատ զբաղած էր սպասարկութեամբ: Եկաւ անոր քով ու ըսաւ. «Տէ՛ր, հոգ չե՞ս ըներ՝ որ քոյրս մինակ ձգեց զիս սպասարկութեան մէջ. ուրեմն ըսէ՛ իրեն՝ որ օգնէ ինծի»:
- 41 Յիսուս պատասխանեց անոր. «Մարթա՛, Մարթա՛, դուն շատ բաներու համար կը մտահոգուիս եւ իրար կ՚անցնիս.
- 42 բայց մէ՛կ բան պէտք է, ու Մարիամ ընտրեց այդ լաւ բաժինը, որ պիտի չառնուի իրմէ»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.