-
Գաղատացիներին 3
- 1 Ո՛վ անմիտ Գաղատացիներ, ո՞վ ձեզ հմայեց, մինչդեռ ձեր մէջ, ձեր աչքերուն առջեւ Յիսուս Քրիստոս նախապէս նկարագրուեցաւ՝ խաչուած:
- 2 Սա՛ միայն կ՚ուզեմ սորվիլ ձեզմէ.- դուք Հոգին ստացաք Օրէնքին գործերո՞վ թէ հաւատքին հնազանդելով:
- 3 Այդքան անմի՞տ էք. Հոգիով սկսաք, եւ հիմա մարմինո՞վ կ՚աւարտէք:
- 4 Զո՞ւր տեղը այդքան չարչարուեցաք (եթէ զուր տեղն ալ ըլլար):
- 5 Ուրեմն ա՛ն՝ որ ձեզի Հոգին կը հայթայթէ ու ձեր մէջ հրաշքներ կը գործէ, միթէ ձեր կատարած Օրէնքի գործերո՞ւն համար կ՚ընէ, թէ հաւատքի հնազանդութեան համար.
- 6 ինչպէս Աբրահամ հաւատաց Աստուծոյ, եւ ատիկա արդարութիւն սեպուեցաւ անոր:
- 7 Ուրեմն գիտցէ՛ք թէ անոնք որ հաւատքէն են՝ անո՛նք են Աբրահամի որդիները:
- 8 Գիրքը, նախատեսելով թէ Աստուած հեթանոսները պիտի արդարացնէ հաւատքի միջոցով, նախապէս աւետեց Աբրահամի՝ ըսելով. «Քեզմո՛վ պիտի օրհնուին բոլոր ազգերը»:
- 9 Ուստի անոնք որ հաւատքէն են՝ կ՚օրհնուին հաւատացեալ Աբրահամի հետ:
- 10 Որովհետեւ բոլոր անոնք որ Օրէնքին գործերէն են՝ անէծքի տակ են, քանի որ գրուած է. «Անիծեա՛լ ըլլայ ո՛վ որ չի յարատեւեր Օրէնքի գիրքին բոլոր գրուածներուն մէջ՝ զանոնք գործադրելու համար»:
- 11 Իսկ բացայայտ է թէ ո՛չ մէկը կ՚արդարանայ Աստուծոյ առջեւ Օրէնքով, քանի որ “արդարը հաւատքո՛վ պիտի ապրի”:
- 12 Բայց Օրէնքը հաւատքէն չէ, հապա՝ “այն մարդը որ կը գործադրէ զանոնք՝ պիտի ապրի անոնցմով”:
- 13 Քրիստոս փրկանքով գնեց մեզ Օրէնքի անէծքէն՝ մեզի համար անիծուելով, (որովհետեւ գրուած է. «Անիծեա՛լ է ո՛վ որ փայտէն կը կախուի»)
- 14 որպէսզի Աբրահամի օրհնութիւնը գայ հեթանոսներուն վրայ՝ Քրիստոս Յիսուսի միջոցով. որպէսզի մե՛նք ալ ստանանք Հոգիին խոստումը՝ հաւատքի միջոցով:
- 15 Մարդոց սովորութեան համաձայն կը խօսիմ, եղբայրնե՛ր: Նոյնիսկ մարդո՛ւ մը վաւերացուցած կտակը ո՛չ մէկը կը ջնջէ, կամ ալ անոր վրայ ուրիշ բան մը կ՚աւելցնէ:
- 16 Ուրեմն խոստումները եղան Աբրահամի՛ եւ անոր զարմին: Չ՚ըսեր. «Եւ քու զարմերուդ», այսինքն՝ շատերո՛ւ: Հապա կը խօսի մէ՛կ զարմի մասին. «Եւ քու զարմիդ», որ Քրիստո՛ս է:
- 17 Բայց սա՛ կ՚ըսեմ. այն ուխտը՝ որ նախապէս Աստուծմէ վաւերացուեցաւ Քրիստոսով, չի կրնար չորս հարիւր երեսուն տարի ետք անվաւեր դառնալ Օրէնքէն՝ խոստումը ոչնչացնելով:
- 18 Որովհետեւ եթէ ժառանգութիւնը Օրէնքէն է, ուրեմն ա՛լ խոստումէն չէ. բայց Աստուած խոստումո՛վ շնորհեց զայն Աբրահամի:
- 19 Հապա ինչո՞ւ տրուեցաւ Օրէնքը: Ան աւելցաւ՝ օրինազանցութիւնները յայտնելու համար, (մինչեւ որ գար այն զարմը՝ որուն եղած էր խոստումը,) եւ հրեշտակներու կողմէ պատուիրուեցաւ միջնորդի մը ձեռքով:
- 20 Իսկ միջնորդը՝ միայն մէ՛կ անձի միջնորդ չէ. սակայն Աստուած մէկ է:
- 21 Ուրեմն Օրէնքը հակառա՞կ է Աստուծոյ խոստումներուն: Ամե՛նեւին. քանի որ եթէ տրուած ըլլար այնպիսի Օրէնք մը՝ որ կարենար կեանք տալ, այն ատեն ի՛րապէս արդարութիւնը Օրէնքով կ՚ըլլար:
- 22 Բայց Գիրքը բոլորը փակեց մեղքի տակ, որպէսզի Յիսուս Քրիստոսի հաւատքով եղած խոստումը տրուի հաւատացեալներուն:
- 23 Բայց հաւատքին գալէն առաջ՝ Օրէնքին տակ պահպանուած էինք, փակուած այն հաւատքէն՝ որ յետագային պիտի յայտնուէր:
- 24 Հետեւաբար Օրէնքը եղաւ մեր դաստիարա՛կը՝ մեզ առաջնորդելու Քրիստոսի, որպէսզի մենք հաւատքո՛վ արդարանանք:
- 25 Բայց հաւատքին գալէն ետք՝ այլեւս դաստիարակի տակ չենք,
- 26 որովհետեւ դուք բոլորդ Աստուծոյ որդիներ էք՝ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքով.
- 27 քանի որ դուք բոլորդ՝ որ Քրիստոսով մկրտուեցաք, Քրիստո՛սը հագաք:
- 28 Ա՛լ ո՛չ Հրեայ կայ, ո՛չ Յոյն. ո՛չ ստրուկ կայ, ո՛չ ազատ. ո՛չ արու կայ, ո՛չ էգ. որովհետեւ դուք բոլորդ մէկ էք Քրիստոս Յիսուսով:
- 29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զարմն էք, եւ խոստումին համաձայն՝ ժառանգորդներ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.