-
Գաղատացիներին 4
- 1 Բայց այնքան ատեն որ ժառանգորդը մանուկ է, կ՚ըսեմ թէ ոչինչով կը տարբերի ստրուկէ մը, թէպէտ բոլորին տէրն է.
- 2 հապա խնամակալներու եւ հոգատարներու հեղինակութեան տակ է՝ մինչեւ հօրը ճշդած պայմանաժամը:
- 3 Նոյնպէս ալ մենք, երբ մանուկ էինք, աշխարհի սկզբունքներուն տակ ստրուկ էինք:
- 4 Բայց երբ ժամանակը լրումին հասաւ, Աստուած ղրկեց իր Որդին՝ որ կնոջմէ ծնաւ եւ Օրէնքին տակ մտաւ,
- 5 որպէսզի փրկանքով գնէ Օրէնքին տակ եղողները. որպէսզի մենք որդեգրութի՛ւնը ստանանք:
- 6 Եւ քանի որ դուք որդիներ էք, Աստուած ձեր սիրտերուն մէջ ղրկեց իր Որդիին Հոգին, որ կ՚աղաղակէ. «Աբբա՛, Հա՛յր»:
- 7 Հետեւաբար ա՛լ ստրուկ չես, հապա՝ որդի. ու եթէ որդի, ուրեմն՝ Աստուծոյ ժառանգորդը Քրիստոսի միջոցով:
- 8 Ուրեմն այն ատեն երբ չէիք ճանչնար Աստուած, կը ծառայէիք անոնց՝ որ բնութեամբ աստուածներ չէին:
- 9 Սակայն հիմա որ ճանչցաք Աստուած, կամ մա՛նաւանդ՝ ճանչցուեցաք Աստուծմէ, ի՞նչպէս կը վերադառնաք այն տկար եւ աղքատ սկզբունքներուն, որոնց դարձեալ կ՚ուզէք ստրուկ ըլլալ:
- 10 Կը պահէք օրերը, ամիսները, ժամանակներն ու տարիները.
- 11 կը վախնամ ձեզի համար, որ գուցէ զուր տեղը աշխատած ըլլամ ձեր վրայ:
- 12 Եղբայրնե՛ր, կ՚աղերսե՛մ ձեզի, ինծի՛ պէս եղէք, որովհետեւ ես ալ ձեզի պէս եղայ. դուք բնա՛ւ վնասած չէք ինծի:
- 13 Դուք գիտէք թէ ի՛նչպէս՝ մարմինիս տկարութեամբ՝ աւետարանեցի ձեզի առաջին անգամ.
- 14 բայց մարմինիս վրայ կրած փորձութիւնս չանարգեցիք, ո՛չ ալ պժգացիք. հապա Աստուծոյ հրեշտակի մը պէս ընդունեցիք զիս, Քրիստոս Յիսուսի պէս:
- 15 Ուստի ո՞ւր է՝՝ ձեր այդ ատենուան երանութիւնը. քանի որ ես կը վկայեմ ձեզի թէ եթէ կարելի ըլլար՝ ձեր աչքե՛րը պիտի խլէիք եւ զանոնք ինծի տայիք:
- 16 Միթէ ձեր թշնամի՞ն եղայ՝ ձեզի ճշմարտութիւնը խօսելով:
- 17 Անոնք նախանձախնդիր են ձեզի հանդէպ, բայց ո՛չ բարի նպատակով. նոյնիսկ կ՚ուզեն մեզ վտարել, որպէսզի նախանձախնդիր ըլլաք իրե՛նց հանդէպ:
- 18 Սակայն լաւ է նախանձախնդիր ըլլալ բարիին հանդէպ՝ ամէ՛ն ատեն, եւ ո՛չ թէ միայն երբ ձեր մէջ ներկայ եմ:
- 19 Որդեակնե՛րս, ձեզի համար դարձեալ երկունքի ցաւ կը քաշեմ, մինչեւ որ Քրիստոս ձեր մէջ կերպաւորուի:
- 20 Կ՚ուզէի հիմա ձեր մէջ ներկայ ըլլալ ու շեշտս փոխել, որովհետեւ ձեր մասին վարանումի մէջ եմ:
- 21 Ըսէ՛ք ինծի, դուք որ կ՚ուզէք Օրէնքին տակ ըլլալ, Օրէնքը չէ՞ք լսեր.
- 22 որովհետեւ գրուած է թէ Աբրահամ երկու որդի ունէր, մէկը՝ աղախինէն, միւսը՝ ազատ կնոջմէն:
- 23 Բայց ա՛ն որ աղախինէն էր՝ մարմինին համեմատ ծնած էր, իսկ ա՛ն որ ազատ կնոջմէն էր՝ խոստումով:
- 24 Ասոնց մեկնութիւնը այլաբանօրէն կ՚ըլլայ, քանի որ ասոնք երկու Ուխտերն են. մէկը՝ Սինա լեռնէն, որ Հագա՛րն է, ստրկութեա՛ն համար կը ծնանի.
- 25 որովհետեւ Հագար՝ Սինա լեռն է, Արաբիայի մէջ, ու կը համապատասխանէ այժմու Երուսաղէմին, եւ ստրկութեան մէջ է իր զաւակներուն հետ:
- 26 Բայց վերին Երուսաղէմը, որ մեր բոլորին մայրն է, ազատ է:
- 27 Արդարեւ գրուած է. «Ուրախացի՛ր, չծնանող ամո՛ւլ. պոռթկա՛ ցնծութեամբ եւ գոչէ՛, երկունքի ցաւ չքաշո՛ղ. որովհետեւ լքեալին զաւակները շա՛տ աւելի են՝ քան ամուսին ունեցողին զաւակները»:
- 28 Ուրեմն մենք, եղբայրնե՛ր, Իսահակի պէս խոստումի զաւակներ ենք:
- 29 Բայց ինչպէս այն ատեն մարմինին համեմատ ծնածը կը հալածէր ան՝ որ Հոգիին համեմատ ծնած էր, նոյնպէս ալ հիմա:
- 30 Սակայն ի՞նչ կ՚ըսէ Գիրքը. «Վտարէ՛ այդ աղախինը եւ անոր որդին, քանի որ աղախինին որդին ժառանգորդ պիտի չըլլայ ազատ կնոջ որդիին հետ»:
- 31 Ուրեմն, եղբայրնե՛ր, մենք աղախինին զաւակները չենք, հապա՝ ազատ կնոջ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.