-
Եբրայեցիներին 9
- 1 Արդարեւ առաջին ուխտն ալ ունէր պաշտամունքի կանոններ, նաեւ աշխարհային սրբարան մը.
- 2 որովհետեւ խորան մը կառուցանուած էր: Առաջինը, որուն մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջադրութեան հացը, Սրբութիւն կը կոչուէր:
- 3 Իսկ երկրորդ վարագոյրին ետեւ կար խորան մը՝ որ Սրբութիւններու սրբութիւն կը կոչուէր.
- 4 անոր մէջ էին ոսկիէ բուրվառը եւ ամէն կողմէ ոսկեպատ ուխտին տապանակը, որուն մէջ կային ոսկիէ սափորը՝ մանանայով լեցուն, Ահարոնի գաւազանը՝ որ ծաղկեցաւ, եւ ուխտին տախտակները:
- 5 Անոր վրայ ալ՝ փառքի քերովբէները, որ հովանի կ՚ընէին Քաւութեան վրայ: Այս մասին հիմա մանրամասն խօսելու կարիք չկայ:
- 6 Ասոնք այսպէս կառուցանուած ըլլալով, քահանաները ամէն ատեն կը մտնէին առաջին խորանը՝ պաշտամունք կատարելու:
- 7 Իսկ միայն քահանայապետը կը մտնէր երկրորդին մէջ, տարին մէ՛կ անգամ. բայց ո՛չ առանց արիւնի, որ կը մատուցանէր իրեն համար, նաեւ ժողովուրդին անգիտութեան մեղքերուն համար:
- 8 Սուրբ Հոգին սա՛ կը բացայայտէր, թէ սրբարանին ճամբան յայտնաբերուած չէր, քանի դեռ կը կենար առաջին խորանը,
- 9 որ նախատիպար մըն էր ներկայ ատենին համար: Անոր մէջ կը մատուցանուէին ընծաներ ու զոհեր, որոնք չէին կրնար կատարեալ ընել պաշտամունք կատարողը՝ խղճմտանքին հանդէպ. հապա՝ կերակուրներով, խմելիքներով
- 10 եւ տարբեր լուացումներով՝ միայն մարմնաւոր կանոններ էին, որոնք կը պարտադրուէին մինչեւ ուղղումի ատենը:
- 11 Բայց երբ Քրիստոս եկաւ իբր գալիք բարիքներու Քահանայապետ, անցաւ աւելի մեծ ու կատարեալ խորանին մէջէն՝ որ անձեռակերտ է, (այսինքն՝ այս արարչութենէն չէ,)
- 12 եւ ի՛ր իսկ արիւնով - ո՛չ թէ նոխազներու եւ զուարակներու արիւնով - մէ՛կ անգամ ընդմիշտ մտաւ սրբարանը, յաւիտենական ազատագրութիւն ստանալով:
- 13 Որովհետեւ եթէ ցուլերուն ու նոխազներուն արիւնը, եւ պիղծերուն վրայ սրսկուող երինջին մոխիրը, կը սրբացնէին՝ մարմինի մաքրութեան համար,
- 14 ա՛լ ո՜րչափ աւելի Քրիստոսի արիւնը, որ յաւիտենական Հոգիին միջոցով մատուցանեց ինքզինք Աստուծոյ՝ իբր անարատ զոհ, պիտի մաքրէ ձեր խղճմտանքը մեռած գործերէն՝ պաշտելու համար ապրող Աստուածը:
- 15 Հետեւաբար ինք նոր ուխտին միջնորդն է, քանի որ իր մահը եղաւ առաջին ուխտին ժամանակ գործուած օրինազանցութիւններուն ազատագրութեան համար, որպէսզի կանչուածները ստանան յաւիտենական ժառանգութեան խոստումը:
- 16 Որովհետեւ հո՛ն՝ ուր կտակ մը կայ, հարկ է որ կտակարարը մեռնի:
- 17 Արդարեւ կտակը կը հաստատուի մահէն ետք. այլապէս ոյժ չունի՝ այնքան ատեն որ կտակարարը ողջ է:
- 18 Հետեւաբար առաջին ուխտն ալ չէր կրնար հաստատուիլ՝՝ առանց արիւնի.
- 19 քանի որ երբ Մովսէս ամբողջ ժողովուրդին հաղորդեց Օրէնքին բոլոր պատուէրները, ցուլերուն եւ նոխազներուն արիւնը առաւ ու նոյնինքն Գիրքին եւ ամբողջ ժողովուրդին վրայ սրսկեց՝ ջուրով, որդան կարմիր բուրդով ու զոպայով,
- 20 եւ ըսաւ. «Ա՛յս է արիւնը այն ուխտին՝ որ Աստուած հրահանգեց ձեզի»:
- 21 Ու խորանին վրայ, եւ պաշտօնին բոլոր առարկաներուն վրայ նոյնպէս սրսկեց արիւնը:
- 22 Օրէնքին համաձայն՝ գրեթէ ամէն բան կը մաքրուի արիւնով. եւ առանց արիւն թափելու՝ ներում չ՚ըլլար:
- 23 Ուրեմն հարկ էր որ երկնային բաներուն օրինակները մաքրուէին ասոնցմով, իսկ նոյնինքն երկնաւորները՝ ասոնցմէ լաւագոյն զոհերով:
- 24 Քանի որ Քրիստոս մտաւ ո՛չ թէ ձեռակերտ սրբարանը, որ ճշմարիտին կրկնատիպն էր, հապա նոյնինքն երկինքը, որպէսզի հիմա Աստուծոյ առջեւ երեւնայ մեզի համար.
- 25 ո՛չ ալ մտաւ՝ ինքզինք յաճախ իբր զոհ մատուցանելու համար, ինչպէս քահանայապետը՝ որ ամէն տարի սրբարանը կը մտնէ ուրիշին արիւնով.
- 26 այլապէս, պէտք էր որ յաճախ չարչարուէր՝ աշխարհի հիմնադրութենէն ի վեր: Բայց հիմա, դարերու վախճանին, մէ՛կ անգամ երեւցաւ՝ ջնջելու համար մեղքը ինքզինք զոհելով:
- 27 Եւ ինչպէս մարդոց վերապահուած է մէ՛կ անգամ մեռնիլ, իսկ անկէ ետք՝ դատաստանը,
- 28 նոյնպէս ալ Քրիստոս մէ՛կ անգամ իբր զոհ մատուցանուեցաւ՝ քաւելու համար շատերու մեղքերը, ու երկրորդ անգամ պիտի երեւնայ՝ առանց մեղքի, փրկելու համար անոնք՝ որ կը սպասեն իրեն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.