-
Եբրայեցիներին 7
- 1 Արդարեւ այս Մելքիսեդեկն էր, Սաղէմի թագաւորն ու Ամենաբարձր Աստուծոյ քահանան, որ դիմաւորեց Աբրահամը՝ երբ ան կը վերադառնար թագաւորներու կոտորածէն, եւ օրհնեց զայն.
- 2 Աբրահամ ալ տասանորդ տուաւ անոր իր բոլոր բաներէն: Ան նախ Արդարութեան թագաւոր է՝ թարգմանութեան համաձայն, ու յետոյ՝ նաեւ Սաղէմի թագաւոր, այսինքն՝ Խաղաղութեան թագաւոր:
- 3 Առանց հօր, առանց մօր, առանց ազգաբանութեան, ան ունի ո՛չ օրերու սկիզբ, ո՛չ ալ կեանքի վախճան. բայց նմանցուած է Աստուծոյ Որդիին եւ մշտնջենապէս կը մնայ քահանայ:
- 4 Ուրեմն տեսէ՛ք թէ ի՜նչ մեծ մէկն էր ան՝ որուն Աբրահամ նահապետն ալ տուաւ աւարին տասանորդը:
- 5 Արդարեւ Ղեւիի որդիներէն եղողները, որոնք քահանայութիւն կը ստանան, Օրէնքին համաձայն պատուէր ունին տասանորդ առնելու ժողովուրդէն, այսինքն՝ իրենց եղբայրներէն, թէպէտ անոնք Աբրահամի մէջքէն ելած են:
- 6 Բայց ա՛ն՝ որուն ազգաբանութիւնը անոնցմէ չէր, տասանորդ ստացաւ Աբրահամէն եւ օրհնեց խոստումները ունեցողը:
- 7 Իսկ առանց որեւէ հակաճառութեան՝ կրտսե՛րը կ՚օրհնուի գերադասէն:
- 8 Հոս՝ մահկանացո՛ւ մարդիկ տասանորդ կը ստանան, բայց հոն կը ստանայ ա՛ն՝ որուն համար վկայուած է թէ կ՚ապրի:
- 9 Նաեւ կրնայ ըսուիլ թէ Ղեւի՛ ալ, որ տասանորդ կը ստանայ, տասանորդ տուաւ Աբրահամի միջոցով.
- 10 որովհետեւ տակաւին իր հօր մէջքն էր՝ երբ Մելքիսեդեկ դիմաւորեց զայն:
- 11 Ուրեմն, եթէ կատարելութիւնը Ղեւտացիներու քահանայութեամբ ըլլար, (քանի որ ժողովուրդը Օրէնքին տակ դրուեցաւ անոր ատենը,) ա՛լ ի՞նչ պէտք կար որ ուրի՛շ քահանայ մը ելլէր՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ, եւ չկոչուէր Ահարոնի կարգին համեմատ:
- 12 Արդարեւ՝ քահանայութեան փոփոխումով՝ հարկ էր որ փոփոխութիւն ըլլար նաեւ Օրէնքին:
- 13 Եւ իրաւ եղաւ, որովհետեւ ա՛ն՝ որուն մասին կ՚ըսուին այս բաները, կը պատկանէր ուրի՛շ տոհմի, որմէ ո՛չ մէկը մօտեցած էր զոհասեղանին.
- 14 քանի որ յայտնի է թէ մեր Տէրը սերած է Յուդայի տոհմէն: Իսկ այդ տոհմին մասին Մովսէս ոչինչ ըսաւ՝ քահանայութեան վերաբերեալ:
- 15 Ասիկա ա՛լ աւելի յայտնի է, քանի որ Մելքիսեդեկի նմանութեամբ ուրի՛շ քահանայ մը կ՚ելլէ,
- 16 որ եղած է ո՛չ թէ մարմնաւոր պատուէրի մը Օրէնքին համաձայն, հապա՝ անքակտելի կեանքի մը զօրութեան համեմատ:
- 17 Որովհետեւ կը վկայէ. «Դուն յաւիտեան քահանայ ես՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ»:
- 18 Արդարեւ նախկին պատուէրը կը ջնջուի իր տկարութեան ու անշահեկանութեան համար,
- 19 (որովհետեւ Օրէնքը ոչի՛նչ կատարեալ ըրաւ,) եւ անոր տեղ կը մտնէ լաւագոյն յոյս մը՝ որով կը մօտենանք Աստուծոյ:
- 20 Եւ քանի որ ասիկա չեղաւ առանց երդումի, (որովհետեւ անոնք քահանայ եղած են առանց երդումի,
- 21 իսկ ասիկա՝ երդումով, անո՛ր միջոցով՝ որ ըսաւ իրեն. «Տէրը երդում ըրեր է ու պիտի չզղջայ. “Դուն յաւիտեան քահանայ ես՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ”»,)
- 22 Յիսուս երաշխաւոր եղաւ լաւագոյն ուխտի մը:
- 23 Ի՛րապէս շատ եղած են քահանաները, քանի որ մահը կ՚արգիլէր որ անոնք միշտ մնան:
- 24 Բայց ասիկա ունի անփոփոխ քահանայութիւն, որովհետեւ յաւիտեան կը մնայ:
- 25 Ուստի կարող ալ է կատարելապէս փրկել անոնք՝ որ իրմով կու գան Աստուծոյ. որովհետեւ ինք միշտ կ՚ապրի՝ անոնց բարեխօս ըլլալու համար:
- 26 Արդարեւ ճիշդ այսպիսի քահանայապետ մը կը պատշաճէր մեզի, սուրբ, անմեղ, անարատ, մեղաւորներէն զատուած ու երկինքէն աւելի վեր բարձրացած:
- 27 Անոր հարկաւոր չէ ամէն օր զոհ մատուցանել՝ միւս քահանայապետներուն պէս, նախ իր մեղքերուն համար, յետոյ ժողովուրդին մեղքերուն համար. որովհետեւ ինք ըրաւ ասիկա մէ՛կ անգամ ընդմիշտ՝ մատուցանելով ինքզինք:
- 28 Արդարեւ՝ Օրէնքը քահանայապետ կը նշանակէ տկարութիւն ունեցող մարդիկ, բայց երդումին խօսքը՝ որ Օրէնքէն ետք էր՝ Որդի՛ն, որ կատարեալ եղած է յաւիտեան:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.