-
Եբրայեցիներին 12
- 1 Ուստի մե՛նք ալ, քանի որ շրջապատուած ենք ա՛յսչափ շատ վկաներու բազմութեամբ, թօթափե՛նք ամէն ծանրաբեռնում, եւ մեղքը՝ որ դիւրաւ կը պաշարէ մեզ, ու համբերութեա՛մբ վազենք մեզի առաջարկուած մրցարշաւը՝
- 2 նայելով Յիսուսի, մեր հաւատքի ռահվիրային եւ իրագործողին. իրեն առաջարկուած ուրախութեան համար՝ ան տոկաց խաչին, արհամարհեց ամօթը, ու բազմեցաւ Աստուծոյ գահին աջ կողմը:
- 3 Արդարեւ մտածեցէ՛ք անոր մասին, որ տոկաց մեղաւորներուն իրեն դէմ ա՛յսպէս հակաճառելուն, որպէսզի ձեր անձերը չթուլնան ու չպարտասին:
- 4 Տակաւին արիւն թափելու չափ չդիմադրեցիք՝ պայքարելով մեղքին դէմ,
- 5 եւ մոռցաք այն յորդորը որ կը խօսի ձեզի հետ՝ որպէս թէ որդիներու հետ. «Որդեա՛կս, մի՛ անտեսեր Տէրոջ պատիժը, ու մի՛ պարտասիր՝ երբ կշտամբուիս իրմէ:
- 6 Որովհետեւ Տէրը կը պատժէ իր սիրածը, եւ կը խարազանէ ամէն որդի՝ որ կ՚ընդունի»:
- 7 Եթէ տոկաք պատիժի, Աստուած կը վերաբերի ձեզի հետ՝ իբր որդիներ. քանի որ ո՞վ է այն որդին՝ որուն հայրը չի պատժեր զինք:
- 8 Իսկ եթէ ըլլաք առանց պատիժի՝ որուն բոլորը բաժնեկից են, ուրեմն ապօրինի զաւակ էք, եւ ո՛չ թէ հարազատ որդի:
- 9 Յետոյ՝ երբ մեր մարմնաւոր հայրերը կը պատժէին մեզ, կը պատկառէինք անոնցմէ. շա՛տ աւելի պիտի չհպատակի՞նք հոգիներուն Հօր՝ որ ապրինք:
- 10 Արդարեւ անոնք քիչ օրեր կը պատժէին մեզ՝ իրենց դատումին համաձայն. բայց Աստուած՝ մեր օգուտին համար, որպէսզի բաժին ստանանք իր սրբութենէն:
- 11 Ո՛չ մէկ պատիժ նոյն պահուն կը թուի ուրախարար, հապա՝ տրտմարար. բայց յետոյ կու տայ արդարութեան խաղաղարար պտուղը՝ անով կրթուածներուն:
- 12 Ուստի հաստատեցէ՛ք թուլցած ձեռքերն ու կթոտ ծունկերը,
- 13 եւ պատրաստեցէ՛ք ուղիղ արահետներ՝ ձեր ոտքերուն համար, որպէսզի ո՛վ որ կաղ է՝ չխոտորի, այլ փոխարէնը բժշկուի:
- 14 Հետամո՛ւտ եղէք խաղաղութեան՝ բոլորին հետ, եւ սրբութեան՝ առանց որուն ո՛չ մէկը պիտի տեսնէ Տէրը:
- 15 Ուշադի՛ր եղէք՝ որ ո՛չ մէկը զրկուի Աստուծոյ շնորհքէն. դառնութեան արմատ մը բուսնելով՝ թող չվրդովէ ձեզ, եւ շատեր չպղծուին անով:
- 16 Ո՛չ մէկը թող ըլլայ պոռնկող, կամ սրբապիղծ՝ Եսաւի պէս, որ մէկ կերակուրի համար ծախեց իր անդրանկութեան իրաւունքը:
- 17 Քանի որ գիտէք թէ յետոյ՝ երբ ուզեց ժառանգել օրհնութիւնը՝ մերժուեցաւ, թէպէտ փնտռեց զայն արցունքով, որովհետեւ իր ապաշխարութիւնը անօգուտ եղաւ՝՝:
- 18 Արդարեւ դուք մօտեցած չէք շօշափելի լերան՝ որ կը վառէր կրակով, ո՛չ ալ մթութեան, խաւարին ու մրրիկին,
- 19 եւ փողին շառաչին ու խօսքերուն ձայնին. զայն լսողները խնդրեցին որ այդ խօսքը այլեւս չըսուի իրենց:
- 20 (Արդարեւ չէին կրնար տոկալ այդ պատուէրին. «Եթէ նոյնիսկ անասուն մը դպչի լերան՝ պիտի քարկոծուի»:
- 21 Ա՛յնպէս ահարկու էր երեւոյթը՝ որ Մովսէս ըսաւ. «Սաստիկ կը զարհուրիմ ու կը դողամ»:)
- 22 Բայց դուք մօտեցած էք Սիոն լերան, ապրող Աստուծոյ քաղաքին՝ երկնային Երուսաղէմին, բիւրաւոր հրեշտակներու համաժողովին,
- 23 երկինքը արձանագրուած անդրանիկներու համախմբումին, Աստուծոյ՝ որ բոլորին Դատաւորն է, արդարներուն հոգիներուն՝ որոնք կատարելութեան հասած՝՝ են,
- 24 Յիսուսի՝ որ նոր ուխտի միջնորդն է, եւ սրսկումի արիւնին՝ որ կը խօսի Աբէլի արիւնէն աւելի լաւ:
- 25 Զգուշացէ՛ք որ չմերժէք ա՛ն՝ որ կը խօսի ձեզի. որովհետեւ եթէ պատիժէ չխուսափեցան անոնք՝ որ մերժեցին երկրի վրայ Աստուծոյ պատգամները տուողը, ո՜րչափ աւելի մենք՝ եթէ երես դարձնենք երկինքէն խօսողէն:
- 26 Այն ատեն անոր ձայնը շարժեց երկիրը, իսկ հիմա խոստացած է՝ ըսելով. «Անգա՛մ մըն ալ պիտի շարժեմ. ո՛չ միայն երկիրը, այլ նաեւ երկինքը»:
- 27 Այս «անգա՛մ մըն ալ» խօսքը կը բացայայտէ շարժուած բաներուն փոփոխութիւնը՝ իբր շինուած բաներ, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն:
- 28 Ուստի՝ ընդունած ըլլալով անշարժ թագաւորութիւն մը՝ շնորհակա՛լ ըլլանք, եւ պաշտե՛նք Աստուած իրեն հաճելի կերպով, ակնածանքով ու բարեպաշտութեամբ.
- 29 որովհետեւ մեր Աստուածը սպառող կրակ է:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.