-
Մատթեայիս 26
- 1 Երբ Յիսուս աւարտեց այս բոլոր խօսքերը, ըսաւ իր աշակերտներուն.
- 2 «Գիտէք թէ երկու օր ետք՝ Զատիկ պիտի ըլլայ, ու մարդու Որդին պիտի մատնուի՝ խաչուելու համար»:
- 3 Այն ատեն քահանայապետները, դպիրները եւ ժողովուրդին երէցները հաւաքուեցան գաւիթը քահանայապետին՝ որ Կայիափա կը կոչուէր,
- 4 ու խորհրդակցեցան նենգութեամբ բռնել Յիսուսը եւ սպաննել:
- 5 Բայց կ՚ըսէին. «Ո՛չ տօնին ատենը, որպէսզի աղմուկ չըլլայ ժողովուրդին մէջ»:
- 6 Երբ Յիսուս Բեթանիա էր, բորոտ Սիմոնի տունը,
- 7 կին մը՝ որ ունէր թանկարժէք օծանելիքի ալապաստրէ շիշ մը՝ եկաւ անոր ու թափեց զայն անոր գլուխին վրայ, երբ ան սեղան նստած էր:
- 8 Անոր աշակերտները տեսնելով՝ ընդվզեցան եւ ըսին. «Ինչո՞ւ այս վատնումը.
- 9 քանի որ այդ օծանելիքը կրնար սուղ գինով ծախուիլ ու աղքատներուն տրուիլ»:
- 10 Յիսուս հասկնալով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կ՚անհանգստացնէք կինը. ան լա՛ւ գործ մը ըրաւ ինծի:
- 11 Որովհետեւ ամէ՛ն ատեն ունիք աղքատները ձեզի հետ, բայց ամէն ատեն չունիք զիս:
- 12 Ա՛ն որ թափեց այդ օծանելիքը մարմինիս վրայ, ըրաւ իմ թաղումի՛ս համար:
- 13 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ամբողջ աշխարհի մէջ՝ ո՛ւր որ այս աւետարանը քարոզուի, ասոր ըրածն ալ պիտի պատմուի՝ իր յիշատակին համար”»:
- 14 Այն ատեն տասներկուքէն մէկը, որ կը կոչուէր Յուդա Իսկարիովտացի, գնաց քահանայապետներուն եւ ըսաւ.
- 15 «Ի՞նչ կ՚ուզէք տալ ինծի, որպէսզի մատնեմ զայն ձեզի»: Անոնք ալ խոստացան անոր երեսուն կտոր արծաթ:
- 16 Այդ ատենէն ետք պատեհութիւն կը փնտռէր, որպէսզի մատնէր զայն անոնց:
- 17 Բաղարջակերքի առաջին օրը՝ աշակերտները եկան Յիսուսի ու ըսին անոր. «Ո՞ւր կ՚ուզես որ պատրաստենք քեզի պէտք եղածը՝ զատիկը ուտելու համար»:
- 18 Ան պատասխանեց. «Գացէ՛ք քաղաքը՝ այսինչ մարդուն, եւ ըսէ՛ք անոր. “Վարդապետը կ՚ըսէ. "Ժամանակս մօտ է, քո՛ւ քովդ պիտի կատարեմ Զատիկը՝ աշակերտներուս հետ"”»:
- 19 Աշակերտներն ալ ըրին՝ ինչպէս Յիսուս հրամայեց իրենց, ու պատրաստեցին զատիկը:
- 20 Երբ իրիկուն եղաւ՝ սեղան նստաւ տասներկուքին հետ:
- 21 Մինչ կ՚ուտէին՝ ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ձեզմէ մէկը պիտի մատնէ զիս»:
- 22 Չափազանց տրտմեցան եւ անոնցմէ իւրաքանչիւրը սկսաւ ըսել անոր. «Տէ՛ր, միթէ ե՞ս եմ»:
- 23 Ան ալ պատասխանեց. «Ա՛ն որ ինծի հետ թաթխեց իր ձեռքը պնակին մէջ, անիկա՛ պիտի մատնէ զիս»:
- 24 Ի՛րապէս մարդու Որդին կ՚երթայ՝ ինչպէս գրուած է իր մասին, բայց վա՜յ այն մարդուն՝ որուն միջոցով մարդու Որդին կը մատնուի: Այդ մարդուն լաւ պիտի ըլլար՝ որ ծնած չըլլար»:
- 25 Յուդա, որ պիտի մատնէր զայն, պատասխանեց. «Վարդապե՛տ, միթէ ե՞ս եմ»: Ըսաւ անոր. «Դո՛ւն ըսիր»:
- 26 Մինչ անոնք կ՚ուտէին, Յիսուս հաց առաւ, օրհնեց, կտրեց, տուաւ աշակերտներուն եւ ըսաւ. «Առէ՛ք, կերէ՛ք. ա՛յս է իմ մարմինս»:
- 27 Նաեւ բաժակը առաւ, շնորհակալ եղաւ, տուաւ անոնց ու ըսաւ.
- 28 «Բոլո՛րդ ալ խմեցէ՛ք ասկէ. որովհետեւ ա՛յս է իմ արիւնս, նո՛ր ուխտին արիւնը, որ կը թափուի՝ շատերուն մեղքերու ներումին համար:
- 29 Բայց կը յայտարարեմ ձեզի. “Ասկէ ետք բնա՛ւ պիտի չխմեմ որթատունկին բերքէն, մինչեւ այն օրը՝ երբ ձեզի հետ նո՛ր կերպով խմեմ զայն իմ Հօրս թագաւորութեան մէջ”»:
- 30 Օրհներգելէ ետք՝ գացին Ձիթենիներու լեռը:
- 31 Այն ատեն Յիսուս ըսաւ անոնց. «Դուք բոլորդ պիտի գայթակղիք այս գիշեր իմ պատճառովս, որովհետեւ գրուած է. “Հովիւը պիտի զարնեմ, ու հօտին ոչխարները պիտի ցրուին”:
- 32 Բայց յարութիւն առնելէս ետք՝ ձեզմէ առաջ պիտի երթամ Գալիլեա»:
- 33 Պետրոս պատասխանեց անոր. «Թէեւ բոլորն ալ գայթակղին քու պատճառովդ, ես բնա՛ւ պիտի չգայթակղիմ»:
- 34 Յիսուս ըսաւ անոր. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Այս գիշեր՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս”»:
- 35 Պետրոս ըսաւ անոր. «Նոյնիսկ եթէ պէտք ըլլայ որ քեզի հետ մեռնիմ՝ բնա՛ւ պիտի չուրանամ քեզ»: Այսպէս կ՚ըսէին նաեւ բոլոր աշակերտները:
- 36 Այն ատեն Յիսուս գնաց անոնց հետ վայր մը՝ որ Գեթսեմանի կը կոչուէր, եւ ըսաւ աշակերտներուն. «Հո՛ս նստեցէք, մինչ ես կ՚երթամ հոն՝ աղօթելու»:
- 37 Իրեն հետ առնելով Պետրոսն ու Զեբեդէոսի երկու որդիները, սկսաւ տրտմիլ եւ շատ վշտանալ:
- 38 Այն ատեն ըսաւ անոնց. «Իմ անձս չափազանց տրտում է՝ մեռնելու աստիճան: Հո՛ս մնացէք եւ արթո՛ւն կեցէք ինծի հետ»:
- 39 Ու քիչ մը առջեւ երթալով՝ ինկաւ իր երեսին վրայ, եւ աղօթեց՝ ըսելով. «Իմ հա՜յրս, եթէ կարելի է՝ այս բաժակը թող անցնի ինձմէ. բայց ո՛չ թէ ինչպէս ե՛ս կ՚ուզեմ, հապա՝ ինչպէս դո՛ւն կ՚ուզես»:
- 40 Երբ եկաւ աշակերտներուն, քնացած գտաւ զանոնք ու ըսաւ Պետրոսի. «Այդպէս մէ՞կ ժամ ալ չկրցաք արթուն կենալ ինծի հետ:
- 41 Արթո՛ւն կեցէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի չմտնէք փորձութեան մէջ. արդարեւ հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»:
- 42 Դարձեալ երկրորդ անգամ գնաց աղօթեց՝ ըսելով. «Իմ հա՜յրս, եթէ կարելի չէ որ այս բաժակը անցնի ինձմէ՝ առանց խմելու անկէ, քու կամքդ թող ըլլայ»:
- 43 Երբ եկաւ՝ դարձեալ քնացած գտաւ զանոնք, որովհետեւ անոնց աչքերը ծանրացած էին:
- 44 Թողուց զանոնք ու դարձեալ գնաց, երրորդ անգամ աղօթեց՝ նո՛յն խօսքը ըսելով:
- 45 Այն ատեն եկաւ իր աշակերտներուն եւ ըսաւ անոնց. «Ասկէ ետք քնացէ՛ք ու հանգստացէ՛ք. ահա՛ ժամը մօտեցաւ, եւ մարդու Որդին պիտի մատնուի մեղաւորներուն ձեռքը:
- 46 Ոտքի՛ ելէք, երթա՛նք ասկէ. ահա՛ մօտեցաւ ա՛ն՝ որ պիտի մատնէ զիս»:
- 47 Մինչ ան դեռ կը խօսէր, Յուդա՝ տասներկուքէն մէկը՝ եկաւ, եւ իրեն հետ մեծ բազմութիւն մը՝ սուրերով ու բիրերով, քահանայապետներէն եւ ժողովուրդին երէցներէն:
- 48 Զայն մատնողը նշան մը տուեր էր անոնց՝ ըսելով. «Ո՛վ որ համբուրեմ՝ ա՛ն է, բռնեցէ՛ք զայն»:
- 49 Եւ իսկոյն մօտենալով Յիսուսի՝ ըսաւ. «Ողջո՜յն, Վարդապե՛տ», ու համբուրեց զայն:
- 50 Յիսուս ըսաւ անոր. «Ընկե՛ր, ըրէ՛ ի՛նչ բանի համար որ եկար»: Այն ատեն մօտեցան, ձեռք բարձրացուցին Յիսուսի վրայ ու բռնեցին զայն:
- 51 Յիսուսի հետ եղողներէն մէկը՝ երկարեց ձեռքը, եւ քաշելով իր սուրը՝ զարկաւ քահանայապետին ծառային ու խլեց անոր ականջը:
- 52 Այն ատեն Յիսուս ըսաւ անոր. «Վերադարձո՛ւր սուրդ իր տեղը, որովհետեւ բոլոր սուր առնողները՝ սուրո՛վ պիտի կորսուին:
- 53 Կը կարծես թէ չե՞մ կրնար հի՛մա աղաչել իմ Հօրս, որ հասցնէ ինծի տասներկու լեգէոնէն աւելի հրեշտակներ:
- 54 Բայց ի՞նչպէս պիտի իրագործուին գրուածները, թէ ա՛յսպէս պէտք է ըլլայ»:
- 55 Այդ ժամուն Յիսուս ըսաւ բազմութիւններուն. «Իբր թէ աւազակի՞ դէմ ելաք՝ սուրերով ու բիրերով բռնելու զիս: Ամէ՛ն օր տաճարին մէջ կը նստէի ձեզի հետ եւ կը սորվեցնէի, ու չբռնեցիք զիս:
- 56 Բայց այս ամէնը կատարուեցաւ, որպէսզի մարգարէներուն գրածները իրագործուին»: Այն ատեն բոլոր աշակերտները թողուցին զայն եւ փախան:
- 57 Անոնք որ բռնեցին Յիսուսը՝ տարին Կայիափա քահանայապետին, ուր դպիրներն ու երէցները հաւաքուած էին:
- 58 Պետրոս հեռուէն հետեւեցաւ անոր՝ մինչեւ քահանայապետին գաւիթը, ներս մտաւ եւ նստաւ սպասաւորներուն հետ, որպէսզի տեսնէ վախճանը:
- 59 Քահանայապետներն ու երէցները եւ ամբողջ ատեանը կը փնտռէին սուտ վկայութիւն մը Յիսուսի դէմ, որպէսզի մեռցնեն զայն.
- 60 բայց չգտան: Թէպէտ շատ սուտ վկաներ ալ եկան, ոչինչ գտան: Յետոյ երկու սուտ վկաներ եկան
- 61 ու ըսին. «Ասիկա ըսաւ. “Ես կրնամ քակել Աստուծոյ տաճարը եւ կառուցանել զայն երեք օրուան մէջ”»:
- 62 Քահանայապետը կանգնելով՝ ըսաւ անոր. «Ոչի՞նչ կը պատասխանես. ի՞նչ կը վկայեն ասոնք քեզի դէմ»:
- 63 Յիսուս լուռ կեցաւ: Ուստի քահանայապետը ըսաւ անոր. «Ապրո՛ղ Աստուծմով կ՚երդմնեցնեմ քեզ, որ ըսես մեզի թէ դո՞ւն ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին»:
- 64 Յիսուս ըսաւ անոր. «Դո՛ւն ըսիր: Բայց կը յայտարարեմ ձեզի. “Ասկէ ետք պիտի տեսնէք մարդու Որդին՝ բազմած Զօրութեան աջ կողմը, ու եկած երկինքի ամպերուն վրայ”»:
- 65 Այն ատեն քահանայապետը պատռեց իր հանդերձները եւ ըսաւ. «Հայհոյե՛ց. ա՛լ ի՞նչ պէտք ունինք վկաներու: Ահա՛ հիմա լսեցիք ատոր հայհոյութիւնը.
- 66 ի՞նչ կը մտածէք»: Անոնք պատասխանեցին. «Մահապա՛րտ է»:
- 67 Այն ատեն թքնեցին անոր երեսը, ու կռփահարեցին զայն: Ոմանք ալ ապտակելով՝ ըսին.
- 68 «Մարգարէացի՛ր մեզի, դո՛ւն՝ Քրիստո՛ս, ո՞վ է ան՝ որ զարկաւ քեզի»:
- 69 Երբ Պետրոս դուրսը՝ գաւիթը նստած էր, աղախին մը եկաւ անոր եւ ըսաւ. «Դո՛ւն ալ Գալիլեացի Յիսուսի հետ էիր»:
- 70 Բայց ան ուրացաւ բոլորին առջեւ՝ ըսելով. «Չեմ գիտեր ի՛նչ կը խօսիս»:
- 71 Երբ դուրս ելաւ՝ նախագաւիթը, ուրիշ աղախին մը տեսաւ զայն ու ըսաւ հոն եղողներուն. «Ասիկա՛ ալ Յիսուս Նազովրեցիին հետ էր»:
- 72 Պետրոս դարձեալ երդում ընելով ուրացաւ. «Չեմ ճանչնար այդ մարդը»:
- 73 Քիչ ետք՝ հոն կայնողները եկան եւ ըսին Պետրոսի. «Ճշմա՛րտապէս դո՛ւն ալ անոնցմէ ես, որովհետեւ խօսուածքդ ալ կը յայտնէ քեզ»:
- 74 Այն ատեն սկսաւ նզովել ու երդում ընել՝ ըսելով. «Չեմ ճանչնար այդ մարդը»: Իսկոյն աքաղաղը կանչեց:
- 75 Պետրոս յիշեց Յիսուսի խօսքը՝ որ իրեն ըսեր էր. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս». եւ դուրս ելլելով՝ դառնապէս լացաւ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.