-
Մատթեայիս 9
- 1 Ուստի նաւ մտնելով՝ անցաւ միւս կողմը ու գնաց իր քաղաքը:
- 2 Եւ բերին իրեն անդամալոյծ մը, որ պառկած էր մահիճի մէջ: Յիսուս՝ տեսնելով անոնց հաւատքը՝ ըսաւ անդամալոյծին. «Քաջալերուէ՛, որդեա՛կ, մեղքերդ ներուած են քեզի»:
- 3 Դպիրներէն ոմանք ըսին՝ իրենք իրենց մէջ. «Ասիկա կը հայհոյէ»:
- 4 Յիսուս՝ գիտնալով անոնց մտածումները՝ ըսաւ. «Ինչո՞ւ չար բան կը մտածէք ձեր սիրտերուն մէջ:
- 5 Ո՞րը աւելի դիւրին է, “մեղքերդ ներուած են” ըսե՞լը, թէ՝ “ոտքի՛ ելիր ու քալէ՛ ” ըսելը:
- 6 Բայց որպէսզի գիտնաք թէ մարդու Որդին իշխանութիւն ունի մեղքերը ներելու երկրի վրայ, (այն ատեն ըսաւ անդամալոյծին.) “Ոտքի՛ ելիր, ա՛ռ մահիճդ ու գնա՛ տունդ”»:
- 7 Ան ալ ոտքի ելաւ եւ գնաց իր տունը:
- 8 Երբ բազմութիւնները տեսան՝ զարմացան, ու փառաբանեցին Աստուած, որ այդպիսի իշխանութիւն տուած էր մարդոց:
- 9 Յիսուս անկէ յառաջ երթալով՝ տեսաւ մարդ մը, Մատթէոս կոչուած, որ նստած էր մաքս ընդունելու տեղը, եւ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»: Ան ալ կանգնեցաւ ու հետեւեցաւ անոր:
- 10 Տունը սեղան նստած՝՝ ատենը՝ ահա՛ ուրիշ շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկած ու սեղան նստած էին Յիսուսի եւ անոր աշակերտներուն հետ:
- 11 Երբ Փարիսեցիները տեսան՝ ըսին անոր աշակերտներուն. «Ինչո՞ւ ձեր վարդապետը կ՚ուտէ մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ»:
- 12 Բայց երբ Յիսուս լսեց՝ ըսաւ անոնց. «Ո՛չ թէ առողջներուն բժիշկ պէտք է, հապա՝ հիւանդներուն:
- 13 Գացէ՛ք, սորվեցէ՛ք թէ ի՛նչ ըսել է. “Կարեկցութի՛ւն կ՚ուզեմ, ու ո՛չ թէ զոհ”. որովհետեւ ես եկայ կանչելու ո՛չ թէ արդարները, հապա մեղաւորները՝ ապաշխարութեան»:
- 14 Այն ատեն Յովհաննէսի աշակերտները եկան անոր եւ ըսին. «Ինչո՞ւ մենք ու Փարիսեցիները յաճախ ծոմ կը պահենք, իսկ քու աշակերտներդ չեն պահեր»:
- 15 Յիսուս ըսաւ անոնց. «Միթէ կարելի՞ է՝ որ հարսնեւորները սգան, քանի փեսան իրենց հետ է: Բայց օրերը պիտի գան՝ երբ փեսան պիտի վերցուի իրենցմէ. ա՛յն ատեն ծոմ պիտի պահեն:
- 16 Ո՛չ մէկը կը ձգէ նոր լաթի կտոր մը հին հանդերձի մը վրայ, որովհետեւ անիկա որ անոր լրումին համար դրուած է, կը քաշէ հանդերձը, ու պատռուածքը աւելի գէշ կ՚ըլլայ:
- 17 Ո՛չ ալ նոր գինին կը դնեն հին տիկերու մէջ. այլապէս՝ տիկերը կը պատռին, ե՛ւ գինին կը թափի, ե՛ւ տիկերը կը կորսուին: Հապա նոր գինին կը դնեն նո՛ր տիկերու մէջ, ու երկուքն ալ կը պահուին»:
- 18 Երբ ան այս բաները կը խօսէր անոնց հետ, ահա՛ պետ մը եկաւ ու երկրպագեց անոր՝ ըսելով. «Աղջիկս թերեւս վախճանած է մինչեւ հիմա. բայց եկո՛ւր, դի՛ր ձեռքդ անոր վրայ, եւ պիտի ապրի»:
- 19 Յիսուս ալ ոտքի ելաւ ու հետեւեցաւ անոր՝ իր աշակերտներուն հետ:
- 20 Եւ ահա՛ կին մը, որ արիւնահոսութենէ կը տառապէր տասներկու տարիէ ի վեր, մօտեցաւ ետեւէն ու դպաւ անոր հանդերձին քղանցքին.
- 21 քանի որ կ՚ըսէր ինքնիրեն. «Եթէ միայն դպչիմ անոր հանդերձին՝ պիտի բժշկուիմ»:
- 22 Յիսուս, երբ ետեւ դարձաւ ու տեսաւ զայն, ըսաւ. «Քաջալերուէ՛, աղջիկ, հաւատքդ բժշկեց քեզ»: Եւ կինը բժշկուեցաւ նոյն ժամուն:
- 23 Երբ Յիսուս հասաւ պետին տունը, ու տեսաւ սրնգահարները եւ աղմկարար բազմութիւնը,
- 24 ըսաւ անոնց. «Մեկնեցէ՛ք, որովհետեւ աղջիկը մեռած չէ, հապա կը քնանայ»:
- 25 Անոնք ալ ծաղրեցին զինք: Բայց երբ բազմութիւնը դուրս հանուեցաւ, ինք ներս մտաւ, բռնեց անոր ձեռքէն, եւ աղջիկը ոտքի ելաւ:
- 26 Այս լուրը տարածուեցաւ ամբողջ երկիրը:
- 27 Երբ Յիսուս յառաջ անցաւ անկէ, երկու կոյրեր հետեւեցան անոր՝ աղաղակելով. «Ողորմէ՜ մեզի, Դաւիթի՛ Որդի».
- 28 Երբ տուն հասաւ, կոյրերը եկան իրեն: Յիսուս ըսաւ անոնց. «Կը հաւատա՞ք թէ կրնամ ընել այս բանը»: Ըսին անոր. «Այո՛, Տէ՛ր»:
- 29 Այն ատեն դպաւ անոնց աչքերուն եւ ըսաւ. «Թող ըլլայ ձեզի՝ ձեր հաւատքին համեմատ»:
- 30 Անոնց աչքերը բացուեցան, ու Յիսուս ազդարարեց անոնց՝ ըսելով. «Զգուշացէ՛ք որ ո՛չ մէկը գիտնայ»:
- 31 Բայց անոնք մեկնելով տարածեցին անոր համբաւը այդ ամբողջ երկրին մէջ:
- 32 Երբ անոնք դուրս ելան, ահա՛ համր դիւահար մարդ մը բերին իրեն:
- 33 Երբ դեւը ելաւ, համրը խօսեցաւ: Ուստի բազմութիւնները զարմացան, ու կ՚ըսէին թէ բնա՛ւ այսպիսի բան երեւցած չէր Իսրայէլի մէջ:
- 34 Բայց Փարիսեցիները կ՚ըսէին. «Ան դեւերուն իշխանո՛վ դուրս կը հանէ դեւերը»:
- 35 Յիսուս կը շրջէր բոլոր քաղաքներն ու գիւղերը, կը սորվեցնէր անոնց ժողովարաններուն մէջ, կը քարոզէր արքայութեան աւետարանը, եւ կը բուժէր բոլոր ախտերն ու բոլոր վատառողջութիւնները ժողովուրդին մէջ:
- 36 Եւ տեսնելով բազմութիւնները՝ գթաց անոնց վրայ, որովհետեւ պարտասած ու ցրուած էին՝ հովիւ չունեցող ոչխարներու պէս:
- 37 Այն ատեն ըսաւ իր աշակերտներուն. «Հունձքը ի՛րապէս շատ է, բայց գործաւորները՝ քիչ.
- 38 ուրեմն աղերսեցէ՛ք հունձքին Տէրոջ, որ գործաւորներ ուղարկէ իր հունձքին»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.