-
Մատթեայիս 6
- 1 «Զգուշացէ՛ք որ ձեր ողորմութիւնը չընէք մարդոց առջեւ՝ տեսնուելու համար անոնցմէ. այլապէս՝ վարձատրութիւն չէք ունենար ձեր Հօրմէն, որ երկինքն է:
- 2 Ուրեմն երբ ողորմութիւն ընես, փող մի՛ հնչեցներ առջեւդ, ինչպէս կեղծաւորները կ՚ընեն ժողովարաններուն ու փողոցներուն մէջ, որպէսզի փառաւորուին մարդոցմէ: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Անոնք ունեցած կ՚ըլլան իրենց վարձատրութիւնը”:
- 3 Իսկ դո՛ւն՝ երբ ողորմութիւն ընես՝ ձախ ձեռքդ թող չգիտնայ աջ ձեռքիդ ի՛նչ տալը,
- 4 որպէսզի քու ողորմութիւնդ գաղտնի ըլլայ. եւ քու Հայրդ՝ որ կը տեսնէ գաղտնիքը, բացայայտօրէն պիտի հատուցանէ քեզի»:
- 5 «Երբ աղօթես՝ նման մի՛ ըլլար կեղծաւորներուն, որոնք կը սիրեն աղօթել՝ կայնելով ժողովարաններուն մէջ ու հրապարակներուն անկիւնները, որպէսզի երեւնան մարդոց: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Անոնք ունեցած կ՚ըլլան իրենց վարձատրութիւնը”:
- 6 Իսկ դո՛ւն՝ երբ աղօթես՝ մտի՛ր ներքին սենեակդ, գոցէ՛ դուռդ, եւ աղօթէ՛ Հօրդ՝ որ գաղտնի տեղ կը գտնուի. ու Հայրդ՝ որ կը տեսնէ գաղտնիքը, բացայայտօրէն պիտի հատուցանէ քեզի:
- 7 Երբ աղօթէք, շատախօս մի՛ ըլլաք հեթանոսներուն պէս, որովհետեւ կը կարծեն թէ պիտի ընդունուին՝ իրենց շատ խօսելուն համար:
- 8 Ուրեմն մի՛ նմանիք անոնց, որովհետեւ ձեր Հայրը գիտէ ձեր պէտքերը՝ դեռ դուք չխնդրած իրմէ:
- 9 Ուստի դուք սա՛պէս աղօթեցէք. “Հա՛յր մեր՝ որ երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլայ.
- 10 քու թագաւորութիւնդ գայ. քու կամքդ ըլլայ, ինչպէս երկինքը՝ նոյնպէս երկրի վրայ:
- 11 Մեր ամէնօրեայ հացը՝ մեզի տո՛ւր այսօր.
- 12 մեզի ներէ՛ մեր պարտքերը, ինչպէս մենք ալ կը ներենք մեր պարտապաններուն.
- 13 ու մեզ մի՛ տանիր փորձութեան, հապա մեզ ազատէ՛ Չարէն. որովհետեւ քո՛ւկդ են թագաւորութիւնը, զօրութիւնը եւ փառքը յաւիտեան. ամէն”:
- 14 Արդարեւ եթէ դուք ներէք մարդոց իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն ալ պիտի ներէ ձեզի.
- 15 իսկ եթէ դուք չներէք մարդոց իրենց յանցանքները, ձեր Հայրն ալ ձեզի պիտի չներէ ձեր յանցանքները»:
- 16 «Երբ ծոմ պահէք, տրտումերես մի՛ ըլլաք՝ կեղծաւորներուն պէս. որովհետեւ իրենց երեսները կը խաթարեն, որպէսզի երեւնան մարդոց՝ թէ ծոմ կը պահեն: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Անոնք ունեցած կ՚ըլլան իրենց վարձատրութիւնը”:
- 17 Բայց դո՛ւն՝ երբ ծոմ պահես՝ օծէ՛ գլուխդ ու լուա՛ երեսդ,
- 18 որպէսզի չերեւնաս մարդոց՝ ծոմ պահողի պէս, հապա քու Հօրդ՝ որ գաղտնի տեղ կը գտնուի: Եւ քու Հայրդ՝ որ կը տեսնէ գաղտնիքը, պիտի հատուցանէ քեզի»:
- 19 «Երկրի վրայ գանձեր մի՛ դիզէք ձեզի, ուր ցեցը եւ ժանգը կ՚ապականեն, ուր գողերը պատ կը ծակեն ու կը գողնան:
- 20 Հապա երկի՛նքը գանձեր դիզեցէք ձեզի, ուր ո՛չ ցեցը եւ ո՛չ ժանգը կ՚ապականեն, ու ո՛չ գողերը պատ կը ծակեն եւ կը գողնան:
- 21 Որովհետեւ ձեր գանձը ո՛ւր որ է, ձեր սիրտն ալ հո՛ն պիտի ըլլայ»:
- 22 «Մարմինին ճրագը աչքն է. ուրեմն եթէ աչքդ պարզ է, ամբողջ մարմինդ լուսաւոր կ՚ըլլայ:
- 23 Բայց եթէ աչքդ չար է, ամբողջ մարմինդ խաւարամած կ՚ըլլայ. ուրեմն եթէ քու մէջդ եղած լոյսը խաւար է, ա՛լ ո՜րքան է այդ խաւարը»:
- 24 «Ո՛չ մէկը կրնայ ծառայել երկու տիրոջ. որովհետեւ կա՛մ պիտի ատէ մէկը եւ սիրէ միւսը, կա՛մ պիտի յարի մէկուն՝՝ ու արհամարհէ միւսը: Չէք կրնար ծառայել Աստուծոյ եւ մամոնային:
- 25 Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Մի՛ մտահոգուիք ձեր անձին մասին՝ թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, ո՛չ ալ ձեր մարմիններուն մասին՝ թէ ի՛նչ պիտի հագնիք. միթէ անձը աւելի չէ՞ կերակուրէն, ու մարմինը՝ հագուստէն:
- 26 Նայեցէ՛ք երկինքի թռչուններուն, որոնք ո՛չ կը սերմանեն եւ ո՛չ կը հնձեն, ո՛չ ալ կը ժողվեն ամբարի մէջ. բայց ձեր երկնաւոր Հայրը կը կերակրէ զանոնք: Դուք աւելի չէ՞ք արժեր անոնցմէ:
- 27 Հիմա ձեզմէ ո՞վ կրնայ մտահոգուելով՝ կանգո՛ւն մը աւելցնել իր հասակին վրայ:
- 28 Եւ ինչո՞ւ կը մտահոգուիք հագուստի մասին. նկատեցէ՛ք դաշտի շուշանները, թէ ի՛նչպէս կ՚աճին. ո՛չ կ՚աշխատին ու ո՛չ կը մանեն:
- 29 Բայց կը յայտարարեմ ձեզի թէ Սողոմոն ալ՝ իր ամբողջ փառաւորութեան մէջ՝ չհագուեցաւ անոնցմէ մէկուն պէս:
- 30 Ուստի եթէ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ վաղը փուռը կը նետուի, Աստուած ա՛յնպէս կը հագուեցնէ, հապա ո՜րչափ աւելի ձե՛զ, թերահաւատնե՛ր:
- 31 Ուրեմն մի՛ մտահոգուիք՝ ըսելով. "Ի՞նչ պիտի ուտենք", կամ՝ "ի՞նչ պիտի խմենք", կամ՝ "ի՞նչ պիտի հագնինք"
- 32 (քանի որ հեթանոսնե՛րը կը փնտռեն այդ բոլոր բաները). որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ թէ այդ բոլոր բաները պէտք են ձեզի:
- 33 Բայց նախ խնդրեցէ՛ք Աստուծոյ թագաւորութիւնն ու անոր արդարութիւնը, եւ այդ բոլոր բաներն ալ պիտի տրուին ձեզի:
- 34 Ուստի մի՛ մտահոգուիք վաղուան համար, որովհետեւ վաղուան օրը պիտի հոգայ իրեն համար. բաւական է օրուան իր անձկութիւնը”»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.