-
Կողոսացիներին 1
- 1 Պօղոս, Աստուծոյ կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալը, եւ Տիմոթէոս եղբայրը՝
- 2 Կողոսայի մէջ եղող սուրբերուն ու Քրիստոսով հաւատարիմ եղբայրներուն.
- 3 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ՝՝: Ամէն ատեն աղօթելով ձեզի համար՝ շնորհակալ կ՚ըլլանք Աստուծմէ ու մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հօրմէն,
- 4 լսելով Քրիստոս Յիսուսի վրայ ձեր ունեցած հաւատքին եւ բոլոր սուրբերուն հանդէպ ձեր տածած սիրոյն մասին,
- 5 այն յոյսին պատճառով՝ որ երկինքը վերապահուած է ձեզի համար: Անոր մասին նախապէս լսեցիք՝ աւետարանին ճշմարտութեան խօսքով,
- 6 որ հասաւ ձեզի՝ ինչպէս ամբողջ աշխարհի, ու պտուղ կ՚արտադրէ (եւ կ՚աճի) նոյնպէս ձեր մէջ ալ, այն օրէն ի վեր՝ երբ լսեցիք ու ճշմարտութեամբ գիտցաք Աստուծոյ շնորհքը,
- 7 ինչպէս սորվեցաք մեր սիրելի ծառայակիցէն՝ Եպափրասէն: Ան Քրիստոսի հաւատարիմ սպասարկու մըն է ձեզի համար,
- 8 եւ ինք ալ բացայայտեց մեզի ձեր սէրը՝ Հոգիով:
- 9 Հետեւաբար մենք ալ՝ այն օրէն երբ լսեցինք՝ չենք դադրիր աղօթելէ ձեզի համար, եւ խնդրելէ որ լեցուած ըլլաք անոր կամքին գիտակցութեամբ՝ ամբողջ իմաստութեամբ ու հոգեւոր ըմբռնումով,
- 10 որպէսզի ընթանաք Տէրոջ արժանավայել կերպով՝ հաճեցնելով զինք ամէն բանի մէջ, պտղաբեր ըլլալով ամէն տեսակ բարի գործով, եւ աճելով Աստուծոյ ճանաչումով.
- 11 ու զօրացած ամբողջ ոյժով՝ իր փառաւոր զօրութեան համեմատ, ուրախութեամբ համբերող եւ համբերատար ըլլաք,
- 12 շնորհակալ ըլլալով Հայր Աստուծմէ, որ արժանացուց մեզ մասնակից ըլլալու լոյսի մէջ բնակող սուրբերու ժառանգութեան,
- 13 եւ ազատեց մեզ խաւարի իշխանութենէն ու փոխադրեց իր սիրելի Որդիին թագաւորութեան.
- 14 անո՛վ մենք ազատագրութիւն ունինք՝ իր արիւնով, այսինքն՝ մեղքի ներում:
- 15 Ան անտեսանելի Աստուծոյ պատկերն է, բոլոր արարածներուն անդրանիկը,
- 16 որովհետեւ անո՛վ ստեղծուեցաւ ամէն բան, ինչ որ երկինքի մէջ է եւ ինչ որ երկրի վրայ կայ, տեսանելի կամ անտեսանելի. թէ՛ գահերը, թէ՛ տէրութիւնները, թէ՛ պետութիւնները, թէ՛ իշխանութիւնները: Բոլոր բաները ստեղծուեցան անով եւ անոր համար:
- 17 Ան ամէն բանէ առաջ է, ու անո՛վ ամէն բան հաստատ կը կենայ:
- 18 Ա՛ն է մարմինին, այսինքն՝ եկեղեցիին գլուխը. ա՛ն է սկիզբը, մեռելներէն անդրանիկը, որպէսզի նախապատիւ ըլլայ ամէն բանի մէջ.
- 19 որովհետեւ Հայրը բարեհաճեցաւ որ Աստուածութեան ամբողջ լիութիւնը բնակի անոր մէջ,
- 20 եւ անո՛վ հաշտեցնէ իրեն հետ բոլորը, թէ՛ երկրի վրայ ու թէ՛ երկինքի մէջ եղողները, խաղաղութիւն ընելով անոր արիւնով, որ թափուեցաւ խաչին վրայ:
- 21 Եւ ձեզ ալ, որ ժամանակին ուծացած ու ձեր միտքով թշնամիներ էիք՝ չար գործերով,
- 22 հիմա հաշտեցուց անոր բուն մարմինով՝ մահուան միջոցով, որպէսզի անոր առջեւ սուրբ, անարատ եւ անմեղադրելի ներկայացնէ ձեզ,
- 23 եթէ հիմնուած ու հաստատուած մնաք հաւատքին վրայ, առանց խախտելու յոյսէն այն աւետարանին՝ որ դուք լսեցիք. ան քարոզուեցաւ երկինքի տակ եղած բոլոր արարածներուն, ու ես՝ Պօղոս՝ սպասարկու եղայ անոր:
- 24 Հիմա ուրախ եմ ձեզի համար կրած չարչարանքներուս մէջ, ու Քրիստոսի կրած տառապանքներուն պակասը կը լրացնեմ իմ մարմինիս մէջ՝ անոր մարմինին համար, որ եկեղեցին է:
- 25 Ես սպասարկու եղայ անոր Աստուծոյ տնտեսութեամբ՝ որ տրուեցաւ ինծի ձեզի համար, որպէսզի լիովին քարոզեմ Աստուծոյ խօսքը,
- 26 այն խորհուրդը՝ որ ծածկուած էր բոլոր դարերէն ու սերունդներէն, իսկ հիմա յայտնաբերուեցաւ իր սուրբերուն,
- 27 որոնց Աստուած ուզեց գիտցնել թէ ի՛նչ է այս խորհուրդին փառքին ճոխութիւնը հեթանոսներուն մէջ, այսինքն՝ Քրիստոս ձեր մէջ, փառքի յոյսը:
- 28 Մենք կը հռչակենք զինք, խրատելով ամէն մարդ եւ սորվեցնելով ամէն մարդու՝ ամբողջ իմաստութեամբ, որպէսզի ներկայացնենք ամէն մարդ կատարեալ՝ Քրիստոս Յիսուսով:
- 29 Ասո՛ր համար ես կ՚աշխատիմ, պայքարելով իր ներգործութեան համեմատ՝ որ զօրութեամբ կը գործէ իմ մէջս:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.