-
1 Կորինթացիներին 11
- 1 Ինծի՛ նմանեցէք, ինչպէս ես ալ՝ Քրիստոսի:
- 2 Կը գովեմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ամէն բանի մէջ կը յիշէք զիս ու կը պահէք սորվեցուցածներս՝ ինչպէս ես աւանդեցի ձեզի:
- 3 Բայց կ՚ուզեմ որ գիտնաք թէ ամէն այր մարդու գլուխը Քրիստոսն է, ու կնոջ գլուխը՝ այր մարդը, եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած:
- 4 Ամէն այր մարդ՝ որ կ՚աղօթէ կամ կը մարգարէանայ ծածկուած գլուխով, կ՚անպատուէ իր գլուխը:
- 5 Իսկ ամէն կին՝ որ կ՚աղօթէ կամ կը մարգարէանայ չծածկուած գլուխով, կ՚անպատուէ իր գլուխը. քանի որ միեւնոյնն է՝ որպէս թէ ածիլուած ըլլար:
- 6 Որովհետեւ եթէ կինը չի ծածկուիր, թող կտրէ իր մազերն ալ. իսկ եթէ ամօթ է կնոջ մը՝ իր մազերը կտրելը կամ ածիլուիլը, թող ծածկուի:
- 7 Արդարեւ այր մարդը պարտաւոր չէ ծածկել գլուխը, քանի որ Աստուծոյ պատկերն ու փառքն է. բայց կինը՝ մարդո՛ւն փառքն է:
- 8 Որովհետեւ ո՛չ թէ այր մարդը կնոջմէն է, հապա՝ կինը այր մարդէն.
- 9 ո՛չ ալ այր մարդը ստեղծուեցաւ կնոջ համար, հապա՝ կինը մարդուն համար:
- 10 Հետեւաբար կինը պարտաւոր է շուք դնել իր գլուխին՝ հրեշտակներուն պատճառով:
- 11 Սակայն ո՛չ այր մարդը առանց կնոջ է, ո՛չ ալ կինը առանց այր մարդու՝ Տէրոջմով:
- 12 Որովհետեւ ինչպէս կինը այր մարդէն է, նոյնպէս ալ այր մարդը կնոջ միջոցով. բայց ամէն բան՝ Աստուծմէ:
- 13 Դո՛ւք ձեզմէ դատեցէք. պատշա՞ճ է որ կին մը աղօթէ Աստուծոյ՝ չծածկուած գլուխով:
- 14 Նոյնինքն բնութիւնն ալ չի՞ սորվեցներ ձեզի, թէ այր մարդ մը եթէ երկար մազեր ունի, ատիկա անպատուութիւն է իրեն:
- 15 Իսկ կին մը եթէ երկար մազեր ունի, ատիկա փառք է իրեն. որովհետեւ մազերը ծածկոցի տեղ տրուած են իրեն:
- 16 Սակայն եթէ մէկուն յարմար թուի հակառակիլ, ո՛չ մենք այդպիսի սովորութիւն ունինք, ո՛չ ալ Աստուծոյ եկեղեցիները:
- 17 Բայց ասիկա պատուիրելով՝ չեմ գովեր ձեզ, որովհետեւ ձեր համախմբումը ո՛չ թէ աւելի լաւ՝ հապա աւելի գէշ արդիւնք կ՚ունենայ.
- 18 քանի որ նախ՝ երբ կը համախմբուիք եկեղեցիին մէջ, կը լսեմ թէ պառակտումներ կ՚ըլլան ձեր մէջ, եւ մասամբ կը հաւատամ:
- 19 Արդարեւ պէտք է որ հերձուածներ ալ ըլլան ձեր մէջ, որպէսզի երեւան ելլեն անո՛նք՝ որ գնահատելի են ձեր մէջ:
- 20 Ուրեմն երբ դուք կը համախմբուիք տեղ մը, ատիկա Տէրոջ ընթրիքը ուտել չէ.
- 21 որովհետեւ՝ ուտելու ատեն՝ իւրաքանչիւրը նախ կ՚ուտէ իր ընթրիքը. մէկը անօթի կը մնայ, իսկ միւսը կ՚արբենայ:
- 22 Միթէ տուն չունի՞ք՝ ուտելու եւ խմելու համար. կամ կ՚արհամարհէ՞ք Աստուծոյ եկեղեցին, եւ կ՚ամչցնէք չքաւորները: Ի՞նչ ըսեմ ձեզի, գովե՞մ ձեզ այս բանին համար. չեմ գովեր:
- 23 Արդարեւ ես Տէրոջմէն ընդունեցի զայն՝ որ ձեզի ալ աւանդեցի, թէ Տէր Յիսուս՝ իր մատնուած գիշերը՝ հաց առաւ,
- 24 ու շնորհակալ ըլլալէ ետք՝ կտրեց եւ ըսաւ. «Առէ՛ք ու կերէ՛ք, ա՛յս է իմ մարմինս՝ որ կը կտրուի ձեզի համար. ըրէ՛ք ասիկա՝ իմ յիշատակիս համար»:
- 25 Նոյնպէս ալ՝ ընթրիքէն ետք՝ բաժակը առաւ ու ըսաւ. «Այս բաժակը նո՛ր ուխտն է՝ իմ արիւնովս. ըրէ՛ք ասիկա՝ քանի՛ անգամ որ խմէք՝ իմ յիշատակիս համար:
- 26 Որովհետեւ քանի անգամ որ ուտէք այս հացը եւ խմէք այս բաժակը, Տէրոջ մահը կը պատմէք՝ մինչեւ որ ինք գայ»:
- 27 Հետեւաբար ո՛վ որ ուտէ այս հացը կամ խմէ Տէրոջ բաժակը անարժանաբար, պարտապան պիտի ըլլայ Տէրոջ մարմինին եւ արիւնին:
- 28 Ուրեմն իւրաքանչիւրը թող քննէ ինքզինք, ու ա՛յդպէս ուտէ հացէն եւ խմէ բաժակէն:
- 29 Որովհետեւ ա՛ն որ կ՚ուտէ ու կը խմէ անարժանաբար, կ՚ուտէ ու կը խմէ ինքնիր դատապարտութիւնը, քանի որ չի զատորոշեր Տէրոջ մարմինը:
- 30 Այս պատճառով շատեր ձեր մէջ տկար եւ հիւանդ են, ու շատեր ալ կը ննջեն:
- 31 Որովհետեւ եթէ մենք մեզ դատէինք՝ չէինք դատուեր:
- 32 Իսկ երբ կը դատուինք՝ կը պատժուինք Տէրոջմէն, որպէսզի չդատապարտուինք աշխարհի հետ:
- 33 Հետեւաբար, եղբայրնե՛րս, երբ կը համախմբուիք ուտելու համար՝ սպասեցէ՛ք իրարու:
- 34 Իսկ եթէ մէկը անօթի է՝ թող ուտէ իր տան մէջ, որպէսզի չհամախմբուիք դատապարտութեան համար: Մնացածը պիտի պատուիրեմ՝ երբ գամ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.