-
1 Կորինթացիներին 10
- 1 Եղբայրնե՛ր, չեմ ուզեր որ անգիտանաք թէ մեր հայրերը՝ բոլո՛րն ալ ամպին տակ էին, բոլո՛րն ալ ծովէն անցան,
- 2 ու բոլո՛րն ալ Մովսէսով մկրտուեցան ամպին եւ ծովուն մէջ:
- 3 Բոլո՛րն ալ կերան նոյն հոգեւոր կերակուրը,
- 4 ու բոլո՛րն ալ խմեցին նոյն հոգեւոր խմելիքը, որովհետեւ կը խմէին այն հոգեւոր վէմէն՝ որ իրենց կը հետեւէր, եւ այդ վէմը՝ Քրիստոսն էր:
- 5 Բայց անոնցմէ շատերը հաճելի չեղան Աստուծոյ, քանի որ անապատին մէջ փռուած ինկան:
- 6 Ուրեմն այդ բաները մեզի տիպար եղան, որպէսզի չցանկանք չար բաներու, ինչպէս անոնք ցանկացին:
- 7 Ո՛չ ալ կռապաշտ ըլլաք՝ անոնցմէ ոմանց պէս, ինչպէս գրուած է. «Ժողովուրդը նստաւ ուտելու եւ խմելու, յետոյ կանգնեցան զբօսնելու»:
- 8 Ո՛չ ալ պոռնկինք՝ ինչպէս անոնցմէ ոմանք պոռնկեցան, ու մէկ օրուան մէջ քսաներեք հազար հոգի ինկան:
- 9 Ո՛չ ալ փորձենք Քրիստոսը՝ ինչպէս անոնցմէ ոմանք փորձեցին, եւ օձերէն ջարդուեցան:
- 10 Ո՛չ ալ տրտնջեցէք՝ ինչպէս անոնցմէ ոմանք տրտնջեցին, ու ջարդուեցան բնաջնջողէն:
- 11 Իսկ այդ բոլոր բաները կը պատահէին անոնց՝ իբր տիպար, եւ գրուեցան խրատելու համար մեզ՝ որ հասած ենք դարերու վախճանին:
- 12 Հետեւաբար ա՛ն որ կը կարծէ թէ հաստատուն կեցած է, թող զգուշանայ՝ որ չիյնայ:
- 13 Ձեզի պատահած չէ փորձութիւն մը՝ որ մարդկային չըլլայ. բայց Աստուած հաւատարիմ է, եւ պիտի չթոյլատրէ որ փորձուիք ձեր կարողութենէն աւելի, հապա փորձութեան հետ ելք մըն ալ պիտի տայ, որպէսզի կարենաք կրել:
- 14 Ուստի, սիրելինե՛րս, փախէ՛ք կռապաշտութենէն:
- 15 Կը խօսիմ որպէս թէ իմաստուններու հետ. դո՛ւք դատեցէք ինչ որ կ՚ըսեմ:
- 16 Օրհնութեան բաժակը՝ որ մենք կ՚օրհնենք, միթէ Քրիստոսի արիւնին հաղորդութիւնը չէ՞. հացը՝ որ մենք կը կտրենք, միթէ Քրիստոսի մարմինին հաղորդութիւնը չէ՞:
- 17 Արդարեւ մենք՝ շատ ըլլալով՝ մէ՛կ հաց, մէ՛կ մարմին ենք, որովհետեւ բոլորս ալ բաժնեկից ենք այդ մէկ հացին:
- 18 Նայեցէ՛ք մարմնաւոր Իսրայէլին. անոնք որ զոհերէն կ՚ուտեն՝ զոհասեղանին հաղորդակից չե՞ն ըլլար:
- 19 Ուրեմն ի՞նչ կ՚ըսեմ. կուռքը բա՞ն մըն է, կամ կուռքերու զոհուածը բա՞ն մըն է:
- 20 Բայց սա՛ կ՚ըսեմ, թէ այն բաները՝ որ հեթանոսները կը զոհեն, կը զոհեն դեւերո՛ւն, եւ ո՛չ թէ Աստուծոյ. ուստի չեմ ուզեր որ դուք հաղորդակից ըլլաք դեւերուն: Չէք կրնար խմել Տէրոջ բաժակը ու դեւերուն բաժակը.
- 21 չէք կրնար բաժնեկցիլ Տէրոջ սեղանին եւ դեւերու սեղանին:
- 22 Նախանձի՞ գրգռենք Տէրը. միթէ մենք իրմէ ուժե՞ղ ենք:
- 23 Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան օգտակար չէ. ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան շինիչ չէ:
- 24 Ո՛չ մէկը թող փնտռէ միայն իր շահը, հապա ամէն մէկը՝ ուրիշի՛նն ալ:
- 25 Կերէ՛ք ամէն ինչ որ կը ծախուի վաճառանոցը, առանց զննելու՝ խղճմտանքի պատճառով.
- 26 որովհետեւ «Տէրոջն է երկիրը եւ անոր լիութիւնը»:
- 27 Եթէ անհաւատներէն մէկը ճաշի հրաւիրէ ձեզ ու տրամադիր ըլլաք երթալու, կերէ՛ք ամէն ինչ՝ որ կը հրամցուի ձեզի, առանց հարցնելու՝ խղճմտանքի պատճառով:
- 28 Բայց եթէ մէկը ըսէ ձեզի. «Ատիկա կուռքերու զոհուած է», անո՛ր պատճառով՝ որ ցոյց տուաւ ձեզի, եւ խղճմտանքի՛ պատճառով՝ մի՛ ուտէք:
- 29 Սակայն երբ խղճմտանք կ՚ըսեմ՝ ո՛չ թէ քուկդ է, հապա՝ ուրիշինը: Բայց ինչո՞ւ իմ ազատութիւնս կը դատուի ուրիշի մը խղճմտանքէն:
- 30 Եթէ ես շնորհակալութեամբ կը բաժնեկցիմ, ինչո՞ւ հայհոյուիմ այն բանին պատճառով՝ որուն համար ես շնորհակալ կ՚ըլլամ:
- 31 Ուրեմն՝ թէ՛ ուտէք, թէ՛ խմէք, եւ թէ ի՛նչ որ ընէք, ամէնը ըրէք Աստուծոյ փառքին համար:
- 32 Մի՛ սայթաքեցնէք ո՛չ Հրեաները, ո՛չ Յոյները, ո՛չ ալ Աստուծոյ եկեղեցին:
- 33 Ինչպէս ես ալ կը հաճեցնեմ բոլորը՝ ամէն բանի մէջ, փնտռելով ո՛չ թէ իմ օգուտս, հապա՝ շատերունը, որպէսզի փրկուին:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.