-
Ղուկաս 3
- 1 Տիբերիոս կայսրին գահակալութեան տասնհինգերորդ տարին, երբ Պոնտացի Պիղատոս Հրէաստանի վրայ կառավարիչ էր, Հերովդէս՝ Գալիլեայի վրայ չորրորդապետ, անոր եղբայրը՝ Փիլիպպոս՝ Իտուրայի ու Տրաքոնացիներու երկրին վրայ չորրորդապետ, եւ Լիւսանիաս՝ Աբիլենէի վրայ չորրորդապետ,
- 2 Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան ատեն՝ Աստուած խօսեցաւ՝՝ Զաքարիայի որդիին՝ Յովհաննէսի, անապատին մէջ:
- 3 Ան ալ եկաւ Յորդանանի շրջակայքը եւ ապաշխարութեան մկրտութիւն կը քարոզէր՝ մեղքերու ներումին համար,
- 4 ինչպէս գրուած է Եսայի մարգարէին խօսքերուն գիրքին մէջ. «Անապատին մէջ գոչողին ձայնը. “Պատրաստեցէ՛ք Տէրոջ ճամբան, շտկեցէ՛ք անոր շաւիղները:
- 5 Ամէն ձոր պիտի լեցուի, եւ ամէն լեռ ու բլուր պիտի ցածնայ. ծուռը պիտի շտկուի, խորտուբորտ տեղերը պիտի ըլլան հարթ ճամբաներ,
- 6 եւ ամէն մարմին պիտի տեսնէ Աստուծոյ փրկութիւնը”»:
- 7 Իրմէ մկրտուելու եկող բազմութեան ըսաւ. «Իժերո՛ւ ծնունդներ, ո՞վ իմացուց ձեզի՝ խուսափիլ գալիք բարկութենէն:
- 8 Ուրեմն ապաշխարութեան արժանավայել պտո՛ւղ բերէք, եւ մի՛ սկսիք ձեր մէջ ըսել. “Մենք Աբրահա՛մը ունինք իբր հայր”. քանի որ կը յայտարարեմ ձեզի թէ Աստուած կարող է այս քարերէ՛ն հանել Աբրահամի զաւակներ:
- 9 Կացինը արդէն իսկ դրուած է ծառերու արմատին քով. ուրեմն ամէն ծառ՝ որ լաւ պտուղ չի բերեր, պիտի կտրուի ու կրակը նետուի»:
- 10 Բազմութիւնները հարցուցին իրեն. «Ուրեմն ի՞նչ ընենք»:
- 11 Ան ալ պատասխանեց անոնց. «Ո՛վ որ երկու բաճկոն ունի՝ մէկը թող տայ չունեցողին, եւ ո՛վ որ կերակուր ունի՝ նոյնպէս ընէ»:
- 12 Մաքսաւորներ ալ եկան մկրտուելու, եւ ըսին անոր. «Վարդապե՛տ, մե՞նք ինչ ընենք»:
- 13 Ան ալ ըսաւ անոնց. «Մի՛ պահանջէք աւելի՝ քան ինչ որ ձեզի պատուիրուած է»:
- 14 Զինուորներն ալ կը հարցնէին անոր. «Մե՞նք ինչ ընենք»: Ըսաւ անոնց. «Ո՛չ մէկը հարստահարեցէք, ո՛չ մէկը զրպարտեցէք, հապա բաւարարուեցէ՛ք ձեր թոշակով»:
- 15 Քանի ժողովուրդը ակնկալութեան մէջ էր, եւ բոլորը կը մտածէին իրենց սիրտին մէջ Յովհաննէսի մասին, թէ արդեօք ի՛նք է Քրիստոսը,
- 16 Յովհաննէս պատասխանեց բոլորին. «Արդարեւ ես կը մկրտեմ ձեզ ջուրով, բայց ինձմէ աւելի հզօրը կու գայ, որուն կօշիկներուն կապերը քակելու արժանի չեմ. անիկա՛ պիտի մկրտէ ձեզ Սուրբ Հոգիով ու կրակով:
- 17 Անոր հեծանոցը իր ձեռքն է. իր կալը պիտի մաքրէ եւ ցորենը պիտի ժողվէ իր ամբարը, իսկ յարդը պիտի այրէ անշէջ կրակով»:
- 18 Ուրիշ շատ բաներ ալ կ՚աւետէր՝ ժողովուրդը յորդորելով:
- 19 Բայց Հերովդէս չորրորդապետը, կշտամբուելով անկէ իր եղբօր կնոջ՝ Հերովդիայի համար, նաեւ բոլոր չարիքներուն համար՝ որ Հերովդէս ըրած էր,
- 20 սա՛ ալ աւելցուց այդ բոլորին վրայ.- բանտարկեց Յովհաննէսը:
- 21 Ամբողջ ժողովուրդը մկրտուեցաւ. Յիսուս ալ մկրտուեցաւ, ու երբ կ՚աղօթէր՝ երկինքը բացուեցաւ,
- 22 եւ Սուրբ Հոգին իջաւ անոր վրայ մարմնաւոր երեւոյթով՝ աղաւնիի պէս, ու ձայն մը եկաւ երկինքէն՝ որ կ՚ըսէր. «Դո՛ւն ես իմ սիրելի Որդիս, քեզի՛ հաճեցայ»:
- 23 Եւ ինք՝ Յիսուս՝ սկսած էր գրեթէ երեսուն տարեկան ըլլալ: (Ինչպէս կը կարծուէր՝) ան որդին էր Յովսէփի, որ Հեղիի, որ Մատաթի,
- 24 որ Ղեւիի, որ Մեղքիի, որ Յաննէի, որ Յովսէփի,
- 25 որ Մատաթիայի, որ Ամովսի, որ Նաւումի, որ Եսղիի, որ Նանգէի,
- 26 որ Մաաթի, որ Մատաթիայի, որ Սեմէիի, որ Յովսէփի, որ Յուդայի,
- 27 որ Յովհաննայի, որ Րեսայի, որ Զօրաբաբէլի, որ Սաղաթիէլի, որ Ներիի,
- 28 որ Մեղքիի, որ Ադդիի, որ Կովսամի, որ Եղմովդադի, որ Էրի,
- 29 որ Յովսէսի, որ Եղիազարի, որ Յովրիմի, որ Մատաթի, որ Ղեւիի,
- 30 որ Սիմէոնի, որ Յուդայի, որ Յովսէփի, որ Յովնանի, որ Եղիակիմի,
- 31 որ Մելեայի, որ Մայնանի, որ Մատաթայի, որ Նաթանի, որ Դաւիթի,
- 32 որ Յեսսէի, որ Ովբէթի, որ Բոոսի, որ Սաղմոնի, որ Նաասոնի,
- 33 որ Ամինադաբի, որ Արամի, որ Եսրոնի, որ Փարէսի, որ Յուդայի,
- 34 որ Յակոբի, որ Իսահակի, որ Աբրահամի, որ Թարայի, որ Նաքովրի,
- 35 որ Սերուգի, որ Ռագաւի, որ Փաղէկի, որ Եբերի, որ Սաղայի,
- 36 որ Կայնանի, որ Արփաքսադի, որ Սէմի, որ Նոյի, որ Ղամէքի,
- 37 որ Մաթուսաղայի, որ Ենովքի, որ Յարեդի, որ Մաղաղիէլի, որ Կայնանի,
- 38 որ Ենովսի, որ Սէթի, որ Ադամի, որ Աստուծոյ որդին էր:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.