-
Մարկոս 15
- 1 Առտուն՝ իսկոյն քահանայապետները, երէցներուն ու դպիրներուն հետ, նաեւ ամբողջ ատեանը՝ խորհրդակցեցան, կապեցին Յիսուսը ու տարին մատնեցին Պիղատոսի:
- 2 Պիղատոս հարցուց անոր. «Դո՞ւն ես Հրեաներուն թագաւորը»: Ան ալ պատասխանեց անոր. «Դո՛ւն կ՚ըսես»:
- 3 Իսկ քահանայապետները կ՚ամբաստանէին զինք շատ բաներով:
- 4 Պիղատոս դարձեալ հարցուց անոր. «Ոչի՞նչ կը պատասխանես. նայէ՛, ո՜րքան կը վկայեն քեզի դէմ»:
- 5 Յիսուս տակաւին ոչինչ կը պատասխանէր, այնպէս որ Պիղատոս զարմացաւ:
- 6 Տօնին ատենը բանտարկեալ մը կ՚արձակէր անոնց, ո՛վ որ ուզէին:
- 7 Մէկը կար՝ Բարաբբա կոչուած, կապուած իրեն հետ ապստամբողներուն հետ, որոնք մարդասպանութիւն գործած էին ապստամբութեան ատեն:
- 8 Բազմութիւնը՝ գոռալով՝ սկսաւ խնդրել, որ ընէ՝ ինչպէս միշտ կ՚ընէր իրենց:
- 9 Պիղատոս պատասխանեց անոնց. «Կ՚ուզէ՞ք որ արձակեմ ձեզի Հրեաներուն թագաւորը».
- 10 որովհետեւ գիտէր թէ քահանայապետները նախանձի՛ համար մատնած էին զայն:
- 11 Բայց քահանայապետները գրգռեցին բազմութիւնը՝ որ ան փոխարէնը Բարաբբա՛ն արձակէ իրենց:
- 12 Դարձեալ Պիղատոս ըսաւ անոնց. «Հապա ի՞նչ կ՚ուզէք որ ընեմ անոր՝ որ կը կոչէք Հրեաներուն թագաւորը»:
- 13 Անոնք դարձեալ աղաղակեցին. «Խաչէ՛ զայն»:
- 14 Պիղատոս ըսաւ անոնց. «Բայց ի՞նչ չարիք ըրած է»: Անոնք ա՛լ աւելի կ՚աղաղակէին. «Խաչէ՛ զայն»:
- 15 Պիղատոս ալ՝ փափաքելով գոհացնել բազմութիւնը՝ Բարաբբան արձակեց անոնց, ու խարազանելով Յիսուսը՝ յանձնեց անոնց որպէսզի խաչուէր:
- 16 Զինուորները ներս տարին զայն՝ գաւիթը, այսինքն՝ կառավարիչին պալատը, եւ հաւաքեցին ամբողջ գունդը:
- 17 Ծիրանի հագցուցին անոր, ու հիւսելով փուշէ պսակ մը՝ դրին անոր գլուխը.
- 18 եւ սկսան բարեւել զայն ու ըսել. «Ողջո՜յն, Հրեաներո՛ւ թագաւոր»:
- 19 Եղէգով կը զարնէին անոր գլուխին, կը թքնէին անոր վրայ, եւ ծնրադրելով՝ կ՚երկրպագէին անոր:
- 20 Երբ ծաղրեցին զայն, հանեցին վրայէն ծիրանին, հագցուցին անոր իր հանդերձները, ու դուրս տարին զայն՝ որպէսզի խաչեն:
- 21 Ստիպեցին մէկը՝ Սիմոն Կիւրենացին, Աղեքսանդրոսի ու Ռուփոսի հայրը, որ ատկէ կ՚անցնէր՝ արտէն գալով, որպէսզի վերցնէ անոր խաչը:
- 22 Եւ տարին զայն Գողգոթա կոչուած տեղը, (որ կը թարգմանուի՝ Գանկի տեղ,)
- 23 ու տուին անոր զմուռսով խառնուած գինի՝ որ խմէ. բայց ինք չառաւ:
- 24 Երբ խաչեցին զայն, բաժնեցին անոր հանդերձները՝ վիճակ ձգելով անոնց վրայ, թէ ո՛վ՝ ի՛նչ պիտի առնէ:
- 25 Երրորդ ժամն՝՝ էր՝ երբ խաչեցին զայն:
- 26 Անոր ամբաստանագիրին վրայ գրուած էր. «Հրեաներուն թագաւորը»:
- 27 Երկու աւազակներ ալ խաչեցին անոր հետ, մէկը՝ անոր աջ կողմը, ու միւսը՝ ձախ կողմը:
- 28 Այսպէս իրագործուեցաւ գրուածը՝ որ կ՚ըսէ. «Անօրէններու հետ սեպուեցաւ»:
- 29 Անոնք որ կ՚անցնէին՝ կը հայհոյէին անոր, կը շարժէին իրենց գլուխը եւ կ՚ըսէին. «Աւա՜ղ, որ կը քակէիր տաճարը, ու կը կառուցանէիր երեք օրուան մէջ.
- 30 փրկէ՛ դուն քեզ եւ իջի՛ր խաչէն»:
- 31 Նմանապէս քահանայապետներն ալ՝ դպիրներուն հետ՝ իրենց մէջ ծաղրելով կ՚ըսէին. «Ուրիշները փրկեց, ինքզի՛նք չի կրնար փրկել:
- 32 Այդ Քրիստոսը՝ Իսրայէլի թագաւորը՝ հի՛մա թող իջնէ խաչէն, որպէսզի տեսնենք ու հաւատանք»: Իրեն հետ խաչուածներն ալ կը նախատէին զայն:
- 33 Երբ վեցերորդ ժամը հասաւ՝ խաւար եղաւ ամբողջ երկրին վրայ, մինչեւ իններորդ ժամը:
- 34 Իններորդ ժամուն՝ Յիսուս բարձրաձայն գոչեց. «Էլոհի՜, Էլոհի՜, լամա՞ սաբաքթանի», որ կը թարգմանուի. «Իմ Աստուա՜ծս, իմ Աստուա՜ծս, ինչո՞ւ լքեցիր զիս»:
- 35 Քովը կայնողներէն ոմանք, երբ լսեցին՝ ըսին. «Եղիա՛ն կը կանչէ»:
- 36 Ու մէկը վազեց, լեցուց սպունգ մը քացախով, անցուց եղէգի մը եւ տուաւ անոր որ խմէ՝ ըսելով. «Թողուցէ՛ք, տեսնենք թէ Եղիա պիտի գա՞յ՝ իջեցնելու զայն»:
- 37 Յիսուս բարձր ձայն մը արձակեց ու հոգին տուաւ:
- 38 Տաճարին վարագոյրը երկուքի պատռեցաւ՝ վերէն վար:
- 39 Հարիւրապետը՝ որ կեցած էր անոր դիմաց, տեսնելով որ ա՛յսպէս աղաղակելով հոգին տուաւ՝ ըսաւ. «Ճշմա՛րտապէս այս մարդը Աստուծոյ Որդին էր»:
- 40 Կիներ ալ կային, որոնք հեռուէն կը նայէին: Անոնց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Կրտսեր Յակոբոսի ու Յովսէսի մայրը՝ Մարիամ, եւ Սողովմէ,
- 41 որոնք՝ երբ Յիսուս Գալիլեա էր՝ հետեւեր ու սպասարկեր էին անոր: Ուրիշ շատ կիներ ալ կային՝ որոնք անոր հետ ելած էին Երուսաղէմ:
- 42 Երբ արդէն իրիկուն եղաւ, քանի որ այդ օրը Ուրբաթ էր, այսինքն՝ Շաբաթին նախորդ օրը,
- 43 Յովսէփ Արիմաթեացին, մեծայարգ խորհրդական մը՝ որ ի՛նք ալ կը սպասէր Աստուծոյ թագաւորութեան, եկաւ ու յանդգնութեամբ մտաւ Պիղատոսի քով, եւ խնդրեց Յիսուսի մարմինը:
- 44 Պիղատոս զարմացաւ որ արդէն մեռած է: Կանչելով հարիւրապետը՝ հարցուց անոր թէ շատո՛նց մեռած է:
- 45 Ու երբ ստոյգը գիտցաւ հարիւրապետէն, պարգեւեց մարմինը Յովսէփի:
- 46 Յովսէփ կտաւ գնեց, եւ իջեցնելով զայն՝ փաթթեց կտաւով, դրաւ գերեզմանի մը մէջ՝ որ փորուած էր ժայռի մէջ, ու քար մը գլորեց գերեզմանին դուռը:
- 47 Մարիամ Մագդաղենացին, եւ Յովսէսի մայրը՝ Մարիամ, կը նայէին թէ ո՛ւր կը դնէին զայն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.