-
Մարկոս 14
- 1 Երկու օր ետք՝ Զատիկ ու Բաղարջակերք էր. եւ քահանայապետներն ու դպիրները կը փնտռէին թէ ի՛նչպէս վարպետութեամբ բռնեն զայն եւ սպաննեն:
- 2 Բայց կ՚ըսէին. «Ո՛չ տօնին ատենը, որպէսզի ժողովուրդին մէջ աղմուկ չըլլայ»:
- 3 Երբ ինք Բեթանիա էր, սեղան նստած՝ բորոտ Սիմոնի տունը, կին մը եկաւ՝ որ ունէր ալապաստրէ շիշ մը, լեցուած մեծածախս նարդոսի օծանելիքով. կոտրեց այդ շիշը ու թափեց օծանելիքը անոր գլուխին վրայ:
- 4 Ոմանք ընդվզեցան իրենք իրենց մէջ եւ ըսին. «Ինչո՞ւ այդ օծանելիքը վատնուեցաւ.
- 5 քանի որ ատիկա կրնար ծախուիլ երեք հարիւր դահեկանէն աւելի, ու տրուիլ աղքատներուն». եւ սաստիկ կը սրդողէին իրեն դէմ:
- 6 Բայց Յիսուս ըսաւ. «Թողուցէ՛ք զայն, ինչո՞ւ կ՚անհանգստացնէք զինք. ան լաւ գործ մը ըրաւ ինծի:
- 7 Որովհետեւ ամէ՛ն ատեն ունիք աղքատները ձեզի հետ, ու ե՛րբ ուզէք՝ կրնաք բարիք ընել անոնց. բայց ամէն ատեն չունիք զիս:
- 8 Ան ըրաւ ի՛նչ որ կրնար. մարմինս նախապէս օծեց՝ իմ թաղումիս համար:
- 9 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ամբողջ աշխարհի մէջ՝ ո՛ւր որ այս աւետարանը քարոզուի, անոր ըրածն ալ պիտի պատմուի՝ իր յիշատակին համար”»:
- 10 Յուդա Իսկարիովտացին, տասներկուքէն մէկը, գնաց քահանայապետներուն՝ որ զայն մատնէ անոնց:
- 11 Անոնք ալ լսելով՝ ուրախացան, եւ իրեն դրամ ալ խոստացան: Ուստի կը փնտռէր պատեհութիւն մը՝ որ մատնէր զայն:
- 12 Բաղարջակերքի առաջին օրը, երբ կը մորթէին զատիկը, անոր աշակերտները ըսին իրեն. «Ո՞ւր կ՚ուզես որ երթանք պատրաստենք, որպէսզի ուտես զատիկը»:
- 13 Իր աշակերտներէն երկուքը ղրկեց եւ ըսաւ անոնց. «Գացէ՛ք քաղաքը, ու ձեզի պիտի հանդիպի մարդ մը՝ որ ուսին վրայ կը տանի ջուրի սափոր մը. հետեւեցէ՛ք անոր,
- 14 եւ ո՛ւր որ մտնէ՝ տանտիրոջ ըսէ՛ք. “Վարդապետը կ՚ըսէ. "Ո՞ւր է իջեւանը, ուր պիտի ուտեմ զատիկը՝ աշակերտներուս հետ"”:
- 15 Ան ալ պիտի ցուցնէ ձեզի մեծ վերնայարկ մը՝ կահաւորուած ու պատրաստ. հո՛ն պատրաստեցէք մեզի»:
- 16 Իր աշակերտները գացին, մտան քաղաքը, եւ ինչպէս իրենց ըսաւ՝ այնպէս գտան, ու պատրաստեցին զատիկը:
- 17 Երբ իրիկուն եղաւ՝ եկաւ տասներկուքին հետ:
- 18 Երբ սեղան նստան եւ կ՚ուտէին, Յիսուս ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ձեզմէ մէկը՝ որ հիմա ինծի հետ կ՚ուտէ, պիտի մատնէ զիս»:
- 19 Անոնք սկսան տրտմիլ ու մէկ առ մէկ ըսել անոր. «Միթէ ե՞ս եմ», եւ ուրիշ մը. «Միթէ ե՞ս եմ»:
- 20 Ան ալ պատասխանեց անոնց. «Տասներկուքէն ա՛ն՝ որ ինծի հետ թաթխեց իր ձեռքը պնակին մէջ:
- 21 Արդարեւ մարդու Որդին կ՚երթայ՝ ինչպէս գրուած է իրեն համար. բայց վա՜յ այն մարդուն, որուն միջոցով կը մատնուի մարդու Որդին: Այդ մարդուն լաւ պիտի ըլլար՝ որ ծնած չըլլար»:
- 22 Երբ անոնք կ՚ուտէին՝ Յիսուս հաց առաւ, օրհնեց, կտրեց, տուաւ անոնց եւ ըսաւ. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինս»:
- 23 Նաեւ բաժակը առաւ, շնորհակալ եղաւ ու տուաւ անոնց. բոլորն ալ խմեցին անկէ:
- 24 Ըսաւ անոնց. «Ա՛յս է իմ արիւնս, նո՛ր ուխտին արիւնը, որ կը թափուի շատերո՜ւ համար:
- 25 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ասկէ ետք որթատունկին բերքէն բնա՛ւ պիտի չխմեմ մինչեւ այն օրը՝ երբ նո՛ր խմեմ զայն Աստուծոյ թագաւորութեան մէջ”»:
- 26 Օրհներգելէ ետք՝ գացին Ձիթենիներու լեռը:
- 27 Յիսուս ըսաւ անոնց. «Այս գիշեր բոլորդ ալ պիտի գայթակղիք իմ պատճառովս. որովհետեւ գրուած է. “Հովիւը պիտի զարնեմ, ու ոչխարները պիտի ցրուին”:
- 28 Բայց յարութիւն առնելէս ետք՝ ձեզմէ առաջ պիտի երթամ Գալիլեա»:
- 29 Պետրոս ըսաւ անոր. «Թէեւ բոլորն ալ գայթակղին, ես՝ բնա՛ւ՝՝»:
- 30 Յիսուս ըսաւ անոր. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Դուն ա՛յսօր, այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս”»:
- 31 Պետրոս աւելի կը պնդէր ու կ՚ըսէր. «Նոյնիսկ եթէ պէտք ըլլայ որ քեզի հետ մեռնիմ, բնա՛ւ պիտի չուրանամ քեզ»: Նո՛յնպէս կ՚ըսէին բոլորն ալ:
- 32 Եկան վայր մը՝ որուն անունը Գեթսեմանի էր, եւ ըսաւ իր աշակերտներուն. «Հո՛ս նստեցէք՝ մինչեւ որ ես աղօթեմ»:
- 33 Իրեն հետ առնելով Պետրոսը, Յակոբոսն ու Յովհաննէսը, սկսաւ սաստիկ այլայլիլ եւ շատ վշտանալ:
- 34 Հետեւաբար ըսաւ անոնց. «Իմ անձս չափազանց տրտում է՝ մեռնելու աստիճան. հո՛ս մնացէք եւ արթո՛ւն կեցէք»:
- 35 Քիչ մը առջեւ երթալով՝ ինկաւ գետին, իր երեսին վրայ, եւ աղօթեց, որ եթէ կարելի է՝ այդ ժամը անցնի իրմէ:
- 36 Ան ըսաւ. «Աբբա՛, Հա՛յր, ամէն բան կարելի է քեզի. հեռացո՛ւր այս բաժակը ինձմէ: Բայց ո՛չ թէ ինչպէս ե՛ս կ՚ուզեմ, հապա՝ ինչպէս դո՛ւն կ՚ուզես»:
- 37 Երբ եկաւ ու քնացած գտաւ զանոնք՝ ըսաւ Պետրոսի. «Սիմո՛ն, կը քնանա՞ս. չկրցա՞ր ժա՛մ մը արթուն մնալ:
- 38 Արթո՛ւն մնացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի չմտնէք փորձութեան մէջ. իրաւ է թէ հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»:
- 39 Դարձեալ գնաց աղօթեց՝ նոյն խօսքը ըսելով:
- 40 Ապա վերադարձաւ եւ դարձեալ քնացած գտաւ զանոնք. որովհետեւ անոնց աչքերը ծանրացած էին, ու չէին գիտեր ի՛նչ պատասխանել անոր:
- 41 Երրորդ անգամ ալ եկաւ եւ ըսաւ անոնց. «Ասկէ ետք քնացէ՛ք ու հանգստացէ՛ք. բաւական է, ժամը հասաւ, ահա՛ մարդու Որդին պիտի մատնուի մեղաւորներուն ձեռքը:
- 42 Ոտքի՛ ելէք՝ երթա՛նք: Ահա՛ մօտեցաւ ա՛ն՝ որ պիտի մատնէ զիս»:
- 43 Մինչ ան դեռ կը խօսէր, իսկոյն Յուդա՝ տասներկուքէն մէկը՝ եկաւ, եւ իրեն հետ՝ քահանայապետներէն, դպիրներէն ու երէցներէն ղրկուած մեծ բազմութիւն մը, սուրերով եւ բիրերով:
- 44 Զայն մատնողը նշան մը տուեր էր անոնց՝ ըսելով. «Ո՛վ որ համբուրեմ՝ ա՛ն է, բռնեցէ՛ք զայն ու տարէ՛ք ապահովութեամբ»:
- 45 Երբ ինք եկաւ՝ իսկոյն մօտեցաւ անոր եւ ըսաւ. «Ռաբբի՛, Ռաբբի՛», ու համբուրեց զայն:
- 46 Եւ անոնք ձեռք բարձրացուցին անոր վրայ ու բռնեցին զայն:
- 47 Քովը կայնողներէն մէկը՝ քաշեց սուրը, զարկաւ քահանայապետին ծառային եւ խլեց անոր ականջը:
- 48 Յիսուս ըսաւ անոնց. «Իբր թէ աւազակի՞ դէմ եկաք՝ սուրերով ու բիրերով բռնելու զիս:
- 49 Ամէ՛ն օր ձեր քով էի եւ տաճարին մէջ կը սորվեցնէի, ու չբռնեցիք զիս. բայց այս բոլոր բաները եղան՝ որպէսզի գրուածները իրագործուին»:
- 50 Բոլոր աշակերտներն ալ թողուցին զայն եւ փախան:
- 51 Երիտասարդ մը անոր կը հետեւէր՝ մերկ մարմինին վրայ կտաւ մը առած, սակայն երիտասարդները բռնեցին զայն:
- 52 Ան ալ ձգեց կտաւը, եւ մերկ փախաւ անոնցմէ:
- 53 Տարին Յիսուսը քահանայապետին, եւ անոր քով համախմբուեցան բոլոր քահանայապետները, երէցներն ու դպիրները:
- 54 Պետրոս հեռուէն հետեւեցաւ անոր մինչեւ ներսը՝ քահանայապետին գաւիթը. նստաւ սպասաւորներուն հետ, ու կը տաքնար կրակին քով:
- 55 Քահանայապետները եւ ամբողջ ատեանը վկայութիւն կը փնտռէին Յիսուսի դէմ՝ որպէսզի մեռցնեն զայն, ու չէին գտներ.
- 56 որովհետեւ շատեր սուտ վկայութիւն կու տային անոր դէմ, բայց վկայութիւնները համանման չէին:
- 57 Ոմանք ալ կանգնեցան եւ սուտ վկայութիւն տուին անոր դէմ՝ ըսելով.
- 58 «Մենք լսեցինք ատկէ՝ որ կ՚ըսէր. “Ես պիտի քակեմ այդ ձեռակերտ տաճարը, եւ պիտի կառուցանեմ ուրիշ մը՝ անձեռակերտ՝ երեք օրուան մէջ”»:
- 59 Բայց ա՛յդպէս ալ իրենց վկայութիւնը համանման չէր:
- 60 Քահանայապետը՝ մէջտեղ կանգնելով՝ հարցուց Յիսուսի. «Ոչի՞նչ կը պատասխանես. ի՞նչ կը վկայեն ասոնք քեզի դէմ»:
- 61 Բայց ան լուռ կը կենար ու ոչինչ կը պատասխանէր: Քահանայապետը դարձեալ հարցուց անոր. «Դո՞ւն ես Քրիստոսը, օրհնեա՜լ Աստուծոյ Որդին»:
- 62 Յիսուս ըսաւ. «Ե՛ս եմ. եւ պիտի տեսնէք մարդու Որդին՝ բազմած Զօրութեան աջ կողմը, ու եկած երկինքի ամպերով»:
- 63 Քահանայապետը պատռեց իր հանդերձները եւ ըսաւ. «Ա՛լ ի՞նչ պէտք ունինք վկաներու:
- 64 Լսեցի՛ք ատոր հայհոյութիւնը. ի՞նչ կը թուի ձեզի»: Բոլորը դատապարտեցին զայն՝ թէ մահապարտ է:
- 65 Ոմանք սկսան թքնել անոր վրայ, ծածկել անոր երեսը, կռփահարել զայն եւ ըսել անոր. «Մարգարէացի՛ր»: Իսկ սպասաւորները ապտակ կը զարնէին անոր:
- 66 Պետրոս վարը՝ գաւիթն էր: Քահանայապետին աղախիններէն մէկը եկաւ,
- 67 ու տեսնելով Պետրոսը՝ որ կը տաքնար, նայեցաւ անոր եւ ըսաւ. «Դո՛ւն ալ Յիսուս Նազովրեցիին հետ էիր»:
- 68 Բայց ան ուրացաւ՝ ըսելով. «Չեմ գիտեր, ու չեմ հասկնար թէ ի՛նչ կը խօսիս»: Երբ դուրս ելաւ՝ նախագաւիթը, աքաղաղը կանչեց:
- 69 Աղախինը դարձեալ տեսաւ զայն, եւ սկսաւ ըսել շուրջը կայնողներուն. «Ասիկա՛ ալ անոնցմէ է»:
- 70 Ան ալ դարձեալ ուրացաւ: Քիչ մը ատենէն ետք՝ դարձեալ շուրջը կայնողները ըսին Պետրոսի. «Ճշմա՛րտապէս դուն անոնցմէ՛ ես, որովհետեւ Գալիլեացի ես, եւ խօսուածքդ ալ կը նմանի»:
- 71 Բայց ան սկսաւ նզովել ու երդում ընել՝ ըսելով. «Չեմ ճանչնար այդ մարդը՝ որուն մասին կը խօսիք»:
- 72 Իսկոյն երկրորդ անգամ աքաղաղը կանչեց: Պետրոս յիշեց այն խօսքը՝ որ Յիսուս ըսեր էր իրեն. «Դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած՝ դուն երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս». եւ սկսաւ լալ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.